Կորվեյ իշխանություն-աբբայություն (գերմ.՝ Fürstabtei Corvey), սուրբ Բենեդիկտյան միաբանության նախկին կայսերական աբբայություն Գերմանիայում, Վեզեր գետի վրա, Հոքսթեր քաղաքից 2 կմ հյուսիս-արևելք։

Կորվեյ
(գերմ.՝ Fürstabtei Corvey)
Հիմնական տվյալներ
Տեսակաբբայություն, վանք, կրոնական համայնք և թագավորական պալատ
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՏեղագրությունՀոքսթեր
ՀասցեCorvey, 37671 Höxter[1]
ՎանականությունԲենեդիկտյան միաբանություն
Հիմնական ամսաթվերը9-րդ դար
ԳլխամասHöxter, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգություն և ճարտարապետության հուշարձան
ՊատվիրողFlorenz of Velde?[1] և Maximilian of Horrich?[1]
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Հիմնադրված9-րդ դար
Մակերես12 հեկտար
Քարտեզ
Քարտեզ
 Corvey Վիքիպահեստում
schloss-corvey.de

Լյուդովիկոս Բարեպաշտի հովանավորությամբ Կառլոս Մարտելի Վալա և Ադելարդ անուններով երկու թոռները, որոնք Պիկարդիա էին ժամանել Կորբիական աբբայությունից՝ կառուցված Բաթիլդա թագուհու կողմից, 815 թվականին հիմնել են վանքը։ Փոքրսաքսոնական վանքն առաջին ժամանակներում անվանում էին «նոր Կորբիա», հետո այդ անվանումը ձևափոխվել է «Կորվեյի»։ 822 թվականին վանքը տեղափոխվել է ներկայիս վայր։

Կորվեյը դարձել է ամենաբազմամարդ ճանապարհներից մեկը միջնադարյան Գերմանիայում, Հելվեգում, և այդ պատճառով հաճախ իր պատերի ներսում տեսնում էր գերմանական միապետների, ովքեր նրան տալիս էին արտոնություններ։ Տեղանքով նա առաջինն է Հռենոսից արևելք և Ֆրիսիայից հարավ սկսել հատել մետաղադրամներ։ Սուրբ Պետրոսի վանական եկեղեցին, պատկանելով վերջին Կարոլինգների ժամանակին, կառուցվել է Վիբալդ վանահոր կողմից, 13-րդ դարի կեսերին։ Սա վանական ճարտարապետության հնագույն հուշարձաններից է Կենտրոնական Եվրոպայի տարածքում։

Միջին դարերում Կորվեյը վերածվել է խոշոր մշակութային կենտրոնի, որտեղ կրթություն են ստացել սակսոնացի պատմիչ Վիդուքինդ Կորվեացին և քրիստոնյա սկանդինավացիների Անսգար քարոզիչը։ Այստեղ եղել է սկրիպտորիա, անցկացվում էր տարեգրություն (Կորվեական տարեգրություն)։ Վանական գրադարանը պահպանել է անգին ձեռագրեր, ներառել Տակիտոսի «Տարեգրության» առաջին հինգ գրքերը։

15-րդ դարից սկսվել է աբբայության անկումը։ Այնուամենայնիվ 1792 թվականին Կորվեյ կայսերական աբբայության կարգավիճակը բարձրացվել է եպիսկոպոսների-թագավորության պապի կողմից, որը լուծարվել է նապոլեոնական սեկուլյարիզացիայի կողմից (1803)։ Նապոլեոնական պատերազմներից հետո Կորվեյը և իր հողատիրությունը հայտնվել են Հեսսեն-Ռոտենբուրգի լանդգրաֆների ձեռքերում, ովքեր վերակառուցել են աբբայության կառույցը թագավորության աթոռանիստ վայրում։ 1840 թվականին Կորվեյական թագավորի և Ռատիբորսական դուքսի տիտղոսները ստացել է Վիկտոր Հոհենե-Շիլինգսֆյուրստ արքայազնը՝ Խլոդվիգ Հոհենլոեի, Գերմանական կայսրության ապագա կանցլերի ավագ եղբայրը։

Աբբայության գրադարանը ցրվել է թագավորական ժողովի արքայական ընտանիքի միջև։ Այժմ նախկին աբբայությունում պահպանվում է 67000 հատոր, հիմնականում գերմաներենով, ֆրանսերենով և անգլերենով։ Հավաքածուի նշանավոր առանձնահատկություններից են անգլիական վեպերի մեծ քանակը, և դրանցից որոշները եզակի օրինակներ են։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորվեյ» հոդվածին։