Յան Սնյադեցկի (լեհ.՝ Jan Śniadecki, լիտ.՝ Jonas Sniadeckis, օգոստոսի 29, 1756(1756-08-29)[1][2][3], Ժնին, Gmina Żnin, Żnin County, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան - նոյեմբերի 9, 1830(1830-11-09)[2] կամ նոյեմբերի 21, 1830(1830-11-21)[4], Վիլնյուս, Ռուսական կայսրություն), լեհ գիտնական, լուսավորիչ։ 1781-1803 թվականներին՝ Կրակովի ակադեմիայի, 1806-1825 թվականներին՝ Վիլնոյի համալսարանի պրոֆեսոր, 1807-1815 թվականներին՝ նույն համալսարանի ռեկտոր։ Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1811)։ Գործուն մասնակցություն է ունեցել 1794 թվականի լեհական ազգային-ազատագրական ապստամբությանը, պաշտպանել արմատական հասարակական բարեփոխումների ծրագիրը, մասնավորապես, գյուղացիներին հող հատկացնելու պահանջը։ Հետագայում բռնել է առավել չափավոր դիրք։ Փիլիսոփայության հարցերում Սնյադեցկին դեիստ էր, Ֆրենսիս Բեկոնի, Ջոն Լոկի և 18-րդ դարի ֆրանսիական մատերիալիստների հետևորդը։ «Սետաֆիզիկայի մասին» (1814), «Փիլիսոփայության մասին» (1819), «Մարդկային բանականության փիլիսոփայությունը» (1822) երկերում անհետևողական սենսուալիզմի դիրքերից քննադատել է կանտականությունը։ Փիլիսոփայության քննադատության մեշ հանդես է գալիս որպես պոզիտիվիզմի նախակարապետ։ Լուսավորական ռացիոնալիզմի ավանդույթներով պայքարել է աստվածաբանության, սխոլաստիկայի և ռոմանտիզմի դեմ։

Յան Սնյադեցկի
լեհ.՝ Jan Śniadecki
Jan Śniadecki.PNG
Ծնվել էօգոստոսի 29, 1756(1756-08-29)[1][2][3]
Ժնին, Gmina Żnin, Żnin County, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան
Մահացել էնոյեմբերի 9, 1830(1830-11-09)[2] (74 տարեկան) կամ նոյեմբերի 21, 1830(1830-11-21)[4] (74 տարեկան)
Վիլնյուս, Ռուսական կայսրություն
ԳերեզմանJašiūnai
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Chorągiew królewska króla Zygmunta III Wazy.svg Ռեչ Պոսպոլիտա
Մասնագիտությունմաթեմատիկոս, աստղագետ, ֆիզիկոս, փիլիսոփա, պրոֆեսոր և աշխարհագրագետ
Հաստատություն(ներ)Կրակովի համալսարան
Գործունեության ոլորտաստղագետ
ԱնդամակցությունԳիտության ընկերների վարշավյան ընկերություն
Ալմա մատերԿրակովի համալսարան, Գյոթինգենի համալսարան, Լեյդենի համալսարան և Ուտրեխտի համալսարան
Տիրապետում է լեզուներինլեհերեն[1]
Եղել է գիտական ղեկավարPiotr Sławiński?
Ստորագրություն
Autograph-JanSniadecki.png
Jan Śniadecki Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Indiana Philosophy Ontology Project
  3. 3,0 3,1 имущество
  4. 4,0 4,1 4,2 Wurzbach D. C. v. Sniadecki, Johann (нем.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 35. — S. 211.

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 482