Կանադայի ցամաքային զորքեր
Կանադայի ցամաքային զորքեր (նաև Կանադական բանակ) (անգլ.՝ Canadian Army, ֆր.՝ Armée canadienne)՝ Կանադայի զինված ուժերի երեք տեսակներից մեկը։ 2018 թվականի դրությամբ ունի 23 000 կանոնավոր բանակում ծառայող և մոտ 17 000 պահեստային ծառայող՝ ներառյալ 5000 ռեյնջեր և ընդհանուր 40 000 զինվոր[2]։ Բանակը սատարում են 3000 քաղաքացիական ծառայողներ։ Կանոնավոր զորքերի բանակային ստորաբաժանումները տեղակայված են ռազմական բազաների վրա Կանադայի ամբողջ տարածքում։ Բանակը նաև պատասխանատու է խոշորագույն կոնտինգենտի՝ պահեստայինների համար։ Կանադական բանակի հրամանատարը և անձնակազմի ղեկավարը գեներալ-լեյտենանտ Փոլ Վիննիկն է։
«Կանադական բանակ» անվանումն օգտագործվում է 1940 թվականից։ Սկսած 1867 թվականի Կանադական կոնֆեռանսից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը պաշտոնական անվանումը «Կանադական միլիցիա» էր։ 1966 թվականի ապրիլի 1-ին որպես Կանադայի զինված ուժերի միավորման առաջին քայլ, բոլոր բանակային ստորաբաժանումները փոխանցվել են նոր կազմակերպություն, որը կոչվում էր Շարժական հրամանատարություն (անգլ.՝ Force Mobile Command)։ 1968 թվականին Թագավորական կանադական ռազմածովային նավատորմը, Կանադական բանակը և Կանադայի Թագավորական ռազմաօդային ուժերը միավորվել են, բանակը դարձել է Կանադայի միավորված Զինված ուժերի մասը։ 1993 թվականին Կանադայի զինված ուժերի վերակազմավորման ժամանակ Շարժական հրամանատարությունը վերանվանվել է Ցամաքային զորքերի հրամանատարություն (անգլ.՝ Land Force Command)։ 2011 թվականի օգոստոսին այն կրկին ստացել է «Կանադայի բանակ» անվանումը[3]։
Պատմություն
խմբագրելՄինչև 1867 թվականի Կոնֆեռանսը ռազմական ժամանակ Կանադան պաշտպանում էր բրիտանական բանակը, որի կազմի մեջ մտնում էին կանադական միլիցիայի ստորաբաժանումները։ 1867 թվականից հետո կազմավորվել է Մշտապես գործող միլիցիան (անգլ.՝ Permanent Active Militia) (PAM), իսկ մի քանի տասնամյակ անց ստեղծվել են կանոնավոր զորքերի մի քանի կազմավորումներ, որոնց սերունդներն են դարձել Կանադական թագավորական ձիավոր հրետանին (անգլ.՝ Royal Canadian Horse Artillery), Թագավորական կանադական դրագունները (անգլ.՝ Royal Canadian Dragoons) և Թագավորական կանադական գունդը։ Կանոնավոր կանադական զորքերը մասնակցել են 1885 թվականի Հյուսիս-Արևմտյան ապստամբությանը, 1899 թվականին՝ Անգլո-բուրական պատերազմին։ Առաջին համաշխարհային պատերազմում մեծ թիվ էին կազմում Կանադական արշավային ուժերը (անգլ.՝ Canadian Expeditionary Force)[4]։
Սպառազինություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «About the Army». Canadian Army. Government of Canada. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «About the Army». Department of National Defence. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Navy and air force to be royal once again» (անգլերեն). CBC. 2011 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Soldiers of the First World War: 1914-1918» (անգլերեն). Библиотека и Архив Канады. 2014 թ․ ապրիլի 24. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Faces of War: The Canadian Army Արխիվացված 2007-10-01 Wayback Machine Կանադայի գրադարանում և արխիվում
- army.ca — Army.ca Կանադական բանակի հետ կապված պատմական և ժամանակակից հարցերի մասին ֆորում։
- Battle Honours in the Canadian Army THE SYSTEM OF BATTLE HONOURS
IN THE CANADIAN ARMY
- Canadiansoldiers.com
- Canadian Soldier Training Blog Արխիվացված 2010-12-22 Wayback Machine
- Duty & Valour, Canada’s Military History Encyclopedia
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանադայի ցամաքային զորքեր» հոդվածին։ |