Վորկուտա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վորկուտա (այլ կիրառումներ)
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Վորկուտա (ռուս.՝ Воркута́, կոմի՝ Вӧркута), քաղաք (1943-ից) Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետությունում։ Գտնվում է բևեռային շրջագծից 160 կմ հյուսիս, Բոլշեզեմելյան տունդրայում, Վորկուտա գետի ափին։ Ունի երկաթուղային կայարան։ 71 հազար բնակիչ (2010)։ Ածխի արդյունահանման խոշոր կենտրոն է Պեչորայի ածխային ավազանում։ Կա Փայտամշակման կոմբինատ, մեխանիկական, մեխանիկական վերանորոգման, շինանյութերի, երկաթբետոնե իրերի, աղյուսի գործարաններ, թռչնաֆաբրիկա, ջերմային տնտեսություն, տնկարան և այլն։ Վորկուտայում է գտնվում Սանկտ Պետերբուրգի պետական լեռնային ինստիտուտի մասնաճյուղը։ Քաղաքն ունի 3 միջնակարգ ուսումնական հաստատություն, 2 թատրոն։ Հիմնադրվել է 1931 թվականին՝ ածխի արդյունահանման հետ կապված։
Բնակավայր | ||
---|---|---|
Варкута կոմի՝ Вӧркута ռուս.՝ посёлок шахты «Капитальная» | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1932 թ. | |
Մակերես | 29,8 կմ² | |
ԲԾՄ | 180 մետր | |
Բնակչություն | 52 292 մարդ (2021)[1] | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 82151 | |
Փոստային դասիչ | 169900 | |
Պաշտոնական կայք | воркута.рф(ռուս.) | |
| ||
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 498)։ |