Ժան-Պիեռ Ժոնե
Ժան-Պիեռ Ժոնե (սեպտեմբերի 3, 1953[1][2][3][…], Le Coteau), ֆրանսիացի կինոռեժիսոր և սցենարիստ։ Համբավվել է հատկապես « Կորած երեխաների քաղաք», «Դելիկատես» և «Ամելի» ֆիլմերով։
Ժան-Պիեռ Ժոնե | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 3, 1953[1][2][3][…] (71 տարեկան) |
Ծննդավայր՝ | Le Coteau |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և ռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0000466 |
jpjeunet.com |
Կյանքը և գործունեությունը
խմբագրելԺան-Պիեռ Ժոնեն ծնվել է Ռուանում՝ Լուառ, Ֆրանսիա։ Նա իր առաջին տեսախցիկը ձեռք է բերել 17 տարեկանում։ Հենց այդ տարիքում՝ անիմացիա սովորելիս, նա նկարեց իր առաջին ֆիլմերը։ Նա ընկերացավ դիզայներ և երգիծական գրքույկների հեղինակ Մարկ Կարոյի հետ, որը դարձավ իր գործընկերը։ Միասին Ժոնեն և Կարոն նկարահանեցին բազմաթիվ անիմացիաներ։ Նրանց առաջին խաղարկային կինոնկարը «The Bunker of the Last Gunshots»-ն էր՝ Կարճամետրաժ ֆիլմ|կարճամետրաժ կինոնկար], որը պատմում է ապագա աշխարհում գտնվող զինվորականների մասին։ Ժոնեն նաև նկարահանել է շատ գովազդներ և երաժշտական հոլովակներ։ Ժոնեի և Կարոյի առաջին լիամետրաժ կինոնկարը «Դելիկատես»-ն է (1991 թ.)։ Այն մի մելանխոլիկ կատակերգություն է, որը տեղի է ունենում մի աշխարհում, ուր սովն էր տիրում։ Հաջորդը « Կորած երեխաների քաղաք»-ն էր։ Այն ֆիլմ է մի խելագար գիտնականի մասին, ով գողանում է երեխաների երազները, որպեսզի ինքը հավերժ ապրի։ Ժոնեն այնուհետև նկարեց « Ամելին» (2001 թ.)։ Այդ կինոնկարը շարունակում էր նախորդող ֆիլմերի սյուռեալիստական տրամադրությունը, սակայն այն ավելի ուրախ էր և նրա մեջ ավելացվել էին ռոմանտիկ և երգիծական տարրեր։ Այս ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, ով հաճույք է ստանում ուրիշներին լավություն անելիս, սակայն ինքը չի կարողանում գտնել իր իսկական սերը։ Ֆիլմը շատ մեծ հաջողություն ունեցավ ամբողջ աշխարհում։ 2004 թ-ին Ժոնեն թողարկեց «Երկար նշանդրեք»-ը, որը Սեբաստիան Ժապրիսոտի վեպի վրա էր հիմնված։ Այն պատմում էր մի կնոջ մասին, ով իր սիրեցյալին էր փնտրում Առաջին համաշխարհային պատերազմից հետո։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ http://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-janvier-2016
- ↑ https://gpi.noosfere.org/gpi-1983/
- ↑ 6,0 6,1 6,2 https://web.archive.org/web/20180627230926/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2001.72.0.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան-Պիեռ Ժոնե» հոդվածին։ |