Զապոդ (նաև՝ Զապոտ, ալբ․՝ Zapodi, սերբ.՝ Запод / Zapod), գյուղ հյուսիսարևելյան Ալբանիայում։ Ընդգրկված է Կուկասի գավառի համանուն համայնքի կազմում։ Տեղակայված է Ալբանիայի Գորա պատմական նահանգում, որի բնակչության հիմնական մասը կազմում են հարավսլավոնական էթնիկական խմբերի մուսալմանացված ներկայացուցիչները՝ գորացիները։ Վերջիններս Զապոդից բացի բնակվում են նաև Բորյեում, Պակիշայում, Կոշարիշտեում, Օրեշեկում, Օրգոստոյում, Շիշտևացում և Ցերնելևոյում[2]։

Գյուղ
Զապոդ
ալբ․՝ Zapodi;
սերբ.՝ Запод / Zapod
ԵրկիրԱլբանիա Ալբանիա
ԳավառԿուկասի գավառ
ՇրջանԿուկասի շրջան
Համայնքհամայնք
Այլ անվանումներԶապոտ
ԲԾՄ948[1] մ
Խոսվող լեզուներալբաներեն
Ազգային կազմգորացիներ
Կրոնական կազմմուսուլմաններ
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ(+355) 24
Ավտոմոբիլային կոդKU
Զապոդ (Ալբանիա)##
Զապոդ (Ալբանիա)

Զապոդ գյուղին ամենամոտ տեղակայված բնակավայրերն են Պակիշա, Կոշարիշտե, Օչիկլե, Բելյա գյուղերը։ Գորական երկու գյուղերը՝ Պակիշան ու Կոշարիշտեն, տեղակայված են Զապոդից արևելք, իսկ Օչիկլե գյուղը, որտեղ նույնպես ապրում են գորացիներ, տեղակայված է Զապոդից հարավ-արևելք։ Ալբանական Բելյա գյուղը գտնվում է Զապոդի արևմտյան կողմում։

Պատմություն

խմբագրել

Բալկանյան երկրորդ պատերազմից հետո՝ 1913 թվականին, Գորայի մի մասը, այդ թվում՝ Զապոդ բնակավայրը, հանձնվեց Ալբանիային։ 1916 թվականին դեպի Մակեդոնիա ու Պոմորավյե կատարած գիտարշավի ժամանակ Զապոդ է այցելել բուլղարացի լեզվաբան Ստեֆան Մլադենովը, ում հաշվարկներով այդ ժամանակ գյուղում կար շուրջ 40 տուն[3]։

Ալբանիայում բուլղարական եկեղեցական դպրոցների գլխավոր համակարգող-կազմակերպիչ Սրեբրեն Պոպետրովի՝ 1930 թվականին կազմված զեկույցի համաձայն՝ Զապոդ գյուղում կար շուրջ 80 տուն[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Zapod, Albania Page» (անգլերեն). Falling Rain Genomics. 1996—2010.
  2. Ахметовић Б. Самостална општина Гора, потврда самосвојности и основа за очување ентитета и идентитета Горанаца // Горанци, Муслимани и Турци у шарпланинским жупама Србије: проблеми садашњих услова живота и опстанка: зборник радова са «Округлог стола» одржаног 19 априла 2000 године у Српској академији наука и уметности / (организатори) Српска академија наука и уметности, Одбор за проучавање Косова и Метохије (и) Географски институт «Јован Цвијић» / Милан Бурсаћ. — Београд: Географски институт «Јован Цвијић» САНУ, 2000. — P. 55—56.
  3. Младенов С. Пътешествие из Македония и Поморавия // Научна експедиция в Македония и Поморавието 1916. — София: Военноиздателски комплекс «Св. Георги Победоносец», Университетско издателство «Св. Климент Охридски», 1993. — P. 184.
  4. Поппетров С. Поверителен рапорт №54(բուլղ.). — Տիրանա