Կոնստանտին Բրոմբերգ
Կոնստանտին Լեոնիդովիչ Բրոմբերգ (ռուս.՝ Константи́н Леони́дович Бро́мберг, հոկտեմբերի 17, 1939, Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 10, 2020, Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ), խորհրդային կինոռեժիսոր, մանկական և երաժշտական ֆիլմերի հեղինակ, Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (1996), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1982)[1][2]։
Կոնստանտին Բրոմբերգ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 17, 1939 |
Ծննդավայր՝ | Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի թիվ՝ | հունվարի 10, 2020 (80 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԽՍՀՄ Ռուսաստան ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, բեմադրող ռեժիսոր, սցենարիստ և հեռուստառեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0111299 |
Կենսագրություն
խմբագրելՌուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Կոնստանտին Լեոնիդովիչ Բրոմբերգը ծնվել է 1939 թվականին Խարկովում։ 1958-1959 թվականներին աշխատել է «Նովոստի» մամուլի գործակալության թղթակից և Վորկուտայի հեռուստաստուդիայի ռեժիսոր։ 1965 թվականին Կոնստանտին Բրոմբերգն ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի սցենարի ֆակուլտետը, որտեղ սովորել է Իոսիֆ Մանևիչի արվեստանոցում։ Այնուհետև աշխատել է որպես հեռուստատեսային ռեժիսոր[2]։
Կոնստանտին Բրոմբերգը ստեղծել է Եվգենի Մռավինսկու, Հերբերտ ֆոն Կարայանի, Իվան Անդրոնիկովի մասին ֆիլմերի շարքեր։
1980-ական թվականներին համագործակցել է CNN-ի հետ։ Այնուհետև բնակվել է Դետրոյթում (Միացյալ Նահանգներ) և այլևս կինեմատոգրաֆով չի զբաղվել[1]։
Մահացել է 2020 թվականի հունվարի 10-ին, Դետրոյթում[1]։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1968՝ «Կոլկա Պավլյուկովի երկար օրը»
- 1973՝ «Նա իսկական շեփորահար էր»
- 1975՝ «Ես առյուծ ունեմ»
- 1979՝ «Էլեկտրոնիկի արկածները»
- 1982՝ «Հրաշագործները»
- 1989՝ «Երալաշ» երգիծական կինոհանդես, թիվ 74, 75 և 76 թողարկումներ. «Ֆիրմային կերակրատեսակ», «Ուղիղ փոխանցում», «Ընտրություններ»
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- 1982՝ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր «Էլեկտրոնիկի արկածները» ֆիլմի համար[2]
- 1996՝ Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ[2]