«Կուռքը» (անգլ.՝ The Idol), ամերիկյան դրամա հեռուստասերիալ, ստեղծված Էյբլ Տեսֆայեի, Ռեզա Ֆահիմի և Սեմ Լևինսոնի կողմից՝ HBO հեռուստաալիքի համար։ Երաժշտական արդյունաբերության ֆոնին սերիալը կենտրոնանում է ինքնօգնությամբ զբաղվող գուրուի և ժամանակակից պաշտամունքի առաջնորդի վրա, ով բարդ հարաբերությունների մեջ է մտնում աճող փոփ կուռքի հետ։ Տեսֆայեն և Լիլի-Ռոուզ Դեփը հանդես են գալիս գլխավոր դերերում, իսկ Դեբի Ռայանը, Սթիվ Զիսիսը, Թրոյ Սիվանը, Ջեննի Ռուբի Ջեյնն ու Ջուլիբեթ Գոնսալեսը կատարում են երկրորդ պլանի դերեր[1]։

Կուռքը
The Idol
ԺանրԴրամա
Ստեղծող
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍեմ Լևինսոն
Գլխավոր
դերերում
Գործադիր պրոդյուսերThe Weeknd և Սեմ Լևինսոն
Նկարահանման վայրԼոս Անջելես
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ6
Էկրաններին էհունիսի 4, 2023-ից հուլիսի 2, 2023
ՀեռուստաալիքHBO
Ընկերություն
  • A24
  • Bron Creative
  • Little Lamb
  • HBO Entertainment
ԴիստրիբյուտորHBO
Պաշտոնական կայքէջ

Հեռոսւտասերիալի առաջին երկու սերիաների պրեմիերան կայացել է 2023 թվականի մայիսին՝ Կաննի 76-րդ կինոփառատոնում։ Սերիալը հեռարձակվել է HBO-ով և Max-ով 2023 թվականի հունիսի 4-ից՝ արժանանալով քննադատների բացասական արձագանքներին։

Նախադրյալ

խմբագրել

Ինքնօգնությամբ զբաղվող գուրուն և ժամանակակից պաշտամունքի առաջնորդը (Էյբլ Տեսֆայե) բարդ հարաբերությունների մեջ է մտնում աճող փոփ կուռքի (Լիլի-Ռոուզ Դեփ) հետ[2]։

Դերեր և կերպարներ

խմբագրել

Գլխավոր

խմբագրել

Արտադրություն

խմբագրել

Զարգացում

խմբագրել

2021 թվականի հունիսի 29-ին Էյբլ Տեսֆայեն հայտարարել է, որ Ռեզա Ֆահիմի և Սեմ Լևինսոնի հետ միասին հեռուստասերիալ է ստեղծելու HBO-ի համար, որտեղ նաև հանդես է գալու որպես պրոդյուսեր և համահեղինակ[3]։ Նույն օրը Էշլի Լևինսոնն ու Ջոզեֆ Էպշտեյնը հայտարարվել են սերիալի պրոդյուսերները, վերջինս նաև հանդես է գալու որպես սերիալի հեղինակ և շոուրաներ։ Մերի Լոուսը նույնպես հանդես է գալու որպես հեղինակ և համագործադիր պրոդյուսեր՝ Տեսֆայեի համապրոդյուսեր Վասիմ Սլեյբիի և ստեղծագործական տնօրեն Լա Մար Թեյլորի հետ միասին[4]։

2021 թվականի նոյեմբերի 22-ին HBO-ն պատվիրել է հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը՝ բաղկացած վեց սերիաներից։ Հեռուստաալիքը նաև հայտարարեց, որ սերիալի վեց սերիաների ռեժիսորն էլ հանդես է գալու Էմի Սեյմեցը[1], սակայն 2022 թվականի ապրիլի 26-ին հայտնի դարձավ, որ Սեյմեցը լքել է նախագիծը[5]։

Քասթինգ

խմբագրել

Սկզբնական հայտարարություններին զուգահեռ Տեսֆայեն նաև հայտնել է, որ նա հանդես է գալու սերիալի գլխավոր դերում[6]։ 2021 թվականի սեպտեմբերի 29-ին Լիլի-Ռոուզ Դեփը հաստատեց սերիալում իր մասնակցությունը[7]։ Նոյեմբերի 22-ին Սյուզաննա Սոնը, Սթիվ Զիսիսն ու Թրոյ Սիվանը[8], իսկ դեկտեմբերի 2-ին՝ Ջուլիբեթ Գոնսալեսը միացել են հեռուստասերիալի գլխավոր կազմին[9]։ 2022 թվականի ապրիլի 27-ին հայտնի դարձավ, որ Սոնը լքել է դերասանական կազմը և նրան փոխարինել է Դեբի Ռայանը[10]։

Նկարահանումներ

խմբագրել

Նկարահանման շրջանը սկսվել է 2021 թվականի նոյեմբերին Լոս Անջելեսի շրջակայքում[11]։ 2022 թվականի ապրիլին արտադրությունը որոշ ժամանակով դադարեցվել էր, քանի որ Տեսֆայեն ելույթ էր ունենալու «Քոուչելլա» փառատոնում[12]։ Ապրիլի 25-ին «Variety»-ն հայտնել է, որ շոուն վերամշակվել է, ինչպես նաև ենթարկվել է նշանակալի վերանկարահանումների՝ դերասանական կազմի և ստեղծագործական ուղղությունների փոփոխության պատճառով[13]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Otterson, Joe (2021 թ․ նոյեմբերի 22). «The Weeknd's HBO Series 'The Idol' Gets Greenlight, Adds Eight to Cast Including Troye Sivan and Anne Heche». Variety. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 22-ին.
  2. Nemetz, Dave (2021 թ․ հունիսի 29). «The Weeknd to Star in, Co-Create HBO Cult Drama From Euphoria Creator». TVLine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. White, Peter (2021 թ․ հունիսի 29). «The Weeknd To Star In & Write Pop Singer Cult Drama Series 'The Idol' With Sam Levinson In The Works At HBO». Deadline Hollywood (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. Otterson, Joe (2021 թ․ հունիսի 29). «The Weeknd to Star in, Co-Write Cult Series in the Works at HBO With 'Euphoria' Creator». Variety. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 22-ին.
  5. White, Peter (2022 թ․ ապրիլի 26). «'The Idol': Director Amy Seimetz Exits Amid Overhaul Of HBO Drama Series». Deadline Hollywod (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 26-ին.
  6. Mamo, Heran (2021 թ․ հունիսի 29). «The Weeknd to Star In & Co-Write New HBO Series With 'Euphoria' Creator». Billboard (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. Andreeva, Nellie (2021 թ․ սեպտեմբերի 29). «Lily-Rose Depp Joins The Weeknd In 'The Idol' Drama Series In Works At HBO». Deadline Hollywood. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. «The Weeknd's HBO Series The Idol Casts Troye Sivan and TV on the Radio's Tunde Adebimpe». Pitchfork (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 23-ին.
  9. Petski, Denise (2021 թ․ դեկտեմբերի 2). «'The Idol': HBO's Music Industry Drama Series Adds Six To Cast». Deadline Hollywood. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  10. White, Peter (2022 թ․ ապրիլի 27). «'The Idol': Suzanna Son Not Returning To HBO Drama Series Amid Creative Overhaul». Deadline Hollywood (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  11. Holmes, Martin. «HBO Picks Up The Weeknd's Drama 'The Idol' For Full Series, Adds 8 To Cast». TV Insider (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 25-ին.
  12. «Inside the Weeknd and Swedish House Mafia's very last-minute Coachella collab». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ ապրիլի 14. Վերցված է 2022 թ․ ապրիլի 25-ին.
  13. Hailu, Selome (2022 թ․ ապրիլի 25). «The Weeknd's HBO Drama Series 'The Idol' to Undergo Significant Reshoots». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 25-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուռքը (հեռուստասերիալ)» հոդվածին։