Կուկոլնիկի տուն (Տագանրոգ)

Կուկոլնիկի տուն (ռուս.՝ Дом Кукольника), տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]՝ տեղակայված Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Պետրովսկայա փողոցի 74 հասցեում։ Շինությունն այս հասցեում պահպանվել է մինչև 21-րդ դար։[2]:


Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1857 թվականին Տագանրոգում՝ քարե հիմքի վրա կառուցված փայտե շինության մեջ, բնակություն հաստատեց Նեստոր Վասիլևիչ Կուկոլնիկի ընտանիքը[1]։ 1861 թվականին Ամալյա Կուկոլնիկը դիմում ներկայացրեց շինարարական կոմիտեին երկհարկանի աղյուսե տան նախագիծ կազմելու համար, որը, ի վերջո, կառուցվեց և պահպանվել է մինչև մեր ժամանակները Պետրովսկայա 74 հասցեում։ Այսպիսով, 1860-ականների սկզբից տունը հաշվառվեց որպես նրա սեփականություն։ Նրա ամուսինն այս տանը բնակվել է 1859 թվականից մինչև 1868 թվականը[2]։ Տագանոգի պատմության մեջ Նեստոր Վասիլևիչն աչքի ընկնող գործիչ էր։ Նա աշխատել է երկաթուղու նախագծի վրա, որը Խարկով քաղաքից հասնում էր մինչև Տագանրոգ[3]։ Հետագայում այն շարունակվեց դեպի Կովկաս և հայտնի դարձավ որպես Հյուսիսկովկասյան երկաթուղի։ Նա դարձավ երաժշտական ընկերության հիմնադիրը, իսկ 1865 թվականին ընտրվեց Դումայի պատգամավոր[4]։ Նա հայտնի էր ոչ միայն որպես ակտիվ հասարակական գործիչ, այլև ստեղծագործող անձնավորություն։ Նեստոր Կուկոլնիկը գրել է. «Բարձրյալի ձեռքը հայրենիքի փրկիչ» դրաման, որի շնորհիվ նրա անունը հայտնի դարձավ շատերին, և կայսր Նիկոլայ I-ին։ Նա գրել է ռոմանսներ, որոնց բառերի հիման վրա Միխայիլ Իվանովիչ Գլինկան երաժշտություն է ստեղծագործել։ Նրա ռոմանսներից մեկը ՝ «Կասկած», կատարվեց Ֆեդոր Չալիապինի կողմից։ Նրա ծանոթների թվում էր Պավել Եգորովիչ Չեխովը` Անտոն Չեխովի հայրը[1]։ Նեստոր Կուկոլնիկի կնքահայրը կայսր Ալեքսանդր I-ն էր[4]։

Նեստոր Կուկոլնիկը պաշտպանում էր Տագանրոգում աղջիկների գիմնազիայի բացման և հասարակական-քաղաքական թերթի հիմնադրման նախաձեռնությունը և ՝ անհանգստացած էր Ազովի ծովի բնապահպանական վիճակով[3]:

Պետրովսկայա փողոցի 74 հասցեում գտնվող տան վերևի հարկում գտնվող բնակարանները վարձակալությամբ էին տրվում։ Այս մասին հրապարակումը հայտնվեց «Ոստիկանական թերթիկ» թերթում 1865 թվականին։ Այդ նույն տանը բնակվում էր Կոնստանտին Ռաբոտինը, որը զբաղվում էր նոտարական գործունեությամբ։ Նեստոր Կուկոլնիկը հանկարծամահ եղավ 1868 թվականի դեկտեմբերի 8-ին։ Ամուսիններն երեխաներ չունեին[1]։

Ամալյա Իվանովնան կրկնակի ամուսնացավ բժիշկ Պանտելեյմոն Իվանովիչ Ռաբոտինի հետ։ Նա կրթություն է ստացել Տագանոգի գիմնազիայում և ավարտել է այն 1851 թվականին։ Աշխատել է այդ գիմնազիայում որպես բժիշկ[1]։ Պահպանվել են փաստաթղթեր, որոնց համաձայն նպատակ են ունեցել գնել Ամալյա Ռաբոտինայի տունը 1869-1882 թվականներին օկրուգային դատարանի կարիքների համար, բայց փաստորեն տան երկրորդ հարկը զբաղեցրել է օկրուգային դատարանը 1869-1879-թվականներին[2]։ Տագանրոգում շրջանային դատարանի կազմակերպումը հնարավոր դարձավ Նեստոր Կուկոլնիկի գործունեության շնորհիվ[3]։ Որոշ ժամանակ անց Պանտելեյմոն Ռաբոտինը բաց թողեց կնոջը՝ Ամալիային[2]։

1898-1915 թվականներին տունը պատկանում էր Ազով-Դոնյան Առևտրային բանկին[2]։ Չնայած 1904 թվականից ի վեր բանկի խորհուրդը գտնվում էր Սանկտ Պետերբուրգում, և ոչ թե Տագանրոգում, նրա մասնաճյուղը շարունակում էր մնալ քաղաքում։ 1912 թվականին շենքում աշխատում էր փաստաբան Կ. Է. Ադաբաշևը։ Բնակվելու նպատակով նոտար Իվան Կիրպիչևը շենքում վարձակալեց բնակարան՝ կնոջ՝ Ալեքսանդրայի հետ, ով աշխատում էր որպես ֆրանսերենի ուսուցիչ[1]։

1920 թվականին Պետրովսկայա փողոցի 74 շենքում տեղակայված էին ֆինանսների և ժողովրդական կրթության բաժինները։ Ժողովրդական կրթության բաժինը ներառում էր 4 ստորաբաժանում՝ նախադպրոցական, դպրոցական, արտադպրոցական և երաժշտտա-թատերական[2]։ 1947 թվականին տան առաջին հարկում տեղակայված էր քաղաքի արխիվը, իսկ հարևանությամբ գործում էր խնայբանկը, Կենտրոնական վիճակագրական վարչությունը և Լենինյան շրջանի ֆինանսական բաժինը։ 1992 թվականից այն պահպանվում է որպես տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ։ 21-րդ դարում, այն տանը, որտեղ ապրում էր Նեստոր Կուկոլնիկը, տեղադրվեց հուշատախտակ[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Дом 74». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Кукольника Дом//Энциклопедия Таганрога
  3. 3,0 3,1 3,2 «Гражданин Таганрога//Донской временник». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
  4. 4,0 4,1 4,2 Кукольник Нестор Васильевич