Ջոհոր Բահրու (մալայերեն՝ Johor Bahru), քաղաք Մալայզիայի հարավարևմտյան մասում։ Այն Ջոհորի սուլթանության մայրաքաղաքն է։ Գտնվում է Մալայական թերակղզու հարավային մասում։ Այն իր բնակչությամբ երկրորդն է Մալայզիայում՝ մայրաքաղաք Կուալա Լումպուրից հետո։ Քաղաքը ունի մոտ կես միլիոն բնակչության, իսկ շրջանների հետ միասին՝ մոտ մեկ ու կես միլիոն բնակչություն։ Քաղաքը ունի կարևոր արդյունաբերական, առևտրական, մշակութային և տուրիստական նշանակություն ողջ Մալայզիայի համար։ Ջոհոր Բահրու է գալիս Մալայզիա այցելող տուրիստների 60%-ը, որոնք այդտեղից անցում են կատարում հարևան Սինգապուր։ Ջոհոր Բահրուն երկրի կարևոր արդյունաբերական կենտրոնն է։

Բնակավայր
Ջոհոր Բահրու
մալայերեն՝ Johor Bahru
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄալայզիա Մալայզիա
Հիմնադրված է1855[1] թ.
Մակերես373,18 կմ²
ԲԾՄ32±1 մետր
Պաշտոնական լեզումալայերեն
Բնակչություն797 882 մարդ (2017)[2]
Ժամային գոտիUTC+8 և WPM?
Հեռախոսային կոդ7
Փոստային դասիչ79xxx — 81xxx
Ավտոմոբիլային կոդJ
Պաշտոնական կայքmbjb.gov.my
Ջոհոր Բահրու (Մալայզիա)##
Ջոհոր Բահրու (Մալայզիա)

Աշխարհագրություն խմբագրել

Ջոհոր Բահրուն մայրցամաքային Ասիայի ամենահարավային քաղաքն է։ Ջոհոր Բահրուն անջատված է Սինգապուրից Ջոհորի նեղուցով, որի վրայով անց է կացված կամուրջ և ամբարտակ։

Պատմություն խմբագրել

Ջոհոր Բահրուն հիմնվել է 1855 թվականին Թեմենգունգ Դաենգ Իբրահիմի կողմից, ով սուլթան Աբու Բաքարի հայրն է եղել։ Վերջինս մալայական սուլթանության ամենավառ ներկայացուցիչներից մեկն է եղել։ Քաղաքը կոչվել է Թանջունգ- Պուտերի, որը կառուցվել է ոչ մեծ մալայական ձկնորսական ավանի տեղում։ Սուլթան Աբու Բաքարը փոխեց անունը Ջոհոր Բահրուի և 1866 թվականին այն դարձրեց սուլթանության մայրաքաղաք՝ թողնելով իր մայրաքաղաք Թելուկ Բելանգան՝ Սինգապուրում։

 
Սուլթանի պալատը Ջոհոր Բահրուում

Աբու Բաքար սուլթանը հասավ հաջողությունների բրիտանացիների և չինացիների հետ հարաբերություններում՝ նրանց հետ համատեղ զարկ տալով գյուղատնտեսությանը, ինչն էլ բերեց սուլթանության բարգավաճմանը։

Բնակչություն խմբագրել

Քաղաքի բնակչության 45 %-ը մալայացիներ են, 41, 5 %-ը՝ չինացիներ, 7, 1 %-ը՝ հնդիկներ և 6, 4 %-ը՝ այլ ազգերի ներկայացուցիչներ[3]։

Չինացիները ներկայացված են մի քանի էթնիկ խմբերով, ինչպես և Սինգապուրում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ջոհոր Բահրուն համարվում է մալայզիական հայտնի ռոք խմբի ՝ Search խմբի հայրենիքը։ Խումբը Ասիայում մեծ ճանաչում ունի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://malaysiagazette.com/2022/04/20/mengindahkan-johor-bahru-kota-tanggapan-pertama-di-selatan-negara/
  2. https://www.mbjb.gov.my/sites/default/files/buku_info_mbjb/isi_info_mbjb_malay_color1.pdf
  3. «Ecologically Sustainable Development home page» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2005 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2005 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոհոր Բահրու» հոդվածին։