Կուվանա (ճապ.՝ 桑名市 Կուվանա-սի), Ճապոնիայի Միե պրեֆեկտուրայում գտնվող քաղաք։ Քաղաքի մակերեսը կազմում է 136,61 կմ²[2], բնակչությունը՝ 140 793 մարդ (2014 թվականի հունիսի 1-ի տվյալների համաձայն)[3], բնակչության խտությունը՝ 1030,62 մարդ/կմ²։

Բնակավայր
Կուվանա
ճապ.՝ 桑名市
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Հիմնադրված էդեկտեմբերի 6, 2004 թ.
Մակերես136,68 կմ²
Բնակչություն138 798 մարդ (սեպտեմբերի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC+9
Պաշտոնական կայքcity.kuwana.lg.jp(ճապոներեն)
Կուվանա (Ճապոնիա)##
Կուվանա (Ճապոնիա)

Աշխարհագրական դիրք խմբագրել

Քաղաքը տեղակայված է Հոնսյու կղզու Կինկի տարածաշրջանի Միե պրեֆեկտուրայում։ Այս քաղաքի հետ սահմանակցում են Յոկաիտի, Ինաբե, Այսայ, Յատոմի, Կայձու քաղաքները և Կիսոսակի, Տոին, Ասահի, Տագա, Կավագոե[4] ավանները։

Բնակչություն խմբագրել

Կուվանա քաղաքի բնակչությունը կազմում է 140 793 մարդ (2014 թվականի հունիսի 1-ի տվյալների համաձայն), իսկ խտությունը՝ 1030,62 մարդ/կմ²։ Բնակչության թվաքանակի փոփոխությունը՝ 1980-2005 թվականներին[5].

Տարեթիվ Բնակչության թվաքանակ
1980 110 310 մարդ
1985 119 855 մարդ
1990 124 042 մարդ
1995 129 595 մարդ
2000 134 856 մարդ
2005 138 963 մարդ

Տնտեսություն խմբագրել

Քաղաքում տեղակայված են Fujitsu-ի մի շարք գործարաններ[6], Hitachi Metals-ի արդյունաբերական սարքավորումների և գիտահետզոտական կենտրոնը[7], HME-ի էլեկտրատեխնիկական գործարանը[8], ձկնորսության կենտրոնը, Nagashima Spa Land զվարճանքի և առևտրի կենտրոնը, AEON Kuwana և APiTA առևտրի կենտրոնները, Mitsui Fudosan ընկերության Jazz Dream Nagashima կենտրոնը, Kuwana Shinkin Bank ընկերության շտաբ-բնակարանը։ Կուվանան հանդիսանում է Նագոյա և Յոկաիտի քաղաքների արվարձանը։ Օյամադա բավականին մեծ բնակելի շրջանը տեղակայված է Կուվանայի կենտրոնից դեպի արևմուտք[9]։

Սիմվոլիկա խմբագրել

Կուվանա քաղաքը խորհրդանշող ծառ է համարվում Benthamidia florida-ն, ծաղիկ՝ Iris ensata[10]։

Մշակույթ խմբագրել

Կուվանայում տեղի է ունենում ամենամյա «Լույսի ձմեռային փառատոն» միջոցառումը, որին ներկա գտնվելու համար աշխարհի տարբեր ծայրերից ժամանում են հազարավոր զբոսաշրջիկներ[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 三重県|統計データライブラリ:人口・世帯の動き (яп.)
  2. Geospatial Information Authority of Japan
  3. «滋賀県の人口と世帯数». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 2-ին.
  4. 国土数値情報 行政区域データの詳細
  5. Բնակչության թվաքանակը՝ ըստ Ճապոնիայի մարդահամարի տվյալների
  6. «Japan» (անգլերեն). Fujitsu. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  7. «R&D Bases» (անգլերեն). Hitachi Metals. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  8. «HME» (ճապոներեն). HME. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  9. «Investing in Mie» (անգլերեն). Mie Prefectural Government. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  10. «市の花、市の木» (ճապոներեն). Администрация города Кувана. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  11. «Японский световой фестиваль. Фоторепортаж». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուվանա» հոդվածին։