Սեմյուել Լևինսոն (անգլ.՝ Samuel Levinson; հունվարի 8, 1985(1985-01-08), ԱՄՆ), ամերիկացի դերասան և ֆիլմերի հեղինակ[3]։

Սեմ Լևինսոն
Դիմանկար
Ծնվել էհունվարի 8, 1985(1985-01-08) (39 տարեկան)
ԾննդավայրԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունACES Educational Center for the Arts?
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան, showrunner, հեռուստատեսային պրոդյուսեր և երգերի հեղինակ
Ծնողներհայր՝ Բարրի Լևինսոն[1][2]
 Sam Levinson Վիքիպահեստում

Վաղ տարիներ և կրթություն խմբագրել

Լևինսոնը Դայա Ռոդսի և հեղինակ/ռեժիսոր/դերասան Բարի Լևինսոնի որդին է։ Նա հրեական ծագում ունի[4]։

Լևինսոնն ասել է, որ չորս տարի դերասանական մեթոդ է ուսուցանել[5]։

Կարիերա խմբագրել

Լևինսոնը կատարել է իր դերասանական դեբյուտը 1992 թվականի «Խաղալիքներ» ֆիլմում իր եղբոր՝ Ջեքի հետ միասին։ Հետագայում նա նաև հայտնվել է «Ավազակներ» և «Ի՞նչ նոր կատարվեց» ֆիլմերում։ 2009 թվականին նա կատարել է Փիթեր Թոմփսոնի դերը «Սթոիք» ֆիլմում։

2011 թվականին Լևինսոնը հաղթել է Ուոլդո Սոլթի մրցանակը Սանդենս կինոփառատոնում[6] իր դեբյուտային ռեժիսորական ֆիլմի՝ «Ուրիշ երջանիկ օր»-ի սցենարի համար[4][7]։

Լևինսոնն իր հոր՝ Բարի Լևինսոնի հետ համահեղինակել է 2017 թվականի «Ստերի կախարդը» հեռուստաֆիլմը։ Ֆիլմը Բերնի Մեյդոֆի մասին է, որի դերը կատարել է Ռոբերտ դե Նիրոն[8]։

2018 թվականին Լևինսոնը դարձել է «Մարդասպանների ազգ» ֆիլմի ռեժիսորը և հեղինակը[9]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականի Սանդեսի կինոփառատոնին[10]։

2019 թվականի հունիսին Լևինսոնի HBO հեռուստասերիալը՝ «Էյֆորիա»-ն, որը հիմնված է նույնանուն իսրայելական սերիալի վրա[11], եթեր է թողարկվել[12]։ Սերիալն ուշագրավ էր այն բանով, որ այն ներկայացնում էր թմրամոլության և սեռականության դեմ պայքարող դեռահասների կոպիտ և գրաֆիկական պատկերը[5]։

Անձնական կյանք խմբագրել

2008-ից 2011 թվականների Լևինսոնը հանդիպել է դերասանուհի Էլեն Բարքինի հետ[13]։

Լևինսոնն ամուսնացած է Էշլի Լենթ Լևինսոնի հետ։ Նրանք որդի ունեն[5]։

Լևինսոնը պատմել է թմրանյութերի դեմ պայքարի մասին իր դեռահասական և երիտասարդական տարիներին[14]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշում
1992 Խաղալիքներ Toys Ռազմական սենյակի խաղացող Դերասան
2001 Ավազակներ Bandits Բիլի Սաունդերս Դերասան
2008 Ինչ նոր կատարվեց What Just Happened Կարլ Դերասան
2009 Սթոիք Stoic Փիթեր Թոմփսոն Դերասան
2010 Գործողություն․ Խաղի ավարտ Operation: Endgame Սցենար
2011 Ուրիշ երջանիկ օր Another Happy Day Հեղինակ, ռեժիսոր
2017 Ստերի կախարդը The Wizard of Lies Սցենար (Բարի Լևինսոնի հետ համահեղինակությամբ)
2018 Մարդասպանների ազգ Assassination Nation Հեղինակ, ռեժիսոր
2019 Էյֆորիա Euphoria Ստեղծող/շոուրաներ, գործադիր պրոդյուսեր, հեղինակ, ռեժիսոր
2020 Խոր ջուր Deep Water Սցենար
TBA Կնոջ մասեր Pieces of a Woman Գործադիր պրոդյուսեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://ew.com/tv/2019/06/16/euphoria-creator-sam-levinson/
  2. 2,0 2,1 https://deadline.com/2017/06/the-wizard-of-lies-barry-levinson-robert-de-niro-emmys-interview-1202085373/
  3. Brennan, Matt (2019 թ․ հունիսի 30). «'Euphoria' creator Sam Levinson isn't interested in following the rules». Los Angeles Times.
  4. 4,0 4,1 Sragow, Michael (2011 թ․ հունվարի 31). «Like father, like son: Sam Levinson wins at Sundance». The Baltimore Sun. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
  5. 5,0 5,1 5,2 Sandberg, Bryn Elise (2019 թ․ հունիսի 16). «'Euphoria' Creator on Boundary-Pushing HBO Drama: "We Didn't Want to Pull Any Punches"». The Hollywood Reporter (անգլերեն).
  6. «Meet the 2011 Sundance Filmmakers: "Another Happy Day" Director Sam Levinson». IndieWire (անգլերեն). 2011 թ․ հունվարի 14.
  7. Holden, Stephen (2011 թ․ նոյեմբերի 17). «Sam Levinson's 'Another Happy Day' - Review». The New York Times.
  8. Fienberg, Daniel (2017 թ․ մայիսի 9). «'The Wizard of Lies': TV Review». The Hollywood Reporter (անգլերեն).
  9. Crump, Andy (2018 թ․ սեպտեմբերի 22). «How 'Assassination Nation' Exploits Privacy Fears». The Hollywood Reporter (անգլերեն).
  10. Felperin, Leslie (2018 թ․ փետրվարի 9). «Sundance 2018; 'Assassination Nation': Film Review». The Hollywood Reporter (անգլերեն).
  11. Roxborough, Scott (2018 թ․ մարտի 13). «HBO Puts in Pilot Order for 'Euphoria,' Based on Israeli Format». The Hollywood Reporter (անգլերեն).
  12. Goodman, Tim (2019 թ․ հունիսի 5). «'Euphoria': TV Review». The Hollywood Reporter (անգլերեն).
  13. Dyball, Rennie (2011 թ․ հունիսի 2). «Ellen Barkin Is Dating Sam Levinson». People (անգլերեն).
  14. Chuba, Kirsten (2019 թ․ հունիսի 5). «'Euphoria' Creator on Authentic Trans Portrayals, Mining "Deeply Personal" History to Tackle Teen Drug Abuse». The Hollywood Reporter (անգլերեն).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմ Լևինսոն» հոդվածին։