Կոմոտինի (հուն․՝ Κομοτηνή), Գյումյուրջինա (թուրք.՝ Gümülcine, բուլղար․՝ Гюмюрджина), քաղաք Հունաստանի հյուսիս-արևելքում, Կոմոտինի դեմոսի վարչական շրջանը, Ռոդոպի նոմոսի, ինչպես նաև Արևելյան Մակեդոնիա և Թրակիա վարչական շրջանի գլխավոր քաղաքը։ Քաղաքը գտնվում է Արևմտյան Թրակիա պատմական շրջանում, Ռոդոպների ստորոտին, Պապիկիոն գագաթից ոչ հեռու։ Առաջին անգամ հիշատակվել է բյուզանդական պատմաբան Նիկիֆոր Գրիգորայի կողմից (1296-1366) որպես Կոմոտինա (հուն․՝ Κομοτηνά), և կայսր Հովհաննես VI Կանտակուզինի կողմից (1347-1355) որպես Կումուձինա (հուն․՝ Κουμουτζηνά1913 թվականին ժամանակավորապես կատարում էր իսլամական պետական կազմավորման՝ Գյումյուրջինական հանրապետության մայրաքաղաքի գործառույթները։

Քաղաք
Կոմոտինի
հուն․՝ Κομοτηνή
20090423 Komotini Greece Yeni mosque clocktower.jpg
Կոորդինատներ: 41°07′0″ հս․ լ. 25°24′0″ ավ. ե. / 41.11667° հս․. լ. 25.40000° ավ. ե. / 41.11667; 25.40000
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՊերիֆերիաԱրևելյան Մակեդոնիա և Թրակիա
ՆոմոսՌոդոպի
ԴիմարխԴիմիրիս Կոտսակիս
Մակերես385,386 կմ²
ԲԾՄ19 մ
Պաշտոնական լեզուհունարեն
Խոսվող լեզուներհունարեն
Բնակչություն66,919 մարդ (2011)
Խտություն160 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+30 25310
Փոստային ինդեքս691 00
Փոստային ինդեքսներ69100, 69131, 69132 և 69133
Ավտոմոբիլային կոդKK, KO
Պաշտոնական կայքkomotini.gr
##Կոմոտինի (Հունաստան)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

 
Մզկիթ Կոմոտինի քաղաքում
 
Հայկական եկեղեցի Կոմոտինի քաղաքում

Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ Կոմոտինիի տարածքում առաջին բնակավայրերը գոյություն են ունեցել դեռևս պալեոլիթի ժամանակաշրջանում[1]։ Մ․թ․ա․ 2000 թվականին տարածքը բնակեցվել է հին թրակիացիներով։ Մ․թ․ա․ 7-րդ հարյուրամյակի ընթացքում այստեղ ներգաղթեցին Կենտրոնական Հունաստանից և Եգեյան ծովից եկած գաղութարարները, որոնք բնակություն են հաստատել առափնյայի երկայնքով։ Դա այն ժամանակաշրջանն էր, երբ հիմնադրվել են Մարոնիա, Դիկեա, Ավդիրա, Մեսիմվիրա և Էնոս բնակավայրերը, որոնք աստիճանաբար դառնում են կարևոր կոմերցիոն կենտրոններ։ Սակայն գաղութարարների կենսակերպի ազդեցությունը տեղական մշակույթի վրա այնքան մեծ էր, որ այդ տարածաշրջանում կազմավորվել է ընդհանուր ազգամշակութային առանձնահատկությունը։

Մ․թ․ա․ 4-րդ հարյուրամյակում Թրակիան գրավվել է Ալեքսանդր Մակեդոնացու զորքերի կողմից։ 1372 թվականին քաղաքը Էվրենոսի գլխավորությամբ գրավվել է օսմանների կողմից: Այդ պահից սկսած քաղաքային էթնիկական կազմը դարձել է խիստ բազմազան: Քաղաքում սկսեցին բնակվել թուրքեր, հրեաներ, հայեր և բուլղարացիներ: Քաղաքը դարձել է կապող օղակ Կոնստանդնուպոլսի և Օսմանյան կայսրության միջև:

Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ բուլղարական զորքերը գրավել են քաղաքը, սակայն Երկրորդ Բալկանյան պատերազմի ժամանակ հունական բանակի ճնշման տակ 1913 թվականի հուլիսի 14-ին բուլղարացիները ետ են նահանջել քաղաքից: Այնուամենայնիվ, Բուխարեստի հաշտության պայմանագրով, քաղաքը վերադարձվել է Բուլղարիային: Չնայած հունական բնակչության բողոքներին, քաղաքը մնում էր Բուլղարիայի մի մասը մինչև Առաջին համաշխարհային պատերազմը: 1913 թվականին ժամանակավորապես կատարում էր մուսուլմանական Գյումյուրջինական հանրապետության մայրաքաղաքի գործառույթները: 1919 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմից հետո, Արևմտյան Թրակիայի հետ միասին քաղաքը դարձել է Հունաստանի Հանրապետության մի մասը:

Անվան ծագումնաբանությունԽմբագրել

Մինչ օրս քաղաքի անվան ծագումնաբանությունը հայտնի չէ։ Համաձայն վարկածներից մեկի, քաղաքը ժառանգել է նույն վայրում գտնվող ավանի կամ գյուղի անվանումը։ Այլ վարկածով՝ Կոմոտինին տեղանքի անվանումն է[2]։

Անվանումն, ինչպես և հենց քաղաքը, փոփոխվել է օսմանյան բռնազավթումների ընթացքում։ Քաղաքի անվանումն, որը գոյություն է ունեցել այն ժամանակ, զավթիչները չկարողացան ճիշտ արտասանել, և բազմաթիվ փոփոխություններից հետո կանգ են առել Գյումյուրջինա տարբերակի վրա։ Այդ անվանումը քաղաքը կրում էր ողջ թուրքական տիրապետության ընթացքում[3]։ Օսմանյան լծի տակից դուրս գալուց հետո քաղաքը ստացել է Կոմոտինի անվանումը։

ԱշխարհագրությունԽմբագրել

Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 32-38 մետր բարձրության վրա, Թրակիական հարթավայրի վրա, Ռոդոպների ստորոտին, Աթենքից 795 մետր և Սալոնիկից 282 մետր հեռավորության վրա։ Հին քաղաքային հատակագիծը տարբերվում է քաղաքի ժամանակակից թաղամասերից։ Կոմոտինիի մոտակա օդանավակայանները գտնվում են Ալեքսանդրուպոլիս քաղաքում՝ Կոմոտինիից 65 կմ, և Կավալայից 110 կմ հեռավորության վրա։ Քաղաքում առկա է երկաթուղային գիծ և ավտոբուսային կայարան, որոնք կապում են բոլոր մայրցամաքային հունական քաղաքները, ինչպես նաև Ստամբուլ քաղաքը։

ԿլիմաԽմբագրել

Կոմոտինի, Հունաստանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °F (°C) 48
(9)
50
(10)
55
(13)
64
(18)
73
(23)
82
(28)
88
(31)
88
(31)
79
(26)
69
(21)
58
(14)
50
(10)
67
(19)
Միջին ցածր °F (°C) 33
(1)
34
(1)
38
(3)
45
(7)
53
(12)
61
(16)
65
(18)
65
(18)
58
(14)
51
(11)
42
(6)
36
(2)
48.416
(9.12)
աղբյուր: <World Weather Online= >Komotini Monthly Climate Average, Greece։ World Weather Online։ 2016 http://www.worldweatheronline.com/komotini-weather-averages/east-macedonia-and-thrace/gr.aspx։ Վերցված է 13 September 2016 

ԾանոթագրություններԽմբագրել

  1. [http://komotini-polis.gr/index.php?option=com_content&view=article&id=22&Itemid=73&lang=en The History of Komotini
  2. Αντωνη Κ. Λιαπι, Η Κομοτηνη και η περιφερεια τισ,σελιδα 21, Κομοτηνη 1996
  3. Κ. Αλή, Οι παλαιές οθωμανικές ονομασίες των πόλεων Κομοτηνής και Ξάνθης, Κομοτηνή 1994

Արտաքին հղումներԽմբագրել