Կոտեկինո (իտալ.՝ Cotechino), իտալական մսամթերք, նման է սալամիին, բայց անհրաժեշտ է եփել։ Սովորաբար անհրաժեշտ է ցածր ջերմաստիճանի տակ եփել 3 ժամ։ Անվանումն առաջացել է իտալերեն cotenna բառից։ Իտալիայի 4 շրջաններում այն համարվում է ավանդական ուտեստ։

Կոտեկինո
Cotechino
Կոտեկինո
Իտալական խոհանոց
Ծագում
ԵնթատեսակՍալյումի
Առաջացման երկիրԻտալիա Իտալիա
Բաղադրամասեր
Հիմնականխոզի միս, պղպեղով, համեմունքներ, աղ
 Cotechino Վիքիպահեստում
Եփված կոկետինոˋ մատուցված ոսպի և կարտոֆիլի պյուրեի հետ

Կոտեկինոյի պատրաստման համար օգտագործում են խոզի միս, գլխավոր մասը մի քանի նիհար խոզի միս[1]։ Այս ամենն անցկացնում են մսաղացով, առատորեն համեմում են պղպեղով, համեմունքներով և աղով։ Ապա երշիկը չորացվում է և դրվում վաճառքի։

Սկզբում պատառաքաղով ծակծկում են մի քանի տեղ, ապա երշիկը 2-3 ժամ եփում եռացող ջրում։ Կոտեկինոն բոլիտո միստոյի անբաժանելի մասն է կազմում։ Մտնում է իտալական աղի կերակուրների հավաքածուի մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել