«Կորած երեխաների քաղաքը» (ֆր.՝ La cité des enfants perdus) , Մարկ Կարոյի և Ժան-Պիեռ Ժոնեի սյուրռեալիզմական ֆիլմը, որը էկրան է դուրս եկել 1995 թվականին։

Կորած երեխաների քաղաքը
ֆր.՝ La Cité des enfants perdus
Տեսակկինոնկար
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[1][2][3], ֆենթեզի ֆիլմ[1][4][3], հակաուտոպիական ֆիլմ, սթիմփանկ ֆիլմ և arthouse science fiction film?
Երկիր Ֆրանսիա,  Գերմանիա,  Իսպանիա և  Բելգիա[5]
Հրատարակվել էմայիս 1995[6], օգոստոսի 17, 1995[7], 1995, մայիսի 17, 1995[8], սեպտեմբերի 1, 1995[8] և դեկտեմբերի 15, 1995[8]
 La Cité des enfants perdus

Սյուժե խմբագրել

Կրած երեխաների մռայլ քաղաքից ոչ հեռու, ծովի ափին գտնվող լաբորատորիա-ամրոցում ապրում էր սարսափելի գիտնական Կրանկը։ Նա գողանում էր երեխաներին և դարձնում նրանց երազներն իր սեփականը։ Բայց քանի որ երեխաները նրանից սարսափում էին, նա տեսնում էր միայն նրանց մղձավանջները։ Այդ սարսափելի գործում նրան օգնում էին կլոն վեց եղբայր և նրանց «մայրիկը»։

Ֆիլմի գլխավոր հերոսներից մեկն ուժեղ Ուանն է, որը ճանապարհորդում է իր փոքրիկ եղբոր և կրկեսի ավետիսների հետ։ Քաղաքում նրանց ընդունում են անհյուրընկալ կերպով։ Գաղտնի աղանդավորները գողանում են քաջի կրտսեր եղբորը։ Գողացված Դենրե եղբոր որոնումներում քաջ Ուանը թափառում է քաղաքի փողոցներում։ Այնտեղ նրան հանդիպում են իննամյա քաջ Միետտ աղջնակը և երկու չար սիամական քույր։

Դերերում խմբագրել

  • Ռոն Պերլման — Ուան
  • Դանիել Էմիլֆոր — Կրանկ
  • Ժուդիտ Վիտտե — Միետտ
  • Դոմինիկ Պինոն — սուզորդ և իր կլոններ
  • Ժան-Կլոդ Դրեյֆուս — Մարսելո
  • Ժենեվերա Բրյունե — զույգ
  • Օդիլ Մալե — զույգ
  • Միրեյ Մոսսե — օրիորդ Վիսմուտ
  • Սերժ Մարլեն — Գաբրիել Մարի` ցիկլոպների առաջնորդ

Մրցանակներ և նոմինացումներ խմբագրել

Մրցանակներ խմբագրել

Նոմինացումներ խմբագրել

  • 1995 — նոմինացում Ոսկյա արմավենու ճյուղ Կաննի կինոփառատոնի (Ժան Պիեռ Ժյոնե, Մարկ Կարո) մրցանակի համար
  • 1996 — «Սատուրն» երեք անվանակարգ՝ լավագույն սարսափ ֆիլմ, լավագույն երիտասարդ դերասան (Ժուդիտ Վիտե), լավագույն բեմական հագուստ (Ժան Պոլ Գոտյե) մրցանակների համար
  • 1996 — «Սեզար» երեք անվանակարգ` լավագույն օպերատորական աշխատանք (Դարիուս Կոնդժի), լավագույն երաժշտություն (Անժելո Բադալամենտի), լավագույն բեմական հագուստ (Ժան Պոլ Գոտյե)
  • 1996 — «Գոյա» անվանակարգ՝ լավագույն հատուկ էֆեկտի համար (Իվ Դոմենժու, Ժան Բատիստ Բոնետտո, Օլիվյե Գլեյզ, Ժան Քրիստոֆ Սպադակկինի)
  • 1996 — «Անկախ ոգի» անվանակարգ՝ լավագույն արտասամանյան ֆիլմի համար (Ժան Պյեռ Ժյոնե, Մարկ Կարո)

Նկարահանումներ խմբագրել

Գլխավոր հերոսի դերակատար Ռոն Պերլմանը ֆիլմի ստեղծման պահին չգիտեր ֆրանսերեն և միակ ամերիկացի դերասանն էր նկարահանման հրապարակում։ Այնուամենայնիվ, նա ջանասիրաբար սովորեց բոլոր արտահայտությունները և թույլ չտվեց ոչ մի սխալ։

Ֆիլմի համար հագուստները մշակել է Ժան Պոլ Գոտյեն։

Համակարգչային խաղեր խմբագրել

«The City of Lost Children» անունով համակարգչային խաղ է ստեղծվել Psygnosis ընկերության կողմից 1997 թվականին` IBM PC և PlayStation խաղային բարձակի համար։ Համարվելով առաջին եռաչափ արկածներից մեկը, այն քննադատների կողմից միջին գնահատականի է արժանացել։ GameRankings կայքում PC-ի համար տարբերակը ունի միջին ցուցանիշ` 60 %[9],, իսկ PlayStation տարբերակի համար` 54,5 %[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0112682/
  2. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=9683.html
  3. 3,0 3,1 http://www.metacritic.com/movie/the-city-of-lost-children
  4. http://stopklatka.pl/film/miasto-zaginionych-dzieci
  5. ČSFD (չեխերեն) — 2001.
  6. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  7. http://www.zelluloid.de/filme/index.php3?id=1281
  8. 8,0 8,1 8,2 Internet Movie Database — 1990.
  9. «The City of Lost Children for PC». GameRankings. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.
  10. «The City of Lost Children for PlayStation». GameRankings. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.