Բորյե (ալբ․՝ Borje; սերբ.՝ Борје / Borje), գյուղ հյուսիսարևելյան Ալբանիայում։ Ընդգրկված է Կուկասի գավառի Շիշտևաց համայնքի կազմում։ Տեղակայված է Գորա պատմական նահանգի՝ Ալբանիային պատկանող տարածքում, որի բնակչության հիմնական մասը կազմում են հարավսլավոնական էթնիկական խմբերի մուսալմանացված ներկայացուցիչները՝ գորացիները։ Վերջիններս Բորյեից բացի բնակվում են նաև Օրեշեկում, Պակիշայում, Կոշարիշտեում, Ցերնոլևոյում, Օրգոստայում, Շիշտևացում և Զապոդում[2]։

Գյուղ
Բորյե
ալբ․՝ Borje;
սերբ.՝ Борје / Borje
ԵրկիրԱլբանիա Ալբանիա
ԳավառԿուկասի գավառ
ՇրջանԿուկասի շրջան
ՀամայնքՇիշտևացի համայնք
ԲԾՄ1 369[1] մ
Խոսվող լեզուներալբաներեն
Ազգային կազմգորացիներ
Կրոնական կազմմուսուլմաններ
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ(+355) 24
Ավտոմոբիլային կոդKU
Բորյե (Ալբանիա)##
Բորյե (Ալբանիա)

Գյուղը տեղակայված է Ալբանիայի ու Կոսովոյի սահմանից 2 կիլոմետրից էլ քիչ հեռավորության վրա։

Պատմություն

խմբագրել

Բալկանյան երկրորդ պատերազմից հետո՝ 1913 թվականին, Գորայի մի մասը, այդ թվում՝ Բորյե բնակավայրը, հանձնվեց Ալբանիային։ 1916 թվականին դեպի Մակեդոնիա ու Պոմորավյե կատարած գիտարշավի ժամանակ Բորյե է այցելել բուլղարացի լեզվաբան Ստեֆան Մլադենովը, ում հաշվարկներով այդ ժամանակ գյուղում կար շուրջ 150 տուն[3]։

Ալբանիայում բուլղարական եկեղեցական դպրոցների գլխավոր համակարգող-կազմակերպիչ Սրեբրեն Պոպետրովի՝ 1930 թվականին կազմված զեկույցի համաձայն՝ Բորյե գյուղում կար շուրջ 130 տուն[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Borje, Albania Page» (անգլերեն). Falling Rain Genomics. 1996—2010.
  2. Ахметовић Б. Самостална општина Гора, потврда самосвојности и основа за очување ентитета и идентитета Горанаца // Горанци, Муслимани и Турци у шарпланинским жупама Србије: проблеми садашњих услова живота и опстанка: зборник радова са «Округлог стола» одржаног 19 априла 2000 године у Српској академији наука и уметности / (организатори) Српска академија наука и уметности, Одбор за проучавање Косова и Метохије (и) Географски институт «Јован Цвијић» / Милан Бурсаћ. — Београд: Географски институт «Јован Цвијић» САНУ, 2000. — P. 55—56.
  3. Младенов С. Пътешествие из Македония и Поморавия // Научна експедиция в Македония и Поморавието 1916. — София: Военноиздателски комплекс «Св. Георги Победоносец», Университетско издателство «Св. Климент Охридски», 1993. — P. 184.
  4. Поппетров С. Поверителен рапорт №54(բուլղ.). — Տիրանա