Ռակլետ
Ռակլետը թե պանրի տեսակ է և թե շվեյցարական ուտեստ։ Ռակլետը կերակրի հիմնական բաղկացուցիչը տաքացվող պանիրն է, որի հալչող մասը քերելով անջատվում է։
Ռակլետ | |
---|---|
![]() | |
Տեսակ | պինդ անեփ պանիր, պանիր կովի կաթից և Bergkäse?[1] |
Առաջացման երկիր | ![]() |
Կաթ | կովի կաթ |
Սերտիֆիկացում | Appellation d'origine protégée (Switzerland)? և Label Rouge?[2] |
![]() |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3e/Raclette_with_all_the_trimmings.jpg/220px-Raclette_with_all_the_trimmings.jpg)
Պանիր
խմբագրելՌակլետը կիսաամուր, կովի կաթի պանիր է, հիմնականում օգտագործվում է հալեցման համար։ Այն որպես կանոն կլոր օղակի տեսք ունի, քաշը՝ 6 կգ։
Ուտեստ
խմբագրելՌակլետը Շվեյցարիայի բնիկների ավանդական կերակրատեսակն է[3]։ Ռակլետ պանրի գլուխը տաքացվում է կրակի առջև կամ հատուկ սարքի օգնությամբ, այնուհետ քերվում է ճաշի ափսեների մեջ, ռակլետ տերմինը սկիզբ է առնում ֆրանսերեն racler քերել բառից, որ հղվում է այն փաստից, որ հալած պանիրը քերելով անջատում են չհալչած պանրից և լցնում ափսեների մեջ։
Ավանդական եղանակով պանրի մեծ գլուխը դրվում է բաց կրակի առջև, հյուրերից մեկը պարբերաբար քերում հանում է պանրի հալչող կողմը։ Պանիրը զուգակցվում է փոքր եփած կարտոֆիլների, թթու վարունգի, թթու սոխի և չորացրած մսի հետ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Deutsche Nationalbibliothek Record #4176759-7 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.paq.fr/galerie/filiere-laitiere-autres-produits/fromage-raclette/
- ↑ What is Raclette
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռակլետ» հոդվածին։ |