Էմենտալ, էմենտալեր (Emmental, Emmentaller), շվեյցարական պանրի տեսակ է։ Որպես հիմք ծառայում է բարձրադիր և ենթալպյան արոտներից ստացված կովի կաթը։ Դասվում է պինդ տեսակի պանիրների խմբին։ Ունի նուրբ առաձգական կամություն, դեղին գույն, քաղցր ընկուզային համ և խիստ արտահայտված բուրմունք։ Կտրվածքի վրա երևում են խոշոր, կլոր և ձվաձև աչքեր։ Պանիրն արտադրվում է թեթևակի ուռուցիկ կողմերով ցածր գլանի տեսքով, որը կշռում է, 5-10 կգ և պատված է նարնջագույն լատեքսով։

Էմենտալ
Տեսակպանիր կովի կաթից և pressed cooked cheese?
Առաջացման երկիր Շվեյցարիա
ՏարածաշրջանԲեռն
Կաթկովի կաթ
ՍերտիֆիկացումAppellation d'origine protégée (Switzerland)?
ԱնունովԷմենտալ
 Emmental (cheese) Վիքիպահեստում

Օգտագործվում է հասունանալուց երկու ամիս հետո, սակայն հասուն տարիքում պանրտի համային արժեքներն առավել են արտահայտված։

Էմենտալն օգտագործվում է որպես նախուտեստ, աղանդեր, ինչպես նաև աղցաններ, բուտերբրոդներ, սոուսներ կամ ֆոնդյու պատրաստելու համար։

Բաղադրությունը խմբագրել

Բաղադրիչը %
յուղի պարունակությունը չոր նյութերում 50 %
ջուր 40 %
աղ 1,0-1,5 %

Արտաքին հղումներ խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմենտալ (պանիր)» հոդվածին։