Գումբուրդոյի բախումներ (2017)

Գումբուրդոյի բախումներ, հայ-վրացական բախումներ Վրաստանի Ախալքալաքի շրջանում գտնվող հայկական Գումբուրդո գյուղում[1]։

Նախապատմություն խմբագրել

Եկեղեցու պատմություն խմբագրել

Հայկական գերեզմանոցի քանդում խմբագրել

Բախումների ժամանակագրություն խմբագրել

2017 թվականի սեպտեմբերի 30-ին Գումբուրդո գյուղի բնակիչները փորձել են խաչքար տեղադրել իրանց նախնիների քանդված գերեզմանոցի տեղում, որը գտնվում է Սուրբ Համբարձման եկեղեցու շուրջ։ Առավոտյան ժամը 11։ 00-ին նրանք մոտեցել են եկեղեցուն, սակայն տեղում գտնվող Վրաստանի ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել բնակիչներին խաչքարը տեղադրել։ Ստեղծվել է բավականին լարված մթնոլորտ․ սկսվել են թեթև ընդհարումներ հայ տեղացի հայ ազգաբնակչության և ոստիկանության միջև։ Ոստիկանները խաչքարի տեղադրումը թույլ չտալը պատճառաբանում են, որ նրանք չունեն թույլտվություն տալու հրաման։ Իսկ գյուղացիներն էլ պնդում են, որ իրենք պետք է խաչքար տեղադրեն իրենց նախնիների գերեզմանոցի տարածքում[1]։

Որոշ ժամանակ անց բնակիչները փորձում են ճեղքել եկեղեցու տարածք տանող ճանապարհի մուտքը փակած ոստիկանության շղթան։ Միջադեպի վայր է ժամանում շրջանային ժողովի նախկին անդամ, ներկայիս պատգամավորության թեկնածու Աշոտ Սահարյանը և կկոչ անում բնակիչներին ցրվել, իսկ խաչքարը տեղադրել հոկտեմբերի 4-ին, քանի որ, ըստ նրա, այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի առանց որևէ խնդրի տեղադրել խաչքարը։ Սակայն բնակիչները նրանից պահանջում են երաշխիքներ և չեն ցրվի, քանի դեռ իրենք վստահ չեն, որ իրենց նախնիների քանդված գերեզմանոցի մոտ խաչքարը տեղադրելու հետ կապված խնդիրներ չեն լինի[1]։

Ավելի ուշ դեպքի վայր են ժամանում մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ Ախալքալաքի շրջանային վարչության նախագահ և շրջանային ժողովի նախկին նախագահ Համլետ Մովսիսյանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել