Կրասնի Օկտյաբր (ընկերություն)
Կրասնի Օկտյաբր, հրուշակեղեն արտադրող մոսկովյան ընկերություն։ 1890-ական թվականներին ընկերությունը հայտնի էր Էյնեմա անունով, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ստացավ իր այժմյան անվանումը։ 2000 թվականին ընկերությունը մտել է «Միացյալ հրուշակագործներ» հոլդինգի կազմի մեջ։ Գործարանի փակվելուց հետո շենքերը պահպանվել ու վերանորոգվել են առևտրի և ցուցասրահների համար։ Գործարանի վերջին սեփականատերերի կողմից պահպանվել է իրավաբանական անձը (Կրասնի Օկտյաբր բաց բաժնետիրական ընկերություն), որի արտադրամասերը գտնվում են Նիժնի Կրասնոսելսկի փողոցի վրա գտնվող Բաբաևսկի հրուշակեղենի գործարանի նոր շենքում։
Կրասնի Օկտյաբր | |
---|---|
Տեսակ | Շոկոլադ արտադրող ընկերություն, շինությունների համալիր և ճարտարապետական հուշարձան |
Հիմնադրված է | 1889 |
Վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Երկիր | Ռուսաստան |
Ընդհանուր ակտիվներ | 12,8 մլրդ ₽ (2017)[1] |
Հասույթ | 14,1 մլրդ ₽ (2017)[1] |
Կայք | redoct.msk.ru |
Krasny Oktyabr confectionery Վիքիպահեստում |
Նախապատմություն
խմբագրել1851 թվականին Արբատում Վյուրթեմբերգացի Թեոդոր Ֆերդինանդ ֆոն Էյնեմը բացեց կոնֆետի և շոկոլադի փոքրիկ գործարան՝ Էյնեման[2], որտեղ աշխանում էին չորս բանվորներ[3]։ Ղրիմի պատերազմի տարիներին Էյնեման իր արտադրանքը ուղղարկեց ճակատ, ստացված շահույթը հնարավորություն տվեց ընդլայնել արտադրանքը և գործարանը տեղափոխել Մյասնիցկա փողոց։ 1869 թվականին Էյնեմը և գործարար Հուլիոս Հեյսը (J. Heuss) միավորվեցին։ Նրանք Թատերական հրապարակում միասին բացեցին հրուշակեղենի խանութ և Մոսկվա գետի մոտ բացեցին գործարանի առաջին շենքը։
Յուրաքանչյուր վաճառված թխվածքաբլիթի ֆունտից Էյնեմը 5 կոպեկ արծաթ նվիրաբերուություն էր անում, այդ գումարի մի մասը տրվում էր Մոսկվայի բարեգործական հաստատություններին, իսկ մյուս մասը՝ որբերի և աղքատների համար նախատեսված դպրոցին[4][5]։ Ընկերության առաջին պաշտոնական գրառումը եղել է «Էյնեմ՝ շոկոլադի, կոնֆետների և թեյի թխվածքաբլիթների զույգ ընկերության համագործակցությունը, որը ի հայտ է եկել 1867 թվականին Ռուսական կայսրության ֆաբրիկա-գործարանային ընկերության տեղեկատուում»։ Այդ ընթացքում ընկերությունը համառուսաստանյան արտադրության ցուցահանդեսներում ստացել է բրոնզե (1864) և արծաթե (1865) մեդալներ։ Ընկերությունը արտադրում է կարամել, կոնֆետներ, տաք շոկոլադ, թխվածքաբլիթներ, բիսկվիթ, պաստիլա, մարմելադ և այլն։
1876 թվականին՝ Էյնեմի մահից հետո ընկերությունը ղեկավարել է Հուլիոս Հեյսը։ Նա ընկերության անունը թողոց անփոփոխ, և այն հայտնի դարձավ մոսկվացիների շրջանում։
Գործարանի շենք
խմբագրել1889 թվականին, արտադրության ընդլայնման հետ կապված, Հեյսը Բերսենևսկի ծովափնյա շրջանում մի քանի հողամաս է ձեռք բերել։ Առաջին շենքերից մեկը կառուցվել է ճարտարապետ Ֆլոդինի կողմից։ Հետագայում ճարտարապետ Կալմիկովի նախագծով կառուցվեցին մի քանի մասնաշենքեր։ Գործարանի մասնաշենքերի կառուցումը ավարտվել է 1914 թվականին՝ միանալով շահութաբեր Սուկոնայի գործարանին։ Գործարանի համար կառուցվել է ընդամենը 23 շենք[6]։
1896 թվականին Նիժնի Նովգորոդում կայացած համառուսաստանյան արդյունաբերական և գեղարվեստի ցուցահանդեսում Էյնեմը արժանացել է ոսկե մեդալի, 1900-ին ընկերությունը Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում շոկոլադի տեսականու և որակի համար ստացավ Գրան պրի։ 20-րդ դարի սկզբին Էյնեմ ընկերությունը Մոսկվայում ղեկավարել է երկու գործարաններ, Սիմֆերոպոլում և Ռիգայում Ֆիլիալներ, Մոսկվայում և Նիժնի Նովգորոդում մի քանի խանութներ։
Կրասնի Օկտյաբր
խմբագրել1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո գործարանը ազգայնացվել է և 1922 թվականին վերանվանվել «Կրասնի Օկտյաբր»։ Գործարանում արտադրությունը չի կասեցվել, և 1925 թվականին շրջանցել է 1913-1914 թվականների արտադրանքը։ Այդ Ժամանակ վերամշակվել են «Ոսկե պիտակ» շոկոլադը, «Շաքարածո մրգով սերուցքային պոմադե միջուկով», «Սերուցքային մաստակ», «Ծուռթաթ արջուկ», «Հարավային գիշեր» կոնֆետը և «Քիս-քիս» իրիսը։ 1930-ական թվականների վերջերին ընկերության մասնաշենքերը վերակառուցվել են[6]։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին գործարնում կասեցվել է հրուշակեղենի արտադրանքը։ Արտադրվել են մեծ քանակությամբ Գվարդեյսկի շոկոլադ և Կոլա։ «Կրասնի Օկտյաբրը» յոթ անգամ պարգևատրվել է Պետական պաշտպանության կոմիտեի պատվավոր դրոշով հանուն հաղթանակի քաջարի աշխատանքի համար։ 1946 թվականին դրոշը տեղափոխվեց գործարան։
Պատերազմից հետո գործարանում ներկայացվել են կարամելի և իրիսի արտադրության համալիր մեխանիկացված արտադրական գծեր։ Արտադրությունը շարունակում էր աճել, և 1960-ականներին անհրաժեշտ էր ընդլայնել գործարանի շենքը Բերսենևսկի ծովափնյա տարածքում։ Որոշ շենքեր կառուցվեցին[6]։
1966 թվականին գործարանը ստացել է Լենինի շքանշան, իսկ նրա ղեկավար Աննա Գրինենկոն դարձել է սոցիալիստական աշխատանքի հերոս։
1992 թվականին գործարանը վերածվեց բաց բաժնետիրական ընկերության։
Ընկերության արտադրանք
խմբագրելՈրոշ ապրանքանիշեր
- «Ծուռթաթ արջուկ»
- «Ալյոնկա»
- «Պուշկինի հեքիաթը»
- «Ռակովիե շեյկի»
- «Կարմիր գլխարկ»
- «Ոսկե բանալի»
- «Ոսկե պիտակ»
- «Ստոլիչնիե»
- «Շկոլադային կրեմ»
- «Կարա Կում»
- «Տրյուֆել»
- «Սադկո»
- «Քիս֊Քիս»
- «Սուֆլե»
- «Եղջերու»
- «Տրետյակովյան պատկերասրահ»
- «Իսկուշենիե»
- «Հեքիաթ»
- «Նու կա, օտնիմի»
- «Բենեֆիս»
- «Ֆլոտսկի»
- «Ստրատոսֆերա»
- «Միր»
- «Փաթիլ»
- «Կովիկ»
- «Սլավա»
- «Կոնյոկ-գորբունոկ»
- «Իզյումինչկա»
- «Երեկոյան»
- «Չերնոմորոչկա»
- «Բալ»
- «Սերուցքային պոմադկա»
- «Բարոկկո»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Годовая консолидированная финансовая отчетность по МСФО или иным международно признанным стандартам
- ↑ «История и традиции» (ռուսերեն). konfetki.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Музей славы». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Немцы в экономической жизни России». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին./Немцы в России: Историко-документальное издание. СПб.: Лики России, 2004
- ↑ «Общественная жизнь российских немцев». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին./Немцы в России: Историко-документальное издание. СПб.: Лики России, 2004
- ↑ 6,0 6,1 6,2 Трошина М. Остров Кр... // Московское наследие : журнал. — М.: Департамент культурного наследия города Москвы, 2012. — № 18. — С. 15—16.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրասնի Օկտյաբր (ընկերություն)» հոդվածին։ |