Կործանիչ հրեշտակ (ֆիլմ)
«Կործանիչ-հրեշտակը»(իսպ.՝ El ángel exterminador), մեքսիկական սև ու սպիտակ ցնդաբանական տրագիկոմեդիա, ռեժիսոր՝ Լուիս Բունյուել։
Կործանիչ հրեշտակ իսպ.՝ El ángel exterminador | |
---|---|
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ, հումորային դրամա և դրամա |
Թվական | 1962 |
Լեզու | իսպաներեն |
Ռեժիսոր | Լուիս Բունյուել |
Պրոդյուսեր | Գուստավո Ալատրիստե |
Սցենարի հեղինակ | Լուիս Բունյուել և Լուիս Ալկորիսա |
Դերակատարներ | Սիլվիա Պինալ, Էնրիկե Ռամբալ, Կլաուդիո Բրուք, Ժակլին Անդերե, Նադյա Արո Օլիվա, Օֆելյա Մոնտեսկո, Աուգուստո Բենեդիկո, Օֆելյա Գիլմեն, Խոսե Բավիերա, Բերտա Մոս, Լյուսի Գալյարդո, Տիտո Խունկո և Անտոնիո Բրավո[1] |
Օպերատոր | Գաբրիել Ֆիգերոա |
Երաժշտություն | Ռաուլ Լավիստա |
Մոնտաժ | Կառլոս Սավաջ |
Պատմվածքի վայր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Տևողություն | 95 րոպե |
El ángel exterminador (1962) Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրելՀրավիրված ընթրիքից հետո բարձրաշխարհիկ հյուրերի պարզ է դառնում, որ չեն կարող լքել հյուրասենյակը։ Հանելուկային, առեղծվածային պատճառները նրանց թույլ չեն տալիս անցնել տան շեմքը։ Երկօրյա անբացատրելի բանտարկությունից հետո հյուրերին պարուրել էր վախը և հուսահատությունը։
Դերերում
խմբագրել- Պինալ Սիլվյա –Լետիսյա «Վալկիրիա, (ռազմատենչ կին,առասպելական Օդին աստծու աղջիկը)»
- Ռամբալ էնրիկե –Էդմունդո Նոբիլե
- Կլաուդիո Բռուկ –Խուլիո, մաժորդոմ (պալատի կառավարիչ)
- Բավերա Խոսե –Lեանդրո Գոմես
- Բենեդիկո Ավգուստո – Կարլոս Կոնդե, բժիշկ
- Անտոնյո Բրավո – Սերխիո Ռասել
- ժակլին Անդերե – Ալիսյա դե Ռոկ
- Սեսար դել Կամպո – գնդապետ Ալվառո
- Ռոզա Էլենա Դուրխել –Սիլվիյա
- Լյուսի Գալյարդո –Լյուսիյա դե Նոբիլե
- Էնրիկե Գարսիյա Ալվարես –Ալբերտո Ռոկ
- Օֆելյա Գիլմեն –Խուան Ավիլա
- Նադյա Առո Օլիվիա –Անա Մայնառ
- Տիտո Խունկո –Ռաուլ
- Կսավե Լոիյա –Ֆրանցիսկո Ավիլա
Ֆիլմի մասին
խմբագրել«Կործանիչ–հրեշտակը» նշանակալից էր Բունյուելայի ռեժիսուրայի սյուրռեալիստական ծագմանն ավելի քան 30 տարի հետո մեքսիկական առևտրային կինոյում աշխատանքի վերադարձով։ Ֆիլմի գաղափարը տվեց հռչակավոր նկարիչ Ժերիկոյի «Մեդուզայի լաստանավակը» նկարը[2]։. Գլխավոր դերասանուհու կարծիքով Բունյւելայի նկարած իրավիճակը հիշեցնում է ժամանակակից իրականության ցուցադրության[2]։.
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1962 թվականին՝ Կաննի կինոփառատոնի շրջանակներում, էկրաններին է 1962 թվականի դեկտեմբերի 16-ից (Իսպանիա)։ Criterion ընկերությունը 2009 թվականին ֆիլմը DVD տարբերակով թողարկեց Սիմոն ճգնավորի առակի (1994) հետ միասին։
Սթիվեն Քինգի կողմից ֆիլմը ներառվել է նաև 1950-1980 թվակաների սարսափ ժանրի 100 ամենանշանակալի նկարների շաքում։
Մրցանակեր և առաջադրումներ
խմբագրել- 1962– Մասնակցել է Կաննի կինոփառատոնին
- 1963– Դանիայի կինոքննադատների ասոցացիայի կողմից Bodil մրցանակ՝ Լուիս Բունյուել-ի լավագույն ոչ եվրոպական ֆիլմի համար
- 1963– Ֆիլմի ցուցադրությամբ սկսեց Նյու Յորքի առաջին կինոփառատոնը
- 1967– ժակլին Անդերեյը արժանացել է «Արծաթե թագուհին» մրցանակին մեկսիկական կինոմտոգրաֆիայի II պլանի լավագույն դերասանուհու համար
Հետաքրքիր փաստեր
խմբագրելՌեժիսոր Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմի գլխավոր հերոս Հիլ Պանդերը՝ դերակատար Օուեն Ուիլսոն, Լուիս Բունյուելին տալիս է ֆիլմի մտահղացումը.
Օ, պարոն Բունյուել!Ես ձեր ֆիլմի համար հիանալի գաղափար ունեմ։ Մի խումբ մարդիկ հավաքվում են պաշտոնական ընթրիքի։ Ընթրիքի վերջում երբ նրանք ցանկանում են հեռանալ, չեն կարողանում... ...Պարզապես մտածեք։ Ո՞վ գիտի։ Գուցե մի օր, սափրվելու ժամանակ, այն ձեզ հետաքրքրի։
Oh, Mr. Bunuel, I had a nice idea for a movie for you. A group of people are at a formal dinner party and after dinner when they try to leave the room, they can't... ...Just think about it - that's all I'm saying - maybe one day you'll be shaving and it'll tickle your fancy.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 BFI | Sight & Sound | DVD Review: The Exterminating Angel and Simon of the Desert () Արխիվացված 2011-11-01 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրել- «Կործանիչ հրեշտակ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Կործանիչ հրեշտակ»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- Награды на сайте IMDb
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կործանիչ հրեշտակ (ֆիլմ)» հոդվածին։ |