Էդուարդ Սադոյան
հայ կոմպոզիտոր
Էդուարդ Դրաստամատի Սադոյան (օգոստոսի 22, 1938, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 21, 2018[1]), հայ կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2013 թ.)[2]: Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (1979 թ.)[3]:
Էդուարդ Սադոյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | օգոստոսի 22, 1938 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Մահացել է | փետրվարի 21, 2018[1] (79 տարեկան) |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Անդամակցություն | Հայաստանի կոմպոզիտորների միություն |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
1968-1971 թվականներին որպես ազատ ունկնդիր, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում հաճախել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Բալասանյանի ստեղծագործական դասերին։ 1976 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը՝ Ալեքսանդր Հարությունյանի դասարանը։ 1979 թվականից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է։ Հեղինակել է օպերաներ, բալետներ, սիմֆոնիաներ, կոնցերտ, լարային կվարտետներ, խմբերգեր և վոկալ-գործիքային այլ ստեղծագործություններ[4][5]։
Երկեր խմբագրել
- «Գոյամարտ» սիմֆոնիա
- «Երեք խոսք Հայաստանի մասին» սիմֆոնիետ
- «Կյանքի ծառը» մոնո օպերա
- «Իշխանուհի Մարիա Վոլկոնսկայայի հուշագրերը» կամերային օպերա (1978 թ.)
- Կոնցերտ ֆլեյտայի և կամերային նվագախմբի համար (1981 թ.)
- «Հեյ, ո՞վ կա այստեղ» կամերային օպերա (1982 թ.)
- «Բիդստրուպի ծաղրանկարներ» կամերային նվագախմբի և մնջախաղի համար (1984 թ.)
- «Սիրո հայրեններ» սոպրանոյի և դաշնամուրի (կամ նվագախմբի) համար
- Սոնատ կլառնետի և դաշնամուրի համար (1989 թ.)
- «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» օպերա (2003 թ.)
- «Նարեկացի` ձայն առ Աստված» բալետ (2008 թ.)
- «Հրաշքների երազ» մանկական բալետ (2012 թ.)
- «Մաշտոց» օպերա (2014 թ.)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 http://armradioarchive.am/ar/GrRhJij
- ↑ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին
- ↑ «Սադոյան Էդուարդ | ՀԿՄ»։ composers.am (en-US)։ Վերցված է 2018-02-21
- ↑ «Էդուարդ Սադոյանի կենսագրությունը avproduction.am կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-14-ին։ Վերցված է 2018-02-19
- ↑ «Садоян, Эдуард Драстаматович - это... Что такое Садоян, Эдуард Драстаматович?»։ Словари и энциклопедии на Академике (ռուսերեն)։ Վերցված է 2018-02-21