Կոնստանտին Սիմոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կոնստանտին Սեմյոնի Սիմոնյան (օգոստոսի 30, 1945, Բուխարեստ), հայ օպերային երգիչ, բարիտոն։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2003)։
Կոնստանտին Սիմոնյան | |
---|---|
Ի ծնե անուն | Կոնստանտին Սեմյոնի Սիմոնյան |
Ծնվել է | օգոստոսի 30, 1945 (79 տարեկան) Բուխարեստ |
Երկիր | Ռումինիա |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգիչ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Երգչուհի Մանիկ Գրիգորյանի ամուսինը։
Կենսագրություն
խմբագրելԿոնստանտին Սիմոնյանը ծնվել է Բուխարեստում։ 1948 թվականին ընտանիքով հայրենադարձել է, 1949 թվականին աքսորվել է Ալթայի երկրամաս։ 1958 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Վեհափառի շնորհիվ վերադարձել աքսորից։
1968 թվականից եղել է խմբավար Էմմա Ծատուրյանի ղեկավարած Արամ Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախմբի արտիստ։ 1971 թվականին ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1978 թվականին՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը, անվանի պրոֆեսոր Թ. Շահնազարյանի դասարանը[1]։
1977-1985 թվականներին որպես մեներգիչ աշխատել է Կոնսերվատորիային կից օպերային ստուդիայում, 1985 թվականից Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի մեներգիչ է։ 1990 թվականից դասավանդում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1995 թվականից՝ դոցենտ, պրոֆեսոր։
Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Գերմանիայում, Չինաստանում, Լիբանանում, Եգիպտոսում, Իրանում, ԱՄԷ-ում, Էկվադորում, Պերուում, Ռուսաստանում, Ուկրաինայում և այլն[2][3]։
Երգացանկ
խմբագրել- Մոսի՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ»
- Վախթանգ՝ Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ»
- Արշակ Բ՝ Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ»
- Մարգար՝ Տիգրան Չուխաջյանի «Կարինե»
- Իշխան՝ Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա»
- Իշխան Թաթուլ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ»
- Հազարապետ Օթա՝ Էդուարդ Սադոյանի «Գրիգոր Լուսավորիչ»
- Ամոնասրո՝ Ջուզեպպե Վերդիի «Աիդա»
- Կոմս դի Լունա՝ Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր»
- Ժերմոն՝ Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա»
- Յագո՝ Ջուզեպպե Վերդիի «Օթելլո»
- Մարսել՝ Ջակոմո Պուչչինիի «Բոհեմ»
- Տոնիո և Սիլվիո՝ Ռ. Լեոնկավալլո «Պայացներ»
- Էսկամիլիո՝ Ժորժ Բիզեի «Կարմեն»
- Սևերո՝ Գաետանո Դոնիցետիի «Պողիկտոս»
- Ժերար՝ Ումբերտո Ջորդանո «Անդրե Շենյե»,
- Ալեկո՝ Սերգեյ Ռախմանինովի «Ալեկո»
- Ալֆիո՝ Պ. Մասկանյիի «Գեղջկական ասպետություն»
- Տոբիաս Միլլ՝ Ջ. Ռոսսինի «Ամուսնության լիազորագիր»
Մրցանակներ
խմբագրել- ՀՀ Թատերական գործիչների միության «Գոհար Գասպարյանի անվան պատվավոր մեդալ», 1997
- ՀՀ վաստակավոր արտիստ, 2003
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2011