Կոնստանտին Մոլտենինով (ռուս.՝ Константин Георгиевич Молтенинов, հոկտեմբերի 2, 1924(1924-10-02), Nizhnelomovsky Uyezd, Պենզայի գուբերնիա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 3, 2022(2022-09-03)), ռուս և խորհրդային գեղանկարիչ և Լենինգրադի նկարիչների միության անդամ[1], Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ (1999 թվական)[2]։

Կոնստանտին Մոլտենինով
Ծնվել էհոկտեմբերի 2, 1924(1924-10-02)
ԾննդավայրNizhnelomovsky Uyezd, Պենզայի գուբերնիա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էսեպտեմբերի 3, 2022(2022-09-03) (97 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Ժուկովի մեդալ Nakhimov Medal «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակ» հոբելյանական շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակ» հոբելյանական մեդալ «Ի հիշատակ Սանկտ Պետերբուրգի 300-ամյակին» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ
և ՌԴ վաստակավոր նկարիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1924 թվականի հոկտեմբերի 2-ին, այժմ գոյություն չունեցող Մոխովկա գյուղում, որը գտնվում է այժմյան Պենզայի մարզի Նիժնելոմովսկի շրջանի Ուստ-Կարեմշա գյուղխորհրդի տարածքում։ 1939 թվականին ընդունվել է Լենինգրադի գեղարվեստա-մանկավարժական ուսումնարան։ 1941 թվականի աշնանը տարահանվել է Յարոսլավլ, աշխատել է ռազմական գործարանում։ 1942 թվականին ընդունվել է ռազմա-ծովային ուսումնարան, որն ավարտելուց հետո ծառայել է Բելոմորսկի ռազմական նավատորմում, Կրոնշտադտում և Հյուսիսային ճակատում։ Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի շքանշանով», Նախիմովի և «Գերմանիայի դեմ հաղթանակի համար»[3] մեդալներով։

Զորացրումից հետո ավարտել է Լենինգրադի գեղարվեստի միջնակարգ դպրոցը, իսկ 1947 թվականին ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետ, որն ավարտել է 1953 թվականին Ռուդոլֆ Ֆրենցի արվեստանոցում` որակավորված գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Դահուկավորների արշավասկիզբը» ժանրային նկարը։

1953 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ 1956 թվականին դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ Նկարել է ժանրային և պատերազմական նկարներ, բնանկարներ և դիմանկարներ։ «Գարնանային օրը»[4] (1955 թվական), «Նորություններ Պիտերից»[5] (1957 թվական), «Պետրոգրադի պաշտպանները»[6] (1959 թվական), «Զինվորները (1941 թվական)»[7] (1961 թվական), «Զով քամին»[8] (1964 թվական), «Հացը հասունացել է»[9] (1975 թվական), «Բերքահավաքի հունձքը»[10] (1980 թվական) և այլ նկարների հեղինակ է։

80-ական և 90-ական թվականների սահմանագծին Կոնստանտին Մոլտենինովի աշխատանքները լենինգրադցի նկարիչների աշխատանքների հետ ցուցադրվել են եվրոպացի հանդիսատեսին մի շարք արտասահմանյան ցուցահանդեսների շրջանակներում[11]։

Կոնստանտին Մոլտենինովի ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի, Չինաստանի, Ճապոնիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Թուրքիայի, Ֆրանսիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում[12]։

Ցուցահանդեսներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С.87.
  2. Указ Президента Российской Федерации от 26 января 1999 года № 135 «О награждении государственными наградами Российской Федерации» Արխիվացված 2014-04-20 Wayback Machine
  3. Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. — М.: Союз художников России, 2000. — С.191.
  4. Весенняя выставка произведений ленинградских художников 1955 года. Каталог. — Л.: ЛССХ, 1956. — С.13.
  5. 1917—1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С.21.
  6. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1961. — С.28.
  7. [Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л.: Художник РСФСР, 1976. — С.23.
  8. Ленинград. Зональная выставка. — Л.: Художник РСФСР, 1965. — С.35.
  9. Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1980. — С.20.
  10. Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.18.
  11. РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 26 Avril, 1991. — INDEX 146 à 162.
  12. Участникам Второй мировой и Великой Отечественной войны посвящается… Альбом-каталог. — Санкт-Петербург, 2010. — С.60-63.

Աղբյուրներ խմբագրել

  • Весенняя выставка произведений ленинградских художников 1955 года. Каталог. — Л.: ЛССХ, 1956. — С.13.
  • 1917—1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С.21.
  • Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1961. — С.28.
  • Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1964. — С.28.
  • Ленинград. Зональная выставка. — Л.: Художник РСФСР, 1965. — С.35.
  • Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1980. — С.20.
  • Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л.: Художник РСФСР, 1976. — С.23.
  • Справочник членов Союза художников СССР. Том 1. — М.: Советский художник, 1979. — С.171.
  • Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.18.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С.87.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
  • Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. — М.: Союз художников России, 2000. — С.191.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С.403, 404, 405. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С.73.
  • Участникам Второй мировой и Великой Отечественной войны посвящается… Альбом-каталог. — Санкт-Петербург, 2010. — С.60-63.
  • РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 26 Avril, 1991.