Կոշարիշտե (նաև՝ Կոշարիշտա; ալբ․՝ Kosharishti; սերբ.՝ Кошариште / Košarište), գյուղ հյուսիսարևելյան Ալբանիայում։ Ընդգրկված է Կուկասի գավառի Զապոդ համայնքի կազմում։ Տեղակայված է Ալբանիայի Գորա պատմական նահանգում, որի բնակչության հիմնական մասը կազմում են հարավսլավոնական էթնիկական խմբերի մուսալմանացված ներկայացուցիչները՝ գորացիները։ Վերջիններս Կոշարիշտեից բացի բնակվում են նաև Բորյեում, Զապոդում, Պակիշայում, Օրեշեկում, Օրգոստոյում, Շիշտևացում և Ցերնելևոյում[2]։

Գյուղ
Կոշարիշտե
ալբ․՝ Kosharishti;
սերբ.՝ Кошариште / Košarište
ԵրկիրԱլբանիա Ալբանիա
ԳավառԿուկասի գավառ
ՇրջանԿուկասի շրջան
ՀամայնքԶապոդի համայնք
Այլ անվանումներԿոշարիշտա
ԲԾՄ874[1] մ
Խոսվող լեզուներալբաներեն
Ազգային կազմգորացիներ
Կրոնական կազմմուսուլմաններ
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ(+355) 24
Ավտոմոբիլային կոդKU
Կոշարիշտե (Ալբանիա)##
Կոշարիշտե (Ալբանիա)

Կոշարիշտե գյուղին մոտ են տեղակայված Գորայի Պակիշա ու Օրգոստա գյուղերը։ Պակիշան գտնվում է Կոշարիշտեի հյուսիսարևելյան, Օրգոստան՝ հարավարևելյան կողմում։

Պատմություն խմբագրել

Բալկանյան երկրորդ պատերազմից հետո՝ 1913 թվականին, Գորայի մի մասը, այդ թվում՝ Կոշարիշտե բնակավայրը, հանձնվեց Ալբանիային։ 1916 թվականին դեպի Մակեդոնիա ու Պոմորավյե կատարած գիտարշավի ժամանակ Կոշարիշտե է այցելել բուլղարացի լեզվաբան Ստեֆան Մլադենովը, ում հաշվարկներով այդ ժամանակ գյուղում կար շուրջ 31 տուն[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Kosharisht, Albania Page» (անգլերեն). Falling Rain Genomics. 1996—2010.
  2. Ахметовић Б. Самостална општина Гора, потврда самосвојности и основа за очување ентитета и идентитета Горанаца // Горанци, Муслимани и Турци у шарпланинским жупама Србије: проблеми садашњих услова живота и опстанка: зборник радова са «Округлог стола» одржаног 19 априла 2000 године у Српској академији наука и уметности / (организатори) Српска академија наука и уметности, Одбор за проучавање Косова и Метохије (и) Географски институт «Јован Цвијић» / Милан Бурсаћ. — Београд: Географски институт «Јован Цвијић» САНУ, 2000. — P. 55—56.
  3. Младенов С. Пътешествие из Македония и Поморавия // Научна експедиция в Македония и Поморавието 1916. — София: Военноиздателски комплекс «Св. Георги Победоносец», Университетско издателство «Св. Климент Охридски», 1993. — P. 184.