Քութբ Մինար, ամենաբարձր քարե մինարեն աշխարհում։ Գտնվում է Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի հարավարևմտյան շրջանում[1]։ Կառուցվել է Դելիի սուլթանության կառավարիչների մի քանի սերունդների կողմից։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[2]։

Կուտբ Մինար
Qutb Minar*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Հնդկաստան Հնդկաստան
Տիպ մշակութային
Չափանիշներ iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1993  (17 նստաշրջան)
Համար 233
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Նկարագրություն խմբագրել

Կառուցվել է 1200 թվականին։ Քութբ Մինարը կարմիր քարից, բազմաթիվ փորագրություններով, հինգ հարկանի վիթխարի աշտարակ է։ Բարձրությունը 72,6 մ է, տրամագիծը հիմքում հավասար է 14,74 մ, իսկ գագաթին՝ 3,05 մ[3]։ Նրա գագաթը կարելի է բարձրանալ ներսի սանդուղքներով, որն ունի 379 աստիճան[4]։

Քութբ Մինարը հնդկական մյուս աշտարակներից տարբերվում է նրանով, որ վրան կենդանի էակներ չեն քանդակված, այլ արաբական տառերով փորագրություններ են, որոնք մեջբերումներ են իսլամական կրոնական բարոյախոսությունից։ Այս զարդաքանդակները հիշեցնում են Սամարղանդի աշտարակները։ Այսպիսի աշտարակները հատուկ են նաև Միջին Ասիային, Իրանին, հենց այստեղից էլ այն անցել է հյուսիսային Հնդկաստան։

Պատմություն խմբագրել

Քութբ Մինարի պատմությունը կապված է Մեծ մողոլների տիրապետության ժամանակաշրջանի հետ։ Պատմությունից հայտնի է, որ Ֆերգանայի իշխող Բաբուրին 16-րդ դարում հաջողվեց նվաճել Հնդկաստանը և հաստատել Մեծ մողոլների դինաստիան, որը տիրեց (հատկապես հյուսիսում) մինչև 19-րդ դար (1859թ․), երբ Հնդկաստանը նվաճեցին անգլիացիները։

Մեծ մողոլների տիրապետության շրջանից մնացել են ճարտարապետական հմայիչ կոթողներ, բերդեր, պալատներ, տաճարներ, դամբարաններ և աշտարակներ։ Վերջիններից ամենանշանավորը է Քութբ Մինարն է։

Չնայած աշտարակը կերտված է իրանական ոճով, բայց հնդիկ վարպետները՝ նրա կառուցողները, այստեղ շատ բան են ներդրել։ Ազգայինը վառ է արտահայտված նրա քարե ժանյականման օղակներում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Singh (2010).Longman History & Civics ICSE 7. Pearson Education India. p. 42. ISBN 978-81-317-2887-1. Retrieved 27 October 2011.
  2. «WHC list». whc.unesco.org. 2009. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
  3. «Qutb Minar Height». qutubminardelhi.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  4. Qutub Minar

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քութբ Մինար» հոդվածին։