Կուանտան
Կուանտան (մալայերեն՝ Kuantan, չինարեն՝ 关丹), քաղաք Մալայզիայի թերակղզու արևելքում, Պահանգ նահանգի մայրաքաղաքն է։
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1851 թ. | |
Մակերես | 1143 քառակուսի մղոն | |
ԲԾՄ | 22 մետր | |
Բնակչություն | 607 778 մարդ (հունվարի 1, 2010) | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Փոստային դասիչ | 25xxx, 26xxx | |
Պաշտոնական կայք | mpk.gov.my | |
| ||
ԱշխարհագրությունԽմբագրել
Գտնվում է Կուանտան գետի գետաբերանի մոտ` դրա` Հարավչինական ծով թափվելու տեղում, Սինգապուրի և Կոտա-Բարու միջև ընկած ճանապարհի մոտավորապես կեսին։
ԲնակչությունԽմբագրել
Քաղաքի բնակչությունը կազմում է մոտ 608,000 մարդ, ինչը Կուանտանը դարձնում է երկրի 9-րդ ամենամեծ քաղաքը։ Էթնիկ կազմը հետևյալն է. մալայզացիներ` 57%, չինացիներ` 32%, հնդիկներ` 4%, այլ ժողովուրդներ` 7%։ Քաղաքին բնորոշ է բնակչության բարձր աճը։
Տնտեսություն և տրանսպորտԽմբագրել
Զարգացած են սննդի, թեթև և նավթաքիմիական արդյունաբերության ճյուղերը։ Տնտեսության մեջ կարևոր դեր է խաղում նաև զբոսաշրջությունը։ Քաղաքից 15 կմ հեռավորության վրա է գտնվում Սուլթան Հաջի Ահմադ Շահ օդանավակայանը, որը կանոնավոր չվերթներ է իրականացնում Պենանգից, Կուալա Լումպուրից և Սինգապուրից։ Սեզոնային չվերթներ գործում են նաև չվերթներ Թայբեյի հետ։ Քաղաքը սպասարկում է Կուանտան նավահանգիստը։
Տեսարժան վայրերԽմբագրել
Քաղաքի շրջակայքում կան հանգստի վայրեր, այդ թվում՝ Չենկարենգը և Թելուկ-Չեմպեդակը՝ գեղեցիկ լողափերով[1]։ Կուանտանից ոչ հեռու՝ Պեկան փոքր քաղաքում է գտնվում սուլթան Աբու Բակարի Պահանգյան թանգարանը[2]։ Պահանգ նահանգի մայրաքաղաքը 1955 թվականին Կուալա Լիպիսից տեղափոխվել է Կուանտան։
Եղբայր քաղաքներԽմբագրել
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կուանտան կատեգորիայում։ |