Ֆինիստեր (ֆրանսերեն՝ Finistère), դեպարտամենտ Ֆրանսիայի հյուսիսարևմտյան ծայրամասում։

  • Ֆինիստեր դեպարտամենտի կարգային թիվն է՝ 29։
Ֆինիստեր
Finistère
Դրոշ Զինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակԴեպարտեման
Մտնում էԲրետան
ՎարչկենտրոնՔեմպեր
Ամենաբարձր կետRoc'h Ruz?
Օրենսդրական մարմինdepartmental council of Finistère?
Հիմնական լեզուՖրանսերեն
Բնակչություն (2007)
886 500 (24րդ տեղ)
Խտություն130
Տարածք6 733
Հիմնադրված էմարտի 4, 1790 թ.
Սահմանակցում էԿոտ դ'Արմոր և Մորբիան
Ժամային գոտիCET (UTC+1)
ISO 3166-2 կոդFR-29
cg29.fr/conseil-general/fonctionnement/index.html

Պատմություն խմբագրել

Ֆինիստեր Finistère անունը ծագում է լատիներեն Finis Terræ-ից, որը նշանակում է «աշխարհի վերջ»։ Անգլիայում նման մի տարածքի անունն ունի նույն իմաստը՝ «երկրի վերջը». Ֆինիստերի անունը հարկավոր է չշփոթել Իսպանիայում գտնվող Ֆինիստեր հրվանդանի անվան հետ։

Աշխարհագրական տվյալներ խմբագրել

Ամենամեծաթիվ բնակչությունով քաղաքն է Բրեստը։ Մյուս խոշոր բնակավայրերն են Քիմպեր (մայրաքաղաքը), Մորլե և Դուարնեն քաղաքները։ Ֆինիստերի մեջ է մտնում նաև Ուսան (բրետոներեն` Eusa, ֆրանսերեն` Ouessant) կղզին։

 
Ֆինիստեր դեպարտամենտի ռելիեֆային քարտեզը։
 
Լոկրոնան

Ֆինիստերը Ֆրանսիայի ամենաարևմտյան տարածքն է (ներառյալ՝ անդրծովյան տարածքները)։ Այն նաև ամենաերկարաձիգ ափերով դեպարտամենտն է։ Նրա 283 համայնքներից 118-ը գտնվում են ծովի եզերքին։ Ափագծի ընդհանուր երկարությունը 1250 կմ է, որն ամբողջ Բրետան երկրամասի ափագծի համարյա քառորդն է։
Տարածքը 6 733 կմ2 է։

Տնտեսություն խմբագրել

Ֆիլիստերի Île Longue թերակղզում են գտնվում միջուկային սուզանավի և օդային ուժերի բազաները, ինչպես նաև՝ Բրեստի առաջատար DCNS նավաշինական գործարանը։
Ռոսկոֆի ծովային նավահանգիստը լաստանավային հաղորդակցությամբ կապված է Իրլանդիայի և Մեծ Բրիտանիայի հետ։

Մշակույթ խմբագրել

Ֆինիստերը բրետոներենն ամենալավ պահպանած տարածքն է։ Բրետանախոս դպրոցներին այստեղ ասում են Դիվան, Դիվյեժ կամ Դիհուն։
Բրետոնական երաժշտության տոնակատարություն է Քորնուելի փառատոնը։ Ամռանը Կարե-Պլագերում տեղի ունեցող փառատոնն այստեղ է հավաքում տասնյակ հազարավոր հանդիսատեսների[1]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Նոր դարաշրջանում Ֆինիստերը մեծ դեր խաղաց Մեծ Բրիտանիայի առևտրային օրենսդրության մեջ։ Մասնավորապես, Ադամ Սմիթը վկայում է, որ 18-րդ դարում մի շարք ապրանքների արտահանումը Մեծ Բրիտանիայի հյուսիսամերիկյան գաղութներից թույլ էր տրվում միայն այն երկրներ, որոնք տեղակայված էին Ֆինիստեր հրվանդանից հարավ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆինիստեր (դեպարտամենտ)» հոդվածին։