Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամսարական (այլ կիրառումներ)

Կոստանդին Պետրոսի Կամսարական (1840[1], Շաքի, Ռուսական կայսրություն[1] - 1922[1], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[1]), հայազգի ռուսական դիվանագետ և ռազմական գործիչ (գեներալ-լեյտենանտ)։

Կոստանդին Կամսարական
1840[1] - 1922[1]
ԾննդավայրՇաքի, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրՎիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կոչումգեներալ-լեյտենանտ[1]
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)[1]

Սկզբնական կրթությունը ստացել է Նուխիում, ապա ավարտել է Մոսկվայի զինվորական ուսումնարանը։ Մասնակցել է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմին՝ Կովկասյան ռազմաճակատում։ Պատերազմից հետո նշանակվել է Էրզրումի զինվորական նահանգապետի օգնական, 1877 թվականի վերջին՝ ռուս, փոխհյուպատոս Էրզրումում, 1878 թվականին՝ Վանում։

Մեծ ջանքեր է գործադրել Արևմտյան Հայաստանում իրագործելու Բեռլինի կոնգրեսի որոշումները, նպաստել Ռուսաստանի ազդեցության ուժեղացմանը։ Սերտ կապ է պահպանել Կարինի «Պաշտպան հայրենյաց» ընկերության հետ։ Աշխատել է ստեղծել հայ-ասորաքրդական դաշինք՝ թուրք տիրապետության դեմ։ Հետագայում համոզվելով, որ Արևմտյան Հայաստանում Բեռլինի կոնգրեսով նախատեսած բարենորոգումների ծրագիրը չի իրականանա, իսկ հայերն անպաշտպան ու անզեն են, Կոստանդինը գտնում է, որ ապստամբություն բարձրացնելը վաղաժամ է և արգելում է արևելահայ կամավորների մուտքը Վասպուրական, խորհուրդ է տալիս նախ զինել արևմտահայերին, ապա նոր «խաղալ կրակի հետ», այլապես հայերը զոհ կգնան։ Այնուհետև արևմտահայերի ազատագրական պայքարի ելքն ու նրանց գոյատևումը կապում է կուլտուր-լուսավորական աշխատանքների հետ (մասնակցել է Կարինի Սանասարյան վարժարանի, Վարագա վանքում Մկրտիչ Խրիմյանի երկրագործական ուսումնարանի հիմնադրմանը)։

Նյութապես օժանդակել է Վասպուրականի սովյալներին։ Ցարական կառավարությունը, տեղյակ լինելով Արևմտյան Հայաստանում Կոստանդին Կամսարականի հայանպաստ գործունեությանը (որից դժգոհ էին եվրոպական պետությունների հյուպատոսները), 1884 թվականին նրան փոխադրում է Սիրիայի հյուպատոսության տրամադրության տակ։

1900-1914 թվականներին ապրել ու աշխատել Սանկտ-Պետերբուրգում (Գլխավոր շտաբում) ն Կիևում։ 1914 թվականին վերջնականապես տեղափոխվել է արտասահման (սկզբում Ֆրանսիա, ապա՝ Եգիպտոս

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 214