«Կորդոն բլյու» (ֆր.՝ cordon bleu [kɔʁdɔ̃ˈblø] — «կապույտ ժապավեն»), պանրով և ազդրապուխտի միջուկով սուխարու մեջ թաթախած հորթի մսի շնիցել, ենթադրաբար բաղադրատոմսը պատկանում է շվեյցարական խոհանոցին։ Ճաշատեսակի անվան ծագման հետ կապված կա մի քանի վարկած։ Հնարավոր է՝ կորդոն բլյու շնիցելը Ֆրանսիայի խոհարարական մրցույթներից մեկի հաղթողն է եղել։ Հնարավոր է՝ շնիցելը նախկինում փաթաթել են կապույտ ժապավենով։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ Լյուդովիկոս XV-ը Սուրբ Լյուդովիկոսի շքանշան (որը կապույտ ժապավենի վրա էր ամրացված) է հանձնել խոհարարուհի Մարի Ժաննա Դյուբարին, և մինչ այժմ այդ անվանմամբ կատակով պարգևատրում են բոլոր լավ խոհարարներին և ուտեստները։ Չորրորդ վարկածի համաձայն՝ բազելյան հարուստ ընտանիքներից մեկի խոհարարին կորդոն բլյուի ստեղծման գործում ոգեշնչել են դրսում խաղացող աղջնակներ վարսերի մեջ երևացող կապույտ ժապավենները։

Կորդոն բլյու
Կորդոն բլյուի բաղադրիչները
Շվեյցարական խոհանոց
Ենթատեսակմսային ուտեստ
Առաջացման երկիր Շվեյցարիա
 Cordon bleu Վիքիպահեստում
Հավի մսով կորդոն բլյու՝ բրյուսելական կաղամբով

Կորդոն բլյուի պատրաստման համար երկու բարակ շնիցելների միջև կամ մեկ ավելի հաստ շնիցելի մեջմ որն ունի կտրված փոքր գրպանիկ, դրվում է մեկ շերտ պանիր (էմենտալ, գրյուեր կամ ռակլետ) և ոչ յուղոտ եփված կամ հում ապխտած ազդրապուխտ։ Ծայրերն ամրացվում են փայտե ձողիկներով։ Հետո շնիցելը թաթախվում է ալյուրի, ձվի և սուխարու մեջ ու տապակվում հալած յուղի մեջ։ Հորթի մսի փոխարեն նաև կիրառվում է խոզի և հավի միս, ինչպես նաև մատղաշ հնդկահավի[1] միս։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Наталья Шинкарёва, Надежда Бондаренко Кордон блю // Кулинарная энциклопедия / Ольга Ивенская. — Litres, 2017. — Т. 14.

Գրականություն խմբագրել

  • Наталья Шинкарёва, Надежда Бондаренко Кордон блю // Кулинарная энциклопедия / Ольга Ивенская. — Litres, 2017. — Т. 14.

Արտաքին հղումներ խմբագրել