Քյոն Հի համալսարան

մասնավոր համալսարան Հարավային Կորեայում

Քյոն Հի համալսարան (կոր.՝ 경희대학교, 慶熙大學校, անգլ.՝ Kyung Hee University), մասնավոր համալսարան Հարավային Կորեայում։ Կամպուսներ ունի Սեուլում և Սուվոնում։ Քյոն Հի համալսարանը Քյոն Հի համալսարանական համակարգի մի մասն է, որն առաջարկում է բազմակողմանի կրթություն՝ մանկապարտեզից մինչև ասպիրանտուրա։  

Քյոն Հի համալսարան
Տեսակհամալսարան և մասնավոր համալսարան
Հիմնադրված է1949
Ընդհանուր անձնակազմ1936 մարդ
ԱնդամակցությունKorean Council for University Education?[1]
Երկիր Հարավային Կորեա
ՏեղագրությունՍեուլ
Կայքkhu.ac.kr
Քյոն Հի համալսարան (Հարավային Կորեա)##
Քյոն Հի համալսարան (Հարավային Կորեա)
Քյոն Հի համալսարան, Հարավային Կորեա
 Kyung Hee University Վիքիպահեստում

2018 թվականի դրությամբ համալսարանը ներառում է բակալավրիատի 23 քոլեջ, 1 ընդհանուր մագիստրատուրա, 13 մասնագիտացված մագիստրատուրա և 49 օժանդակ գիտահետազոտական հաստատություն[2]։ Համալսարանն առաջարկում է արտերկրում ուսման ծրագրեր՝ համագործակցելով 69 երկրների 434 քույր համալսարանների հետ[3]։

Քյոն Հի համալսարանը հայտնի է իր հեղինակավոր կորեական բժշկության քոլեջով, որը համարվում է ավանդական կորեական բժշկության և ասիական այլ ավանդական բժշկական պրակտիկայի առաջատար դպրոց[4][5]։

Վարկանիշ խմբագրել

Ըստ QS World University Rankings-ի 2020 թվականին գնահատականի՝ Քյոն Հի համալսարանը զբաղեցրել է 6-րդ տեղը Հարավային Կորեայում, 40-րդը՝ Ասիայում և 247-րդը՝ աշխարհում[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://web.archive.org/web/20240222154714/http://english.kcue.or.kr/member/member_01_01.php
  2. «대학현황». Kyung Hee University (կորեերեն). 2018. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  3. «International Exchange Programs». Kyung Hee University. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  4. Shim, Bung-Sang; Koh, Byung-Hee; Ahn, Kyoo-seok Education in Oriental Medicine in Kyung Hee University(անգլ.) // Evidence-based Complementary and Alternative Medicine[en] : journal. — 2004. — Т. 1. — № 3. — doi:10.1093/ecam/neh050 — PMID 15841268.
  5. Kim, Sung-mi (2012 թ․ փետրվարի 1). «Traditional Korean Medical History of Oriental Medicine Dept. at Kyung-Hee Univ». Korea IT Times. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  6. «Kyung Hee University». QS Top Universities (անգլերեն). 2018. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.

Տես նաև խմբագրել