Կոն Յու

հարավկորեացի դերասան

Կոն Ջի Չհոլ (կորեերեն՝ 공지철, հուլիսի 10, 1979(1979-07-10)[1], Բուսան, Հարավային Կորեա), ավելի հայտնի է Կոն Յու (կորեերեն՝ 공유) կեղծանվամբհարավկորեական դերասան։ «Առաջին սրճարանը» (2007) և «Տոկկեբի» (2016-2017) հեռուստատեսային դրամային դերերի շնորհիվ, ինչպես նաև «դաժան փորձություն» (2011), «Գնացք դեպի Բուսան» (2016) և «գաղտնի գործակալ» (2016) ֆիլմերում, դարձավ ավելի հանրաճանաչ։

Կոն Յու
կորեերեն՝ 공지철
Ծնվել էհուլիսի 10, 1979(1979-07-10)[1] (44 տարեկան)
ԾննդավայրԲուսան, Հարավային Կորեա
ԿրթությունԿյոնգ Հի համալսարան
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, մոդել և հեռուստատեսային դերասան

Իր մականունը ձևավորել է հոր ազգանունից Կոն (կորեերեն՝ ) և մոր ազգանունից՝ Յու (կորեերեն՝ ) վերցնելով[2]։

Կենսագրություն խմբագրել

Կոն Յոն դպրոցական կրթություն ստացավ Բուսանի Նակմին տարրական դպրոցում (ավարտեց 1992 թվականին), Նէսուն միջնակարգ դպրոցում (ավարտեց 1995 թվականին), Դոնին ավագ դպրոցում (ավարտեց 1998 թվականին)։ Այնուհետև, 2000 թվականին ավարտեց Կյոնխի համալսարանը (բակալավրիատ՝ թատերական մասնագիտությամբ)[3]։ Հենց այնտեղ էլ, 2005 թվականին, ավարտեց մագիստրատուրան՝ «դերասանական վարպետություն» ուղվածությամբ։

2001-2004․ Սկիզբ խմբագրել

2000 թվականին Կոն Յուն սկսեց իր կարիերան կաբելային հեռուստատեսությունում, որպես Mnet ծրագրի հաղորդավար, 2001 թվականին «Դպրոց 4» դորամայում որպես դերասան ունեցավ իր առաջնախաղը[4]։ Դրանից հետո դրամաներում և ֆիլմերում խաղացել մի քանի էպիզոդային դերեր, 2004 թվականին վարել է Music Camp երաժշտական ծրագիրը։

2005-2007. ««Արքայազն» առաջին սրճարանը» և առաջխաղացում խմբագրել

2005 թվականին Կոն Յուն ստացավ իր առաջին գլխավոր դերը «Իմ սիրելի ուսուցիցը» դորամայում դերասանուհի Կոն Հյո Ջինի հետ միյասին[5]։ Այնուհետև հաջորդեց «Մի հիանալի օր» (2006) ռոմանտիկ մելոդրաման[6]։

2007 թվականին Կոն Յուն ««Արքայազն» առաջին սրճարանը» ռոմանտիկ կատակերգությունում խաղաց որպես գլխավոր դերակատար, որը դերասանական կարիերայում հանգեցրեց մեծ առաջընթացի։ Դրամայի հայտնիությունը ոչ միյայն ամրապնդեց իր կարգավիճակը որպես գլխավոր դերասան, բայց և դարձրեց հալու աստղ[7]։

2008-2015. Բանակային ծառայություն և վերադարձ խմբագրել

2008 թվականի հունվարի 14-ին, դորամայի դուրս գալուց հետո՝ իր հայտնիության գագաթնակետին, Կոն Յուն գնաց բանակ՝ պարտադիր զինվորական ծառայության[8]։ 8 ամիս անց ակտիվ ծառայություն վարեց առաջնագծում՝ Չորվոնում, ապա նրան տեղափոխեցին Պաշտպանության նախարարության լրատվական գործակալություն, որտեղ նա ծառայում էր հասարակայնության հետ կապերի բաժնում[9]։ Նոյեմբերի 3-ից նա նաև աշխատել է որպես դիջեյ բանակի ռադիոյում[10]։ Նա ծառայությունն ավարտել է 2009 թվականի դեկտեմբերի 9-ին[11]։

Բանակից վերադառնալուց հետո Կոն Յուն նկարահանվել է «Պարոն Ճակատագրի որոնումներում» ռոմանտիկ կատակերգությունում(2010)[12]։ Զուգահեռաբար նա աշխատում էր Կոն Ջի Յոնի վեպի հիման վրա նկարահանված «Փորձությունը» ֆիլմի վրա, ով բանակում ծառայելիս իր վրա ամենաուժեղ տպավորությունը թողեց[13]։ Ֆիլմը նկարահանվաց իրական փաստերի վրա, որտեղ պատմվում էր կրթական հաստատությունում հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ բռնության մասին։ 2011-ի սեպտեմբերի 22-ին թողարկված ֆիլմը ցնցեց հասարակությանը, ինչը հանգեցրեց դեպքերի վերաքննությանը[14]։ Օրենսդրական բարեփոխումների կոչը հասավ Ճապոնիայի Ազգային ժողով, որտեղ 2011 թվականի հոկտեմբերի վերջին հաջողությամբ ընդունվեց անչափահասների և հաշմանդամների նկատմամբ սեռական հանցագործությունների համար պատիժները խստացնելու օրինագիծ։ Օրինագիծը ստացել է «Դոգանի օրենք» անվանումը` ֆիլմի կորեական անվան պատվին[15]։

Սերիալներին վերադարձավ միայն 2012 թվականին, նկարահանվելով Հոն քույրերի «Մեծ» դորամայում[16]։ Դորաման ի սկզբանե լավ ընդունվեց, բայց ավարտը խիստ քննադատվեց։

2013 թվականին Կոն Յուն մեծ էկրան վերադարձավ «Կասկածյալ» ֆիլմով, որտեղ խաղացել է հյուսիսկորեական փախստականի դեր, ով քաղաքական խարդավանքի զոհ էր դարձել[17]։ 2013 թվականի նոյեմբերին դերասանը նշանակվեց Կորեայում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հատուկ ներկայացուցիչ` Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 24-ամյակից հետո։ Այս կարգավիճակում դերասանը այցելեց Կամբոջա[18]։

2014 թվականի գարնանը Կոն Յուն աշխատել է Եվրոպայում որդեգրված կորեացի երեխաների ճակատագրի մասին «Մեղրի գույնի մաշկը» մուլտֆիլմի հնչյունավորման վրա։ Մուլտֆիլմի հատուկ տարբերակում Կոն Յուն հնչյունավորում է (նկարագրում է իրողությունները) սոհմանափակ կարողությունների տեր երեխաների համար[19]։

2014 թվականի հուլիսի 7-ին դերասանուհի Հա Չժի Վոնի հետ, որպես օրինակելի հարկատու, Կոն Յուն նշանակվեց Ազգային եկամուտների ծառայության դեսպան[20]։

2016 թվական. Կարիերայի թռիչք խմբագրել

2016 թվականին Կոն Յուն նոր վերելք ապրեց մի շարք հաջող աշխատանքներից հետո[21]։ 2016 թվականի նրա առաջին կինոնկարը հայտնի կինոդերասանուհի Յունգ Դո Յեոնի հետ «Մարդ ու կին» մելոդրաման էր[22]։ Այնուհետև, հաջորդեց «Գնացք դեպի Բուսան» զոմբի-բլոկբաստերը[23]։ Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Կաննի 69-րդ կինոփառատոնում՝ մրցույթից դուրս, «Կեսգիշերային ցուցադրությունների» (Midnight Screenings) շրջանակներում, և դիմավորվեց բուռն ծափահարություններով[24]։ «Գնացք դեպի Բուսանը» դարձավ Հարավային Կորեայի տարվա ամենաեկամտաբեր ֆիլմը, որը դիտել է ավելի քան 11 միլիոն հեռուստադիտող[25]։ Այն նաև Մալայզիայում, Հոնկոնգում և Սինգապուրում դարձավ երբևէ ամենահաջողված հարավկորեական ֆիլմը[26][27][28]։ 2016 թվականի նոյեմբերի 26-ին «Գնացք դեպի Բուսան» դուրս եկավ վաճառքի Ռուսաստանում։ Այնուհետև, Կոն Յուն կատարեց գլխավոր դերերից մեկը «Գաղտնի գործակալ» դրամայում, որը պատմում է Կորեայի անկախության մարտիկների մասին ճապոնական օկուպացիայի ժամանակ։ Ֆիլմն ունեցավ ավելի քան 7 միլիոն դիտում[29]։

2016 թվականի դեկտեմբերին Կոն Յուն վերադարձավ հեռուստաէկրան Կիմ Ին Սուկի «Պահապան» ֆանտաստիկ դրամայում[30]։ Դորաման հսկայական հաջողություն ունեցավ, իսկ Կոն Յուն Baeksang Awards-ի 53-րդ մրցանակաբաշխության ժամանակ մրցանակ ստացավ որպես «Լավագույն դերասան»[31]։ Թողարկման պահին դորաման ամենաբարձր գնահատված կաբելային սերիալների ցուցակում դասվում էր 3-րդ հորիզոնականում[32]։ Դորաման մեծ մասսայականություն վայելեց նաև Չինաստանում, չնայած երկրում արգելված լինելուն։ Չինական ենթագրերով ծովահենյան օրինակները տարածվեցին ամբողջ ինտերնետում։ Weibo-ի վիճակագրության համաձայն, Կոն Յուի մասին ստեղծվել է 420 միլիոն գրառում։ Դերասանը դարձել է Baidu ամենապահանջված անձնավորությունը[33]։

2019 թվականի հունվարին դերասանը սկսել է նկարահանվել «Կիմ Ջի Յոն, ծնված տարեթիվը 1982 թվական» ֆեմինիստական կինոնկարում, որը նկարահանվել է 2016 թվականի համանուն վեպի հիման վրա[34]։Ֆիլմը, ինչպես ժամանակին գիրքը, քննադատվեց հակաֆեմինիստների կողմից[35]։ Վարձույթի առաջին շաբաթվա ընթացքում ֆիլմը գրավեց առաջին տեղն ըստ եկամտաբերության, և 18 օրվա ընթացքում այն հավաքեց ավելի քան 3 միլիոն դիտում և ստացավ կին հանդիսատեսի չափազանց դրական արձագանքները[36]:Baeksang մրցանակաբաշխության ժամանակ նա առաջադրվել է «Տարվա լավագույն ֆիլմ»։

2019 թվականի ապրիլից հոկտեմբեր ամիսներին Կոն Յուն նկարահանվեց ռեժիսոր Լի Յոն Ջուի «Սո Բոկ» ֆիլմում[37]։ Նրա կերպարը հետախուզության նախկին գործակալ է, ով հայտնվել է հավերժական կյանքի գաղտնիքը պահող մարդկային կլոնի հետապնդման մեջ։ Ֆիլմի պրեմիերան կայացավ 2020 թվականի դեկտեմբերին։

2020 թվականի մարտին Կոն Յուն միացավ Կիմ Տխե Յոնի «Հրաշքների երկիր» ֆիլմի դերասանական կազմին, որտեղ նա նկարահանվելու է չինացի դերասանուհի Թան Վեյի հետ միասին[38]։ Սա մոդելավորված իրականության պատմություն է, որտեղ մարդիկ կարող են կապ հաստատել սիրելիների հետ, որոնց իրականում այլևս չեն կարող հանդիպել։

2020 թվականի ապրիլին լուրեր հայտնվեցին այն մասին, որ Կոն Յուին առաջարկել են Նեթֆլիքսի արտադրության «Լռության ծով» սերիալում գլխավոր դեր[39]։ Այս գիտաֆանտաստիկ թրիլլերը պատմում է մի ապագայի մասին, երբ Երկիրը վերածվում է հսկայական անապատի՝ հանգեցնելով ջրի և սննդի պակասի։ Հատուկ թիմ է ուղարկվում լուսնի վրա լքված հետազոտական բազայից խորհրդավոր նմուշներ որոնելու։

Կոն Յուն հանդես կգա նաև Netflix-ի սերիալներից մեկի՝ «Վեցերորդ փուլ»-ի ոչ մեծ դերում[40]։ Որպես ախագիծի ռեժիսոր հանդես կգա Հվան Դոն Հյոկը, որի հետ Կոն Յուն նախկինում աշխատել է «Դժվար փորձություն» ֆիլմի վրա։ Սերիալը պատմում է մի քանի անհաջողակների մասին, որոնք անսպասելիորեն հրավիրվում են 10 միլիոն դոլար մրցանակով մասնակցելու գոյատևման խաղին։ Մրցույթներն անցկացվում են գաղտնի վայրում, որտեղ հերոսները կփակվեն մինչև միայն մեկ հաղթող մնա։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Տարեթիվ Անվանում Դեր Ծանոթագրություն
2003 Իմ ընկերուհին դասուսույց է Lee Jong Soo
2004 Ինտիմ օրագիր Yoo In
Գերաստղ Կամ Սա Յոն Park Chul Soo
Լրտեսուհի Choi Ko Bong
2005 Նա կատարման ժամանակ Kang No Young
2007 Վիշապի պես Park Chul «Ryu Ga Gotoku» համակարգչային խաղի հարմարեցում
2010 Պարոն Ճակատագրի որոնումներում Han Gi-joon «Finding Kim Jong-wook» մյուզիքլի հարմարեցում
2011 Դժվար փորձություն Kang In-ho 2009 թվականի համանուն վեպի հարմարեցում
2013 Կասկածյալ Ji Dong-chul
2016 Տղամարդ և կին Ki-hong
Գնացք դեպի Բուսան Seok-woo
Գաղտնի գործակալ Kim Woo-jin
2019 Կիմ Ջի Յոն, ծնված տարեթիվը՝ 1982 թվական Jung Dae-hyun 2016 թվականի համանուն վեպի հարմարեցում
2020 Սո Բոկ Ki-heon
2021 Հրաշքների աշխար

Հեռուստատեսային սերիալներ խմբագրել

Տարեթիվ Անվանում Դեր Ծանոթագրություն
2001 Դպրոց 4 Hwang Tae-young էպիզոդներ 29-48
2002 Դաժան սեր Seo Kyung-chul
Ամեն անգամ, երբ սիրտը բաբախում է Park Chan-ho
2003 Իմ սենյակը քո սենյակն է Kim Sung-joon Վեբ-դորամա
20 տարի Seo Joon
Էկրան Kim Joon-pyo
Լավագույն MBC թատրոն. Թռչող ափսե Ki Jin էպիզոդ 533
2005 Իմ սիրելի ուսուցիչը Park Tae-in
2006 Մեկ հիանալի օր Seo Gun
2007 «Արքայազն» առաջին սրճարան Choi Han-kyul 2006 թվականի համանուն վեպի հարմարեցում
2012 Մեծ Seo Yoon-jae/Kang Kyung-joon
2013 Ծանոթությունների գործակալություն «Սիրանո» Magician էպիզոդ 9, Կամեո
2016-2017 Պահապան։ Միայնակ և Մեծ Աստվածը Goblin/Kim Shin
2021 Լռության ծովը Yoon Jae
Վեցերորդ ռաունդ Կամեո

Երաժշտական վիդեո խմբագրել

Տարեթիվ Անվանում Դերասան Ծանոթագրություն
2001 «Why February Theme» — Be Happy Zoy Project First
2014 How I Am Կիմ Դոն Ռյուլ

Սկավառակագրություն խմբագրել

Տարեթիվ Անվանում Ալբոմ Ծանոթագրություն
2010 Second First Love Պարոն Ճակատագրի որոնումներում Սաուդթրեք
2012 Because It’s You «Մեծ» դորամա

Մրցանակներ խմբագրել

Տարեթիվ Մրցանակներ Կտեգորիա Նոմինցված աշխատանք Արդյունքներ
2002 KBS Drama Awards Լավագույն նոր դերասան «Դաժան սեր» դորամա Առաջադրված
2003 SBS Drama Awards Նոր աստղ «Էկրան» դորամա Հաղթանակ
2005 SBS Drama Awards Բարձր վարպետություն, մինիսարիլայի լավագույն դերասան «Իմ սիրած ուսուցիչը» դորամա Առաջադրված
2006 MBC Drama Awards Հատուկ մրցանակ, մինիսերիայի լավագույն դերասան «Մի գեղեցիկ օր» դորամա Հաղթանակ
2007 Mnet 20’s Choice Awards Լավագույն ոճ Հաղթանակ
MBC Drama Awards Մեծ վարպետություն «Առաջին սրճարան «Արքայազն»» դորամա Հաղթանակ
Ամենա հայտնի դերասան Առաջադրված
Լավագույն էկրանային զույգ (Յու Ին Հյոի հետ) Առաջադրված
2011 Կապույտ վիշապ Լավագույն դերասան ֆիլմ «Դաժան փորձություն» Առաջադրված
Ամենա հայտնի դերասանը Հաղթանակ
2012 Baeksang Arts Awards Լավագույն դերասան (ֆիլմ) Առաջադրված
KBS Drama Awards Բարձր վարպետություն, մինիսերիալի լավագույն դերասա «Մեծ» դորամա Առաջադրված
Լավագույն էկրանային զույգ (Լի Մին Չժոնի հետ) Առաջադրված
2013 Seoul International Drama Awards Ականավոր կորեացի դերասան Առաջադրված
2014 Chunsa Film Art Awards Լավագույն դերասան «Կասկածյալը» ֆիլմ Առաջադրված
48-й День Налогоплательщика Նախագահի մրցանակ Հաղթանակ
Korea Culture and Entertainment Awards Գերագույն վարպետություն կինոդերասան «Կասկածյալը» ֆիլմ Հաղթանակ
2016 Korea Film Actors Association Awards Գրան-պրի «Տղամարդ և կին» կինոնկար Հաղթանակ
Fashionista Awards Լավագույն ոճ – Կարմիր գորգ Առաջադրված
Լավագույն ոճ –տղամարդիկ Առաջադրված
BloodGuts UK Horror Awards Միջազգային կինոնկարի լավագույն դերասան ֆիլմ «Գնացք դեպի Բուսան» Առաջադրված
Douban Film Annual Awards Ամենահայտնի դերասան Հաղթանակ
2017 Seoul Creative Festival of Film Advertising Տարվա մոդել Հաղթանակ
Ասիական կինոպարգևատրում Լավագույն դերասան ֆիլմ «Գնացք դեպի Բուսան» Առաջադրված
iHorror Awards Լավագույն դերասան – Սարսափ ֆիլմ Առաջադրված
Baeksang Arts Awards Լավագույն դերասան (հեռուստատեսություն) «Պահապան» դորամա Հաղթանակ
Brand of the Year Awards Տարվա դերասան Հաղթանակ
Fangoria Chainsaw Awards Լավագույն դերասան ֆիլմ «Գնացք դեպի Բուսան» Առաջադրված
Chunsa Film Art Awards Լավագույն դերասան Առաջադրված
Korea Advertisers Association Awards Լավագույն մոդել Հաղթանակ
Fashionista Awards Հեռուստատեսության և կինոյի լավագույն ոճ դրամա «Պահապան» Առաջադրված
2020 Brand Customer Loyalty Award Գովազդի մոդել Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.msoopent.com/page/page.html?acode=S67307161&mcd=02&langs=ko
  2. «Interesting Stories Behind The Stage Name Of These 5 Actors». kpopmap.com. 2020 թ․ մայիսի 1.
  3. «김희선·성유리·옥주현·공유·J-Walk·이선진…학사모 쓴 스타들». Kyunghyang Shinmun (կորեերեն). 2005-03.
  4. «"카메라 선물로 달력 만드는 이 남자, '공유'할 수 없나요?"». Oh My News (կորեերեն). 2012 թ․ հուլիսի 1.
  5. «SBS 새 수목드라마 '건빵선생과 별사탕'». Cine21 (կորեերեն). 2005 թ․ ապրիլի 12.
  6. «MBC's New Mini-series "One Fine Day"». MBC Global Media. 2008 թ․ փետրվարի 14.
  7. «'만인의 연인'으로 사랑받는~ 공유». The Dong-A Ilbo (կորեերեն). 2007 թ․ սեպտեմբերի 20.
  8. «Gong Yoo to Leave For the Military Next Year». The Korea Times. 2007 թ․ դեկտեմբերի 19.
  9. «'현역 제대' 공유 '홀가분하고 기분좋다'». Asiae (կորեերեն). 2009 թ․ դեկտեմբերի 9.
  10. «Gong Yoo is the radio DJ at the military base camp!». HanCinema. 2008 թ․ նոյեմբերի 9.
  11. «Actor Gong Yoo Finishes 2-Year Military Service». The Korea Times. 2009 թ․ դեկտեմբերի 8.
  12. «Gong Yoo and Lim Soo-jung to star in new film "First Love"». Asiae. 2010 թ․ ապրիլի 8.
  13. «INTERVIEW Actor Gong Yoo – Part 1». 10Asia. 2011 թ․ սեպտեմբերի 27.
  14. «Outrage grows after movie relates rape of disabled innocents». Korea JoongAng Daily. 2011 թ․ սեպտեմբերի 29.
  15. «National Assembly passes 'Dogani Law'». The Korea Times. 2011 թ․ հոկտեմբերի 28.
  16. «Actors hope to score 'Big' in new show». Korea JoongAng Daily. 2012 թ․ ապրիլի 16.
  17. «Gong Yoo a 'Suspect' in his first action role». Korea JoongAng Daily. 2013 թ․ դեկտեմբերի 13.
  18. «Gong Yoo named UNICEF special representative». The Korea Herald. 2013 թ․ հուլիսի 8.
  19. «Gong Yoo Narrates for Barrier-Free Version of Animated Movie "Approved for Adoption"». Soompi. 2014 թ․ մայիսի 10.
  20. «Ha Ji-won, Gong Yoo Named Tax Service Ambassadors». The Chosun Ilbo. 2014 թ․ հուլիսի 8.
  21. «(Newsmaker) Actor Gong Yoo soars in 2016». Yonhap News Agency. 2016 թ․ դեկտեմբերի 19.
  22. «JEON Do-yeon and GONG Yoo Pair Up for LEE Yoon-ki». Korean Film Biz Zone. 2014 թ․ օգոստոսի 12.
  23. «Movie star Gong Yoo opens up about his own fears». The Korea Herald. 2016 թ․ հուլիսի 20.
  24. «공유 "칸영화제, 연기생활 15년만에 처음 느끼는 자극"». Naver (կորեերեն). 2016 թ․ մայիսի 15.
  25. «Zombie Movie 'Train to Busan' Passes 11 Million-Viewer Mark». The Chosun Ilbo. 2016 թ․ օգոստոսի 19.
  26. «'Train to Busan' speeds away to box-office record». The Star. 2016 թ․ սեպտեմբերի 24.
  27. «South Korean Zombie Hit 'Train to Busan' Becomes Highest-Grossing Asian Film in Hong Kong». The Hollywood Reporter. 2016 թ․ սեպտեմբերի 28.
  28. «Train To Busan is No. 1 at Singapore box office and top Korean movie to date». The Straits Times. 2016 թ․ օգոստոսի 24.
  29. «The Age of Shadows (2016)». KoBiz.
  30. «Gong Yoo to star in Kim Eun-sook fantasy drama». The Korea Times. 2016 թ․ ապրիլի 21.
  31. «'Guardian,' 'The Handmaiden' win big at Baeksang Awards». The Korea Herald. 2017 թ․ մայիսի 4.
  32. «Fantasy drama "Guardian" enjoys unprecedented popularity». The Korea Times. 2016 թ․ դեկտեմբերի 20.
  33. «'Goblin' Fever Hits China, Gong Yoo Most Searched Korean Actor Despite Content Ban». Korea Portal. 2017 թ․ դեկտեմբերի 16.
  34. «Gong Yoo to star opposite Jung Yu-mi in much-anticipated feminist film». Kpop Herald. 2018 թ․ հոկտեմբերի 17.
  35. «South Korean couples are breaking up over feminist film Kim Ji-young, Born 1982. Why?». scmp.com. 2019 թ․ նոյեմբերի 7.
  36. «"Kim Ji Young, Born 1982" Continues Strong Showing As It Surpasses 3 Million Moviegoers». Soompi. 2019 թ․ նոյեմբերի 9.
  37. «GONG Yoo to Return in Sci-fi Action Drama SEO BOK». Korean Film Biz Zone. 2018 թ․ հոկտեմբերի 22.
  38. «Gong Yoo Joins Star-Studded Lineup For "Wonderland" Including Suzy, Park Bo Gum, and Choi Woo Shik». koreaboo.com. 2020 թ․ մարտի 10.
  39. «Gong Yoo In Talks To Star In New Dystopian Sci-Fi Drama Along With Bae Doona». Soompi. 2020 թ․ ապրիլի 21.
  40. «Gong Yoo Confirmed To Make Special Appearance In Netflix Series Led By "Silenced" Director». Soompi. 2020 թ․ հուլիսի 21.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոն Յու» հոդվածին։