Կոստան Կոստանյան

հայ քիմիկոս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոստանյան (այլ կիրառումներ)

Կոստան Արտավազդի Կոստանյան (սեպտեմբերի 9, 1926(1926-09-09)[1][2], Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հուլիսի 7, 2007(2007-07-07), Երևան, Հայաստան), հայ քիմիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1976), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1977), ՀՀ ԳԱ ակադեմիկոս (1996)[3]։

Կոստան Կոստանյան
Ծնվել էսեպտեմբերի 9, 1926(1926-09-09)[1][2]
Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էհուլիսի 7, 2007(2007-07-07) (80 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս, տեխնոլոգ և դասախոս
Հաստատություն(ներ)ՀԱՊՀ
Գործունեության ոլորտֆիզիկական քիմիա
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1][2]
Ալմա մատերՀԱՊՀ (1948)[1]
Կոչումակադեմիկոս
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[1][2] (1968)
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիատեխնոլոգիական ֆակուլտետը (1948 թ.)։ 1959 թվականից աշխատել է Երևանի քիմիայի գիտահետազոտական համալսարանում, 1969 թվականից՝ տնօրեն։ Կոստանյանի աշխատանքները վերաբերում են հալած ապակիների էլեկտրական հատկությունների ուսումնասիրությանը և ապակիների էլեկտրաեփման տեխնոլոգիայի հարցերին։ Կոստանյանը մշակել է հալած ապակիների էլեկտրահաղորդականության չափման եղանակներ, պարզաբանել սիլիկատային, բորատային և գերմանգանատային հալած ապակիների էլեկտրահաղորդականության փոփոխության հիմնական օրինաչափությունները՝ դրանց բաղադրությունից և ջերմաստիճանից կախված։ Նրա ղեկավարությամբ մշակվել և արտադրության մեջ են ներդրվել էլեկտրական գարնիսաժային վառարաններ դժվարահալ միջանկյալ և դյուրահալ կապարային ապակիների (օրինակ, ապակեցեմենտ) արտադրության համար[4]։

Աշխատություններ խմբագրել

  • Սիլիցիումի քիմիա և սիլիկատների ֆիզիկական քիմիա, Երևան, 1967 թ.
  • Электроварка стекла, Երևան, 1962 թ. (համահեղինակ)
  • Высококремнеземистые стекла.- Ереван, Гитутюн, 2004, 146 с.
  • Керамические и стеклянные диэлектрики в электронной технике.- Ереван, Изд-во АН АрмССР, 1984, 203 с.[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
  4. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
  5. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Կոստան Կոստանյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստան Կոստանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 620