Ֆլամենկին (իսպ.՝ flamenquín - փոքրիկ ֆլամանդացիներ), իսպանական ուտեստ[1]։ Ուտեստը պատրաստում են խոզի փափկամսից (կարելի է նաև եփած խոզապուխտով), որոնք լցոնում են խամոնով (իսպ.՝ jamón) և վրան լցնում պաքսիմատ։ Այնուհետև տապակում են։ Անունը ծագել է ուտեստի գույնից։ Տապակելուց հետո դրանք ստանում են դեղին գույն, որը իսպանացիներին հիշեցնում էր ֆլամանդացիների բաց գույնի մազերը, որոնք ժամանել էին Իսպանիա Կառլոս V արքայի հետ։ Ֆլամենկինը նաև լցոնում են պանիրով և երշիկով։ Ուտեստը մատուցում են տապակած կարտոֆիլի ֆրիով և մայոնեզով։

Ֆլամենկին
Flamenquín
Ֆլամենկինի բաղադրիչները
Անդալուսյան խոհանոց
Ծագում
Ենթատեսակսննդամթերք
Առաջացման երկիրԱնդալուզիա
Բաղադրամասեր
Հիմնականխոզի միս
Հնարավորպանիր
 Flamenquín Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել