Պակիշա (նաև՝ Պակիշտ, Պակիշտա; ալբ․՝ Pakishti; սերբ.՝ Пакиша / Pakiša), գյուղ հյուսիսարևելյան Ալբանիայում։ Ընդգրկված է Կուկասի գավառի Զապոդի համայնքի կազմում։ Տեղակայված է Ալբանիայի Գորա պատմական նահանգում, որի բնակչության հիմնական մասը կազմում են հարավսլավոնական էթնիկական խմբերի մուսալմանացված ներկայացուցիչները՝ գորացիները։ Վերջիններս Պակիշայից բացի բնակվում են նաև Բորյեում, Զապոդում, Կոշարիշտեում, Օրեշեկում, Օրգոստոյում, Շիշտևացում և Ցերնելևոյում[1]։

Գյուղ
Պակիշա
ալբ․՝ Pakishti
սերբ.՝ Пакиша / Pakiša
ԵրկիրԱլբանիա Ալբանիա
ԳավառԿուկասի գավառ
ՇրջանԿուկասի շրջան
ՀամայնքԶապոդի համայնք
Այլ անվանումներՊակիշտ, Պակիշտա
Խոսվող լեզուներալբաներեն
Ազգային կազմգորացիներ
Կրոնական կազմմուսուլմաններ
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ(+355) 24
Ավտոմոբիլային կոդKU
Պակիշա (Ալբանիա)##
Պակիշա (Ալբանիա)

Պակիշա գյուղը տեղակայված է Ալբանիայի ու Կոսովոյի սահմանից մեկուկես կիլոմետրից էլ քիչ հեռավորության վրա։ Պակիշային ամենամոտ տեղակայված բնակավայրերից են Կոշարիշտե լեռնային գյուղը (գտնվում է Պակիշայից դեպի հարավ-արևմուտք), որ նույնպես մտնում է Զապոդ համայնքի կազմի մեջ։

Պատմություն

խմբագրել

Բալկանյան երկրորդ պատերազմից հետո՝ 1913 թվականին, Գորայի մի մասը, այդ թվում՝ Պակիշա բնակավայրը, հանձնվեց Ալբանիային։ 1916 թվականին դեպի Մակեդոնիա ու Պոմորավյե կատարած գիտարշավի ժամանակ Պակիշա է այցելել բուլղարացի լեզվաբան Ստեֆան Մլադենովը, ում հաշվարկներով այդ ժամանակ գյուղում կար շուրջ 31 տուն[2]։

Ալբանիայում բուլղարական եկեղեցական դպրոցների գլխավոր համակարգող-կազմակերպիչ Սրեբրեն Պոպետրովի՝ 1930 թվականին կազմված զեկույցի համաձայն՝ Պակիշա գյուղում կար շուրջ 50 տուն[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ахметовић Б. Самостална општина Гора, потврда самосвојности и основа за очување ентитета и идентитета Горанаца // Горанци, Муслимани и Турци у шарпланинским жупама Србије: проблеми садашњих услова живота и опстанка: зборник радова са «Округлог стола» одржаног 19 априла 2000 године у Српској академији наука и уметности / (организатори) Српска академија наука и уметности, Одбор за проучавање Косова и Метохије (и) Географски институт «Јован Цвијић» / Милан Бурсаћ. — Београд: Географски институт «Јован Цвијић» САНУ, 2000. — P. 55—56.
  2. Младенов С. Пътешествие из Македония и Поморавия // Научна експедиция в Македония и Поморавието 1916. — София: Военноиздателски комплекс «Св. Георги Победоносец», Университетско издателство «Св. Климент Охридски», 1993. — P. 184.
  3. Поппетров С. Поверителен рапорт №54(բուլղ.). — Տիրանա