Գնացք դեպի Բուսան

հարավկորեական ֆիլմ

«Գնացք դեպի Բուսան» (կորեերեն՝ 부산행), հարավկորեական ֆիլմ զոմբի-ապոկալիպսիսի մասին, նկարահանված 2016 թվականին։ Ֆիլմի ռեժիսորը, սցենարիստը և նկարիչ-մուլտիպլիկատորն է Յոնգ Սանգ Հոն։ Ֆիլմի կորեերեն անվանումը բառացիորեն թարգմանաբար նշանակում է «Դեպի Բուսան» կամ «Նշանակման վայր - Բուսան», «գնացք» բառը նրանում չկա։ Ֆիլմի անգլերեն անվանումն է՝ «Train to Busan», սխալ տառադարձման պատճառով կորեերեն խուլ ձայնավորները անգլերենում գրվում են որպես հնչեղներ, այդ պատճառով Պուսանը արտասանվում է Բուսան, Տեգուն՝ Դեգու իսկ Պուչոնը՝ Բուչոն. գլխավոր դերակատարի՝ Կոնգ Յուի անունը նույնպես անգլերենով գրվում է՝ Gong Yoo, այդ պատճառով համացանցում ռուսերենով նրան հաճախ անվանում են Գոն Յու։

Գնացք դեպի Բուսան
կորեերեն՝ 부산행 և կորեերեն՝ 釜山行
Երկիր Հարավային Կորեա
Ժանրզոմբիների մասին ֆիլմ, սարսափ ֆիլմ, մարտաֆիլմ, թրիլեր և ապոկալիպտիկ ֆիլմ
Թվականմայիսի 13, 2016, հուլիսի 20, 2016, հուլիսի 22, 2016, նոյեմբերի 24, 2016, դեկտեմբերի 9, 2016, հուլիսի 21, 2017, դեկտեմբերի 2, 2016[1] և մարտի 8, 2018[2]
Լեզուկորեերեն
ՌեժիսորՅոնգ Սանգ Հոն
ՊրոդյուսերԼի Դոնդ-հա
Սցենարի հեղինակՅոնգ Սանգ Հոն
ԴերակատարներԳոնգ Յու, Կիմ Սու Ան, Ջոնգ Յու Մի, Մա Դոնգ Սոկ, Չոի Ու Շիկ, Սոհի, Կիմ Ըի Սոնգ և Կիմ Չհանհվան[3]
ՄոնտաժYang Jin-mo?
Պատմվածքի վայրԲուսան
Տևողություն118 րոպե
Բյուջե8 500 000 $
Շահույթ2 129 768 $[4] և 92 764 199 $[4]
ՆախորդՍեուլ կայարան
ՀաջորդԹերակղզին
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի մայիսի 13-ին Կաննի կինոփառատոնի ժամանակ[5], ոչ մրցութային ծրագրում, «Կեսգիշերային ցուցադրումների» (Midnight Screenings) շրջանակում։ Հարավային Կորեայում ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի հուլիսի 20-ին։

Կորեայի Հանրապետությունում վաճառվել է ֆիլմի 11 565 481 տոմս, այն ցուցադրվել է 1788 դահլիճներում, նոյեմբերի վերջի դրությամվ այն 2016 թվականի կորեական ամենաշահույթաբեր ֆիլմն է։ Ֆիլմի տոմսարկղերի շահույթը կազմել է ավելի քան 93 միլիարդ վոն։

Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի նոյեմբերի 24-ին (նախնական ամսաթիվն է եղել նոյեմբերի 10-ը), այն ներկայացվել է «ПРОвзгляд»[6] ընկերության կողմից։ Ֆիլմն ամբողջությամբ կրկնօրինակված է ռուսերեն։ Թարգմանությունը արել են ոչ թե կորեերենից, այլ անգլերենից, այդ պատճառով հերոսները միմյանց կոչում են «սէր» և «միստեր» («սոնսեննիմի» և «աջոսիի» փոխարեն), իսկ դիմելու ժամանակ օգտագործում են միայն ազգանունները (Կիմ, Մին), առանց անունները նշելու։

Ռուսաստանում վաճառվել է ֆիլմի մոտ 30 հազար տոմս, տոմսարկղի շահույթը կազմել է 8 միլիոն ռուբլի։

Ֆիլմը ունի պրիկվել մուլտֆիլմ՝ «Սեուլի կայարանը», որը թողարկվել է 2016 թվականին, նկարահանել է Յոնգ Սանգ Հոն։

Սյուժե խմբագրել

Սո Սոկ Ուն (Գոնգ Յու) աղջկա՝ Սու Անի (Կիմ Սու Ան) հետ միասին, նրա ծննդյան օրը գնացքով Սեուլից գնում է Բուսան իր նախկին կնոջ մոտ, որպեսզի աղջիկը հանդիպի իր մայրիկի հետ։ Սոկ Ույի հետ միասին գնացքով գնում են նաև Յու Սանգ Հվան (Մա Դոնգ Սոկ)՝ իր հղի կնոջ՝ Սոնգ Կյոնգի (Ջոնգ Յու Մի) հետ, անտուն անտոմս ուղևորը (Չոի Գվի Հվի), գործակալության ղեկավար Յոնգ Սոկը (Կիմ Ըի Սոնգ), բեյսբոլի ակումբի խաղացող Մին Յոնգ Գուկը (Չոի Ու Շիկ) և իր ընկերուհին՝ չերլիդերների խմբից՝ Կիմ Ջի Հին (Ան Սո Հի)։ Այդ ժամանակ Կորեայում սկսվում է վիրուսի համաճարակ, որը մրադկանց դարձնում է զոմբի։ Զոմբիներից մեկը հայտնվում է գնացքում և վարակում է ուղեկցողին, որից հետո վիրուսը սկսում է տարածվել գնացքում։ Փրկված ուղևորներին հաջողվում է փակվել վագոնում։ Սկսվում է գոյատևման պայքար։

Դերերում խմբագրել

  • Գոնգ Յու - ֆոնդի կառավարիչ Սոկ Ու
  • Մա Դոնգ Սոկ - Սանգ Հվա, Սոնգ Կյոնգի ամուսինը
  • Ջոնգ Յու Մի - Սոնգ Կյոնգ, հղի կին
  • Կիմ Սու Ան - Սու Ան, Սոկ Ուի աղջիկը
  • Կիմ Ըի Սոնգ - Յոնգ Սոկ, գնացքի ուղևոր, ավտոբուսի ընկերության ղեկավար
  • Չոի Ու Շիկ - Յոնգ Գուկ, մարզիկ
  • Ան Սո Հի - Ջին Հի, չերլիդեր, Յոնգ Գուկի ընկերուհին
  • Չոի Գվի Հվի — գնացքի ուղևոր, անտուն
  • Չոնգ Սոկ Յոնգ - գնացքի ղեկավար
  • Յո Սու Ջոնգ - Ին Գիլ

Լրացուցիչ տեղեկություններ խմբագրել

  • Ֆիլմի ավազակային կրկնօրինակը, որը արվել է կորեական թվային տարբերակով, հայտնվել է համացանցում Կորեայում ֆիլմի ցուցադրման սկզբից մի քանի շաբաթ անց, այդ թվում նաև ռուսալեզու ավազակային կայքերում, այդ պատճառով դիտողների արձագանքները սկսել են հայտնվել համացանցում, Ռուսաստանում ֆիլմի ցուցադրումից մի քանի ամիս առաջ։
  • Գոնգ Յուն, լայն ճանաչում ունեցող, հայտնի դերասան է ոչ միայն Կորեայում, այլ նաև նրա սահմաններից դուրս, որոշակի հայտնիություն է նա վայելում նաև Ռուսաստանում, գլխավորապես համացանցի օգնությամբ, բայց ոչ միայն (այդպես, ճապոնական ֆիլները, նրա մասնակցությամբ ցուցադրվել են Ռուսաստանում հեռուստատեսությամբ)։ Թեև ավելի փոքր չափով, բայց դա վերաբերվում է նաև Մա Դոնգ Սոկին և Ջոնգ Յու Միին։ Այնուամենայնիվ, ֆիլմի ռուսական գովազդային նյութերում նշված է միայն ռեժիսորը, գլխավոր դերակատարները նույնիսկ չեն նշվում։ Իսկ որպես հիմնական օգտագործվել է ֆիլմի անգլերեն պաստառը, որտեղ պատկերված են քաղաքային երկաթուղագծեր, մինչդեռ կորեական պաստառի վրա պատկերված են ֆիլմի բոլոր գլխավոր հերոսները։
  • Կորեերենով «զոմբի» բառը արտասանվում է, որպես «չոմբի» (좀비):

Նկարահանող խումբ խմբագրել

  • ռեժիսոր - Յոնգ Սանգ Հո
  • սցենարիստներ - Յոնգ Սանգ Հո, Պակ Ջու Սոկ

Մրցանակաբաշխություններ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակաբաշխություն Արարողության

ամսաթիվ

Կատեգորիա Ստացող(ներ) Արդյունք Նշում(ներ)
Asian Film Awards 2017 թվականի մարտի 21 Լավագույն դերասան Գոնգ Յու Առաջադրված [7]
[8]
Երկրորդական լավագույն դերասան Մա Դոնգ Սոկ Առաջադրված
Լավագույն խմբագիր Յանգ Ջին Մո Առաջադրված
Լավագույն վիզուալ էֆեկտներ Ջունգ Հվանգ Սու Առաջադրված
Լավագույն զգեստների

դիզայներ

Կվոն Յու Ջին և Րիմ Սունգ Հի Առաջադրված
Blue Dragon Film Awards 2016 թվականի նոյեմբերի 25 Լավագույն ֆիլմ Գնացք դեպի Բուսան Առաջադրված [9]
[10]
[11]
Երկրորդական լավագույն դերասան Կիմ Ըի Սունգ Առաջադրված
Մա Դոնգ Սոկ Առաջադրված
Երկրորդական լավագույն դերասանուհի Ջունգ Յու Մի Առաջադրված
Լավագույն նոր տնօրեն Յոն Սանգ Հո Առաջադրված
Լավագույն նկարիչ Լի Մոկ Ոն Առաջադրված
Լավագույն սցենար Պակ Ջու Սոկ Առաջադրված
Լավագույն մոնտաժ Յանգ Ջին Մո Առաջադրված
Lավագույն օպերատորական աշխատանք Լի Հյոնգ Դոկ Առաջադրված
Lավագույն լուսավորություն Պակ Ջոնգ Ու Առաջադրված
Տեխնիկական մրցանակ Կվակ Թե Յոնգ և Հվանգ Հյո Գյուն (հատուկ դիմահարդարում) Հաղթանակ
Հանդիսատեսի ձայնի մրցանակ ամենահայտնի ֆիլմին Գնացք դեպի Բուսան Հաղթանակ
Buil Film Awards 2016 թվական հոկտեմբերի 7 Լավագույն ֆիլմ Գնացք դեպի Բուսան Առաջադրված [12]
[13]
[14]
Երկրորդական լավագույն դերասան Կիմ Ըի Սունգ Հաղթանակ
Երկրորդական լավագույն դերասանուհի Ջունգ Յու Մի Առաջադրված
Լավագույն օպերատորական աշխատանք Լի Հյոնգ Դոկ Առաջադրված
Լավագույն նկարիչ Լի Մոկ Ոն Առաջադրված
Յու Հյուն Մոկի կինեմատոգրաֆիական մրցանակ Յոն Սանգ Հո Հաղթանակ
Fangoria Chainsaw Awards N/A Լավագույն օտարալեզու ֆիլմ Գնացք դեպի Բուսան Սպասվող [15]
Լավագույն դերասան Գոնգ Յու Սպասվող
Korean Association of Film Critics Awards 2016 թվականի նոյեմբերի 24 Տեխնիկական մրցանակ Գնացք դեպի Բուսան Հաղթանակ [16]
Saturn Awards 2017 թվականի հունիսի 28 Լավագույն սարսափ ֆիլմ Սպասվող [17]
Baeksang Arts Awards 2017 թվականի մայիսի 3 Լավագույն ֆիլմ Սպասվող
[18]
Երկրորդական լավագույն դերասան Կիմ Ըի Սունգ Սպասվող
Մա Դոնգ Սոկ Սպասվող
Լավագույն նոր տնօրեն Յոն Սանգ Հո Սպասվող

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.zelluloid.de/filme/index.php3?id=54380&ostring=busan
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. ČSFD (չեխերեն) — 2001.
  4. 4,0 4,1 Box Office Mojo — 1999.
  5. Канны 2016, 17.05.2016 Татьяна Зигель
  6. Кинокомпания ПРОвзгляд Արխիվացված 2017-04-10 Wayback Machine, на сайте CINEMAPLEX
  7. «South Korean cinema leads nominees at Asian Film Awards». Yahoo!. 2017 թ․ հունվարի 11. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
  8. Frater, Patrick (2017 թ․ հունվարի 11). «'Handmaiden,' 'Bovary,' 'Train' Lead Asian Film Awards Nominations». Variety. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
  9. «Hollywood Local Productions Dominate Nominations for South Korea's Blue Dragon Awards». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  10. «박소담 연기한지 3년만 여우조연상 "솔직히 부담돼" 눈물 펑펑 - 스포츠투데이 - TV보다 재밌다». stoo.asiae.co.kr. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
  11. «[제37회 청룡영화상] '곡성' 쿠니무라 준 "한국영화의 힘 알게 됐다" 남우조연상 수상 (2016 청룡영화제) - 스타서울TV». 2016 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
  12. Kil, Sonia (2016 թ․ հոկտեմբերի 7). «Busan: Bu-il Awards Provide Counterpoint to Festival». Variety. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  13. «Winners Of 25th Buil Film Awards Revealed». Soompi. 2016 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  14. «2016 Buil Film Awards». Dramabeans. 2016 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
  15. «Never mind Oscar, here's the 2017 FANGORIA Chainsaw Awards Nominees Ballot!». FANGORIA®. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  16. Endrino, Jorge (2016 թ․ նոյեմբերի 24). «36th Korean Association of Film Critics Awards». asiateca.net. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  17. McNary, Dave (2017 թ․ մարտի 2). «Saturn Awards Nominations 2017: 'Rogue One,' 'Walking Dead' Lead». Variety. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  18. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել