Գումբուրդո
Կումուրդո (հայերի շրջանում առավել կիրառելի է Գումբուրդո անվանումը[2][3][4][5], Գյումբուրդա, վրաց.՝ კუმურდო), հայկական գյուղ Վրաստանի Ախալքալաքի շրջանում՝ Ախալքալաք քաղաքից ուղիղ գծով 9 կմ արևմուտք, Կուր գետի աջակողմյան խորանդունդ ձորի սկզբնահատվածի հարթ տարածքում։ Տեղակայված է ծովի մակերևույթից 1740 մ միջին բարձրության վրա[6][7][8]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Կումուրդո Գումբուրդո վրաց.՝ კუმურდო | |||
վրաց.՝ კუმურდო | |||
Գումբուրդոյում գտնվող Սուրբ Համբարձման եկեղեցու ընդհանուր տեսքը | |||
Երկիր | Վրաստան | ||
Երկրամաս | Ախալքալաքի շրջան | ||
Համայնք | Ախալքալաքի շրջան | ||
Առաջին հիշատակում | 506 | ||
Այլ անվանումներ | Գումբուրդո, Գյումբուրդա | ||
ԲԾՄ | 1740 մ մ | ||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||
Բնակչություն | 1950[1] մարդ (2014 թ․) | ||
Ազգային կազմ | Հայեր 99,6 % | ||
Կրոնական կազմ | Հայ առաքելական | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Պատմություն
խմբագրելՊատմականորեն գյուղը գտնվում է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ջավախք գավառում[7]։
Գյուղի մասին առաջին հիշատակություններից մեկը թվագրվում է 6-րդ դարով, որտեղ գրված է, որ 506 թվականին Դվինում տեղի ունեցած ժողովին մասնակցել է նաև Կումուրդոյի Յովսեփ եպիսկոպոսը (Յովսէփ եպիսկոպոս Կուխորդոյ)[6][9][10][11]։
964 թվականին գյուղում հայ քաղկեդոնականների կողմից կառուցվում է Սուրբ Համբարձման եկեղեցին, որի պատկանելիության հարցը սկսած 1860-ական թվականներից Վրաց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների կողմից վիճարկվում է[7][8]։
10-12-րդ դարերում Կումուրդոն հանդիսացել է Ջավախքում քաղկեդոնական եկեղեցու եպիսկոպոսանիստը[6]։
Բնակչություն
խմբագրել10-11-րդ դարերում, պայմանավորված Բյուզանդիայի գերիշխանությամբ և քաղկեդոնականության տարածումով, Կումուրդոյի բնակչությունը ևս համալրում է քաղկեդոնական հայերի շարքը։ Կումուրդոյի տարածքում պահպանված և 14-16-րդ դարեր դարերով թվագրվող հայկական գերեզմանական բազմաթիվ հուշարձանները վկայում են, որ տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև մինչև 17-րդ դարի վերջը գյուղն ունեցել է առաքելական ստվար հայ բնակչություն։ Որոշ ուսումնասիրողներ նշում են, որ 12-13-րդ դարերում տեղի են ունեցել քաղկեդոնականություն ընդունած հայերի դեպի առաքելականություն դարձի գալու տարածված երևույթ[6][8]։
Տարբեր ժամանակներում Կումուրդոյի բնակչությունը կա՛մ ամբողջությամբ հայեր են եղել, կա՛մ էլ հայերը կազմել են բացարձակ մեծամասնություն։ Օրինակ 1595 թվականին Կումուրդոն ունեցել է 20 տուն բնակիչ, որոնց մեծ մասը, եթե ոչ բոլորը, դատելով ազգանուններից, եղել են ազգությամբ հայեր[6][8][12]։
Չնայած 18-րդ դարի սկզբին իրար հաջորդած ռուս-թուրքական պատերազմների հասցրած էական վնասների ու դրան հաջորդած ամայացմանը՝ այնուամենայնիվ, 1829-1830 թվականներին նորեկ հայերի հաստատման պահին գյուղն ուներ բնիկ բնակչություն։ Վերջիններից հայտնի են Համազասպյան, Մաթևոսյան, Մղդեսյան, Սարյան, Քոչկանյան և Քևնաքսզյան ազգատոհմերը[6][8]։
1830 թվականին Կումուրդոյի հայությունը համալրած վերաբնակիչների նախնիները տեղափոխվել են Կարնո (Էրզրում) նահանգի Շակավ (Բալիշակավ, այժմ՝ Gökçebük) գյուղից։ Այն հայաբնակ գյուղ էր և գտնվում էր Կարին (Էրզրում) քաղաքից 35 կմ արևմուտք[6][8]։
Տնտեսություն
խմբագրելՀայտնի է, որ 1899-1900 թվականներին հացի բզեզի և հոտենտոտյան մլուկի հասցրած վնասների հետևանքով Կումուրդոյի գյուղատնտեսությունը հայտնվել է բավականին դժվար իրավիճակում և պետական հատուկ կոմիտեի կողմից դասվել առավել տուժած բնակավայրերի շարքում։ Գյուղում հաշվառվել է շտապ օգնության կարիք ունեցող 25 տուն` 136 բնակչով[6][13]։ Համաձայն աղետից հետո «Մշակ» թերթի հրապարակման՝ 1901 թվականին Կումուրդոն ընդգրկվել է երկրամասի կարիքավոր գյուղերի ցուցակում[6][14]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.(վրաց.)
- ↑ Գումբուրդո գյուղի մասին տեղեկատվական կայք։
- ↑ Задержанные вернулись, жители села разошлись․(ռուս.)
- ↑ Բանակցությունների արդյունքները. Ձերբակալվածները ազատ կարձակվեն։
- ↑ Գումբուրդո գյուղում բերման ենթարկված հայ բնակիչները ազատ են արձակվել
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Ջավախք, RAA գիտական ուսումնասիրություններ, գիրք Թ, Սամվել Կարապետյան, ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն, Երևան 2006թ․, ISBN 5-8080-0651-1 (հայ.) Արխիվացված 2020-09-29 Wayback Machine, (անգլ.) Արխիվացված 2021-10-22 Wayback Machine
- ↑ 7,0 7,1 7,2 «Անդրադարձ Ջավախքի Կումուրդո գյուղի հայերի դժգոհության խնդրին։». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Կումուրդո գյուղի մասին տեղեկատվություն Վիրահայոց թեմի կայքում։(չաշխատող հղում)
- ↑ «Գիրք Թղթոց», Թիֆլիս, 1901, էջ 183։
- ↑ ჯავახიშვილი ი., ქართველი ერის ისტორია, ტ. 1, էջ 300:(վրաց.)
- ↑ ალექსიძე ზ., ეპისტოლეთა წიგნი, თბილისი, 1968, էջ 161։(վրաց.)
- ↑ ”გურჯისტანის ვილაიეთის დიდი დავთარი”, էջ 222:(վրաց.)
- ↑ Սալլիւմեան, Անբերրիութիւնը Ախալքալաքի գաւառում եւ նրա հետեւանքները, «Մուրճ», 1901, N 6, էջ 248-249։
- ↑ «Մշակ», 1901, N 40, էջ 1։
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 248)։ |