Կումի (կոր.՝ 구미시, 龜尾市, Gumi-si), քաղաք, Հյուսիսային Գյոնգսանգ գավառ, Հարավային Կորեա։ Արդյունաբերական մեծ կենտրոն։ Տեղակայված է երկրի գլխավոր ավտոճանապարհի վրա՝ Սեուլ-Պուսան։

Բնակավայր
Կումի
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ներքին բաժանումSeonsan?
Մակերես617,28 կմ²
Բնակչություն421 075 մարդ (2015)[1]
Պաշտոնական կայքgumi.go.kr
Կումի (քաղաք) (Հարավային Կորեա)##
Կումի (քաղաք) (Հարավային Կորեա)

Պատմություն խմբագրել

Սիլլա պետության ժամանակ այժմյան Կումիի փոխարեն տեղակայված էր Իլսոնգուն։ 614 թվականին կոմսությունը հասել է «չու» կարգավիճակի։ Չոսոն թագավորության դարաշրջանում Իլսոնը մի քանի անգամ փոխել է իր անվանումը, 1413 թվականին այստեղ տեղակայված էր Սոնջու կոմսությունը, հետո, 1896 թվականին տարածքն անցավ Սոնսան կոմսությանը։ Կումին կոմսության շրջաններից մեկն էր (1914 թվական)։ 1963 թվականին կումին հասել է Հարավային Կորեայի վարչական բաժանման, իսկ 1978 թվականին դարձել է քաղաք։ 1960 և 1970 թվականներին Կումին զարգացավ և դարձավ երկրի խոշոր արդյունաբերական կենտրոններից մեկը։ Սոնսան կոմսությունը միացվել է Կումիին 1995 թվականին[2]։

Աշխարհագրություն խմբագրել

Կումին տեղակայված է Կյոնսան-Պուկտո գավառի կենտրոնական մասում։ Լանդշաֆտը հիմնականում լեռնային է։ Արևմուտքում և հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Սանջու և Կիմչխոն քաղաքների հետ, հարավում Չխիլգոկ կոմսության հետ, արևելքում Կունվի կոմսության հետ, հյուսիսում և հյուսիս-արևելքում Իյսոն կոմսության հետ։

Տնտեսագիտություն խմբագրել

Մինչև XX դարի 60-ական թվականները Կումիի արդյունաբերությունը զարգացած չէր։ Սակայն 60-ական թվականներին որոշվեց, որ այստեղ պետք է հիմնադրվի արդյունաբերական կենտրոն։ Այդ ժամանակից սկսված Կումիի տնտեսությունը սերտորեն կապված է արդյունաբերական արտադրության հետ։ Այստեղ տեղակայված են կորեական խոշորագույն ընկերությունների գործարանները. LG, Սամսունգ, Daewoo և այլն։ Հիմնական արտադրանքը սպառողական էլեկտրոնիկան է և տեքստիլ արդյունաբերությունը[3]։

Զբոսաշրջությունը և տեսարժան վայրերը խմբագրել

  • Սիլլա և Չոսոն դարաշրջանի բուդդայական տաճարների շարք. Յակսա, Տեդոնսա, Տորիսա։
  • Կոնֆուցիականության դպրոց Կիմո Սովոն։ Այժմ նրա փոխարեն տեղակայված է թանգարան բաց երկնքի տակ։
  • Տոսոն քարանձավ։ Այս պահին տուրիստների համար բաց է։
  • Ռազմական ամրոց Կիմոսան լեռան վրա։

Երկվորյակ քաղաքներ խմբագրել

Կումին համարվում է երկվորյակ հետևյալ քաղաքներին.[4]

Խորհրդանիշներ խմբագրել

Հայտնի բնիկներ խմբագրել

Կումիում ծնվել են մի քանի հայտնի անձնավորություններ, ովքեր մեծ ներդրում ունեն քաղաքի զարգացման գործում.[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://kosis.kr/eng/
  2. История Куми Արխիվացված 2008-05-18 Wayback Machine(անգլ.)
  3. Industrial complex of Gumi Արխիվացված 2008-07-05 Wayback Machine(անգլ.)
  4. Города-побратимы Куми Արխիվացված 2008-07-05 Wayback Machine(անգլ.)
  5. «Symbol/Emplem». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  6. Исторические личности Куми Արխիվացված 2008-05-18 Wayback Machine(անգլ.)

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել