Կորխ (Ախալքալաքի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կորխ (այլ կիրառումներ)
Կորխ (վրաց.՝ კორხი), հայաբնակ գյուղ Ջավախքում, Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանում, Ախալքալաք քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 1660 մ բարձրության վրա։ Գյուղի մոտ միախառնվում են Կուրի վտակներ Արագվան և Թափարվանը։
Գյուղ | |||
---|---|---|---|
Կորխ | |||
վրաց.՝ კორხი | |||
Երկիր | Վրաստան | ||
Մարզ | Սամցխե-Ջավախք | ||
Շրջան | Ախալքալաքի | ||
Համայնք | Ախալքալաքի շրջան | ||
ԲԾՄ | 1660 մ | ||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||
Բնակչություն | 446 մարդ (2014) | ||
Ազգային կազմ | Հայեր 100 % | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Բնակչությունը
խմբագրելԲնակիչները զբաղվում են հողագործությամբ (հիմնականում կարտոֆիլագործություն) և անասնապահությամբ։
Հաշվառման տարեթիվը | Ընդհանուր թիվը | Տղամարդիկ | Կանայք |
---|---|---|---|
2002[1] | 923 | 449 | 474 |
2014[2] | 446 | 210 | 236 |
Գյուղում կա միջնակարգ դպրոց։
Պատմությունը
խմբագրելՀամաձայն 1595 թ. թուրքական կառավարության կազմած հարկացուցակի՝ գյուղն ունեցել է 19 տուն, հարկվել է 12.000 ակչե։ Ուշագրավ է, որ Կորխի գրեթե բոլոր տնատերերը կրում էին հայկական կամ հայոց շրջանում լայն տարածում ստացած անձնանուններ (օրինակ՝ Աթաբեկ, Կիրակոս, Գոզալ, Գոզալի որդի Կիրակոս, Մկրտիչ, Խոցադեղ, Սարգսի որդի Հովհաննես, Սարգիս, Աստվածատուրի որդի Կիրակոս)։
Հայտնի է, որ 1899 թ. դեկտեմբերի 19-ի երկրաշարժի հետևանքով Կորխի բնակելի 84 տներից 7-ը քանդվել է և գյուղը հայտնվել է 1901 թ. կազմված Ջավախքի կարիքավոր գյուղերի ցուցակում։
Կորխի գյուղատնտեսությունը լուրջ վնաս է կրել նաև 1899-1900 թթ. հացի բզեզից և հոտենտոտյան մլուկից։ Աղետի հետևանքների թուլացման նպատակով ստեղծված կառավարական կոմիտեի կողմից օրհասական վիճակում հայտնված գյուղը մտցվել է առավել տուժած բնակավայրերի շարքը։ Գյուղում հաշվառվել է առաջնահերթ օգնության կարոտ 49 տուն՝ 187 բնակչով։
Բնակչություն. ներկայիս բնակիչների նախնիների մեծ մասը 25 տուն (270 շունչ) 1830 թ. փոխադրվել է Էրզրումի նահանգի համանուն գավառի Երկան Մասուր գյուղից։ Վերաբնակիչների հաստատման պահին Կորխն ունեցել է նաև 12 տուն բնիկ հայ բնակչություն։
Ինչպես կարելի է նկատել ԺԹ-Ի դարերի ընթացքում Կորխի բնակչության թվաքանակին վերաբերող վիճակագրական տվյալների համադրմամբ ստեղծված աղյուսակից, 1845-47, 1876-77, 1891-92 և 1912 թվականներին տեղի է ունեցել բնակչության նվազում։ Դրանցից առաջինը պայմանավորված է եղել համագյուղացիների մի մասի՝ Ծալկայի շրջան փոխադրվելու հետ, որտեղ մի ավերակ գյուղատեղիի տարածքում նրանք հիմնել էին Նոր-Կորխ անվամբ գյուղը։ Երկրորդ նվազման դրդապատճառները մեզ անհայտ են։ Բնակչության թվաքանակի երրորդ նվազման պատճառը 1892 թ. բռնկված համաճարակն էր։ Ինչ վերաբերում է վերջինին, ապա դա տեղի է ունեցել 1907 թ. Կորխից հեռացած այն ընտանիքների հաշվին, որոնք հիմնել էին Թոթխամ գյուղը և, պայմանավորված 1912 թ. առանձին գյուղի կարգավիճակ ստանալու հետ, հանվել էին Կորխի բնակչության ընդհանուր թվից։
Վիճակագրություն. ստորև ներկայացնում ենք գյուղի բնակչության թվաքանակն ըստ հետևյալ տարիների.
տարեթիվ տուն արական իգական միասին
1838 143 299 442
1840 258 235 493
1841 244 253 497
1842 251 249 500
1844 270 261 531
1845 274 270 544
1847 185 190 375
1849 192 203 395
1853 210 228 438
1854 220 223 443
1857 260 234 494
1860 277 205 482
1861 281 246 527
1862 280 242 522
1863 291 258 549
1864 309 262 571
1865 308 267 575
1866 49 308 267 575
1867 338 280 618
1868 346 288 634
1869 359 297 656
1870 367 302 669
1871 368 306 674
1872 376 312 688
1873 368 319 687
1874 693
1875 50 698
1876 383 371 700
1877 285 225 510
1878 288 237 525
1880 302 245 547
1881 315 255 570
1882 324 266 590
1883 326 254 580
1884 60
1886 336 259 595
1887 382 285 667
1889 386 301 687
1890 389 309 698
1891 411 322 733
1892 401 312 713
1893 78 404 313 717
1894 390 314 704
1897 437 345 782
1898 456 367 823
1899 84 437 353 790
1900 470 369 839
1901 481 377 858
1902 483 383 866
1905 542 416 958
1908 109 571 455 1026
1910 576 469 1045
1912 598 491 1089
1914 524 490 1014
1916 538 494 1032
1917 1000
1918 120 520 475 995
1919 1159
1921 220 180 400
1987 312 1237
Եկեղեցական-ծխական դպրոց. կրթօջախի գործունեությունը սկիզբ է առել 1860-ականից.
տարեթիվ այլ տեղեկ. ուսուցիչ աշակերտ
1865 1 62
1875 նախակրթարան Հ. Անանյանց 40
1876 1 23
1877 1 36
1878 1 31
Խաչքարերով գերեզմանոց. գյուղի հայոց միջնադարյան երբեմնի գերեզմանոցը տարածված է եղել եկեղեցու արևելյան կողմում։ Ժամանակի ընթացքում հնավայրը քայքայվել ու լուծվել է ընդարձակված բնակելի թաղամասի մեջ:Այժմ առանձին գերեզմանական հուշարձաններ ու բեկորներ կարելի է տեսնել եկեղեցամերձ բնակելի տների տնամերձ հողաբաժինները միմյանցից առանձնացնող, քարաշեն պարսպապատերի մեջ, որտեղից էլ դուրս է բերվել 1491 թ. արձանագիր սույն խաչքարը.
Սբ. Ստեփանոս (Սբ. Գրիգոր Լուսավորիչ) եկեղեցի. Կորխում հաստատված կարնեցի հայ գաղթականները, ամենայն հավանականությամբ, հնի տեղում 1830-ականին կառուցել են քարաշեն, փայտածածկ մի եկեղեցի, որը 1839 թ. հիշվում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ, իսկ 1840-ին՝ Սբ. Ստեփանոս անվամբ։ Հետևում է, որ 1839-40 թթ. միջակայքում կատարվել են եկեղեցու կառուցման կամ նորոգման աշխատանքներ։ Սակայն շուտով խիստ սուղ միջոցներով կառուցված այդ եկեղեցին հիմնավորապես վերաշինելու կարիք էր զգացվել։ Ուշագրավ է, որ նոր եկեղեցին կորխեցիները կառուցել են առանց հոգևոր իշխանության գիտության և միայն ավարտից հետո՝ 1848 թ., դիմել օծման խնդրանքով։ Հնի տեղում կառուցված հիշյալ նոր եկեղեցին նկարագրվել է այսպես. «...կառուցեալ են զփայտաշէն միջասահման եկեղեցիս, որոց որմունքն են քարեայ և ծածկքն փայտեայ...»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები, ტომი II
- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 658)։ |