Կուչինգ (քաղաք) (անգլ.՝ Kuching), Մալայզիայում, Կալիմանտան կղզում գտնվող քաղաք, Սարավակ նահանգի վարչական կենտրոն: Բնակչությունը (մոտ կես միլիոն բնակիչ) բաղկացած է մալայացիներից, տարբեր ծագում ունեցող չինացիներից և հնդկական ժողովուրդներից:

Բնակավայր
Կուչինգ
Sarawak River.jpg
ԵրկիրՄալայզիա Մալայզիա
Հիմնադրված է1827 թ.
Մակերես431 020 000 քառակուսի մետր
ԲԾՄ8±1 մետր
Բնակչություն325 132 մարդ (2010)
Ժամային գոտիtime in Malaysia?
Փոստային ինդեքսներ93000–93999
Պաշտոնական կայքdbku.gov.my
##Կուչինգ (Մալայզիա)
Red pog.png

Կլիման մեղմ է, հասարակածային, տարեկան տեղումների միջին քանակը 4000 մմ է: Խոնավ մուսոնային ժամանակահատվածը տևում է նոյեմբերից փետրվար: Առավոտյան միջին ջերմաստիճանը 23°C է, կեսօրից հետո՝ օրվա ընթացքում, այն բարձրանում է մինչև 32°C, ամբողջ տարվա ընթացքում:

Կուչինգը Հարավարևելյան Ասիայի ամենագեղեցիկ և հարմարավետ քաղաքներից մեկն է: Քաղաքը գտնվում է Սարավակ գետի երկու կողմերում, հյուսիսային և հարավային քաղաքները միմյանց հետ կապված են ընդամենը երկու կամուրջով:

ՊատմությունԽմբագրել

 
Կատուներով կոմպոզիցիա, 2009 թվական

200 տարի առաջ Սարավակը Բրունեյի սուլթանության կազմում էր: Ապստամբությունը ճնշելու գործում ունեցած մեծ ներդրման համար սուլթանը անգլիական արկածներ որոնող Ջեյմս Բրուկի ղեկավարությանն էր հանձնել մի փոքրիկ տարածք, իսկ վերջինս Կուչինգը դարձրեց սպիտակ ռաջաների իր թագավորության մայրաքաղաքը: Բրուքների դինաստիայի իշխանությունը Սարավակների վրա շարունակվել է մինչև Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտը, երբ երրորդ և վերջին ռաջա պարոն Չարլզ Վայներ Բրուքը Սարավակը հանձնեց բրիտանական թագին:

1960-ական թվականների կեսերին տեղի ունեցավ չհայտարարված պատերազմ Բրիտանիայի և Բրիտանական Համագործակցության միջև ինդոնեզիայի Սուկառնոյի դեմ, ինդոնեզացիները փորձեցին Սարավակը միացնել իրենց տարածքին: 1963 թվականին Սարավակը ձեռք բերեց անկախություն և Սաբահի ու Սինգապուրի հետ միասին մտավ Մալազիայի կազմի մեջ:

Կուչինգ քաղաքի անվան ծագումը հայտնի չէ: Ավանդույթի համաձայն Կուչինգը համարում են կատուների քաղաք, սակայն, ամենայն հավանականությամբ անունը վերցված է հնդկական «կոչին» (նավահանգիստ) կամ «կատվի աչք» կոչվող բույսի անվանումից:

Ամբողջ քաղաքում կանգնեցված են կատուների քանդակներ, քաղաքում կա նաև Կատուների թանգարան:

2005 թվականի սեպտեմբերի 1-7-ը, Կուչինգում միջազգային դելֆյան խորհրդի ղեկավարությամբ անցկացվել են դելֆյան երկրորդ խաղերը: Այս խաղերի նշանաբանն էր՝ «Անհետացող ավանդույթների վերածնունդ»[1]:

Խաղերի հասցեին շնորհավորանքներ են հնչեցվել ՅՈՒՆԵՍԿՕ-ից, խաղերը հովանավորել է Սարավակի վարչապետ Պեկին Շրի Հաջի Աբդուլ Թաիբ Մահմուդը: «The Borneo Post» և «Sarawak Tribune» թերթերը ամեն օր տեղեկություն, լուսանկարներ և հարցազրույցներ էին հրապարակում Դելֆյան խաղերի առաջընթացի մասին[2]: Դելֆիան միջազգային խորհուրդի գլխավոր քարտուղար Քրիստիան Կիրշը առաջարկել էր հաջորդ` 2009 թվականի Դելֆյան միջազգային խաղերը անցկացնել Ջեջու քաղաքում: Այս ցանկությունը պաշտոնապես հայտարարվել էր Կուչինգի խաղերի ժամանակ Կորեայի ԱԱՀ պաշտոնյաների կողմից:

Տեսարժան վայրերԽմբագրել

 
Դելֆյան խաղերի բացման տոնական արարողության ժամանակ

Կուչինգը կապված է գիտնական Ալֆրեդ Ուոլասի գործունեության հետ, ում` օրանգուտանների հետազոտության հետ կապված աշխատանքը, ոգեշնչել է Չարլզ Դարվինին: Սարավակի թանգարանում կա ցուցասրահ` նվիրված Դարվինին:

Քաղաքն ունի բազմաթիվ թանգարաններ, որոնցից ամենահայտնիներն են`

  • Սարավակի թանգարան[3]
  • Չինական թանգարան
  • Կատուների թանգարան
  • Իսլամի թանգարան
  • Տեքստիլ թանգարան

Հետաքրքիր են նաև`

  • Աստանա (ռաջայի նախկին պալատ)
  • Մարգարիտ նավահանգիստ
  • Տուա Պեկ Կունի դաոսկյան տաճար
  • Կենտրոնական շուկա
  • Կատուների բազմաթիվ արձաններ քաղաքի տարբեր հատվածներում

Գետի երկայնքով ձգվող գեղատեսիլ զբոսավայրը, որը երեկոյան լուսավորված է լինում երգող, գունավոր շատրվաններով, քաղաքը դարձնում է տոնական և հարմարավետ:

Չինական թաղամասը, Ատաղձագործի փողոցը և Հնդկական փողոցը պահպանվել են ռաջայի և գաղութային ժամանակներից:

Քաղաքում և նրա տարածքում կան մի շարք գեղեցիկ զբոսայգիներ:

Քույր քաղաքներԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «II Delphic Games 2005»։ // youtube.com։ Վերցված է 2012-2-8 
  2. «Приветственное письмо от ЮНЕСКО (17.02.2005)»։ // upload.wikimedia.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-31-ին։ Վերցված է 2012-2-8  (անգլ.)
  3. «Государственный музей Саравака»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-19-ին։ Վերցված է 2014-08-18 

Արտաքին հղումներԽմբագրել