Քոհգիլուե և Բոյեր Ահմադ

(Վերահղված է Կոհգիլուի և Բոյերահմեդից)

Քոհգիլուե և Բոյեր Ահմադ (պարս.՝ استان کهگیلویه و بویراحمد, Օսթան-է Քոհգիլուե վա Բոյեր Ահմադ), օսթան (նահանգ) Իրանի Իսլամական Հանրապետության հարավ-արևմուտքում, երկրի 31 օսթաններից մեկը։ Հյուսիսից սահմանակից է Չհարմահալ և Բախտիարի, հյուսիս-արևելքից` Սպահան, հարավ-արևելքից` Ֆարս, հարավից` Բուշեհր, արևմուտքից` Խուզեսթան օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 15 504 կմ², բնակչությունը՝ 713 052 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Յասուջ քաղաքն է։

Քոհգիլուե և Բոյեր Ահմադ օսթան
պարս.՝ استان کهگیلویه و بویراحمد
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնՅասուջ
Բնակչություն713 052 մարդ (2016)[1]
Տարածք15 504 կմ²
Սահմանակցում էԽուզեսթան, Բուշեր, Ֆարս, Սպահանի նահանգ և Չհարմահալ և Բախտիարի
ISO 3166-2 կոդIR-17
Համին լեռը, Շադեգանը, Բաշթը, Գեչսարանը ձմռան ավարտին

Օսթանի առանձնացել է Խուզեսթանից 1963 թվականին[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 2-րդ տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Սպահան քաղաքը։

Բնակչություն խմբագրել

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 621 428 մարդ` 125 779 տնային տնտեսություններում[4]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 658 629, որոնք ապրում էին 156 176 տնտեսություններում[5]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 713 052 մարդ` 186 320 տնտեսություններում[6]։

Խոշոր քաղաքներն են Յասուջը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 134 532 մարդ), Դոգոնբադանը (96 728 մարդ), Դեհդաշտը (57 036 մարդ)[7]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում է ապրում 397 461 մարդ կամ օսթանի բնակչության 55,9%-ը[6]։

Բնակիչները հիմնականում լոռեր են, նաև` պարսիկներ և քաշքայներ։

Պատմություն խմբագրել

Նախկինում Կոhգիլուիը և Բոյերահմեդը եղել են Ֆարսի նահանգի և (մինչև 1963 թվականի հունիսի 23-ը) Խուզեսթան նահանգի կազմի մեջ։ Առանձնացումն եղել է 1963 թվականի հունիսի 13-ին տեղի ունեցած անկարգությունների արդյունքում։ Անկախ նահանգի վերջնական ձևավորումն ավարտվեց 1974 թվականի մարտին։

Մարզն ունի պատմամշակութային արժեք ունեցող 132 գրանցված տարածք։

Աշխարհագրություն խմբագրել

Նահանգի տարածքը հիմնականում զբաղեցնում են Զագրոսի լեռները։ Ամենաբարձր կետը տեղակայված է Դենայի լեռնաշղթայում (4409 մ)։ Կոhգիլուիը և Բոյերահմեդը նահանգի լեռները ծածկված են կաղնու անտառներով։ Բնական աղբյուրները, երգեցիկ թռչունները և մաքուր օդը գրավում են մեծ թվով բնության սիրահարների։

Վարչական բաժանում խմբագրել

Քոհգիլուե և Բոյեր Ահմադ օսթանը բաժանված է 9 շահրեստանների (գավառների).  

Քոհգիլուե և Բոյեր Ահմադ օսթանի շահրեստանները
Շահրեստան Բնակ. 2006[4] Բնակ. 2011[5] Բնակ. 2016[6] Վարչ. կենտրոն
Բահմաի շահրեստան 35 067 37 048 38 136 Լիքակ
Բաշտ շահրեստան1 20 699 21 690 Բաշտ
Բոյեր Ահմադ շահրեստան 212 552 243 771 299 885 Յասուջ
Գաչսարան շահրեստան 131 628 119 217 124 096 Դոգոնբադան
Դանա շահրեստան 52 242 52 040 42 539 Սիսախտ
Լանդե շահրեստան2 21 812 Լանդե
Մարգուն շահրեստան3 Մարգուն
Չարամ շահրեստան2 32 159 33 543 Չարամ
Քոհգիլուե շահրեստան 189 939 153 695 131 351 Դեհդաշտ
Ընդհանուր 621 428 658 629 713 052
1Առանձնացվել է Գաչսարան շահրեստանից
2Առանձնացվել է Քոհգիլուե շահրեստանից
3Առանձնացվել է Բոյեր Ահմադ շահրեստանից

Տնտեսություն խմբագրել

Տնտեսության հիմնական ճյուղերն են նավթավերամշակումը, սննդային, մանրագործական, փայտամշակման արդյունաբերությունը, շինանյութերի, առևտրի արտադրությունը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը։ Յասուջ քաղաքում տեղակայված է «Նեշնլ Իրանին Օյլ Ռեֆայնինգ էնդ Դիստրիբյուշն» ընկերության նավթավերամշակման գործարանը։

Ուսումնական հաստատություններ խմբագրել

  • Յասուջի համալսարան[8]
  • Յասուջի բժշկական համալսարան[9]
  • Islamic Azad University of Gachsaran[10]

Տեսարժան վայրեր խմբագրել

Յասուջ քաղաքում է գտնվում հնագույն Պաթավեհ կամուրջը և Պայ-ե Չոլ գերեզմանոցը, Խոսրավի բլուրը՝ Աքեմենյան դարաշրջանի ավերակներով։ Յասուջայի մերձակայքում՝ Ֆարս տանող ճանապարհին, կա Թանգ-էլ Մեյրան («Պարսկաստանի դարպաս») անցուղին, որտեղ Ալեքսանդր Մակեդոնացին հաղթեց Աքեմենյան զորքերին։

Յասուջայի շրջակայքում են գտնվում նաև կաղնու անտառները և Թանգ-ե Թամորադին ջրվեժները։ Սիսախթ քաղաքի մոտակայքում են գտնվում Սասանյան և Սաֆավիդ դարաշրջանների ավերակները ու Դենա լեռան արգելոցը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  2. Iran Provinces
  3. «استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  4. 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեբերի 22-ին.
  5. 5,0 5,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). էջ 18. Արխիվացված է օրիգինալից (Excel) 2017 թ. օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  7. Իրանի քաղաքների բնակչություննը ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
  8. «:: Yasouj University-صفحه اصلی ::». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
  9. «دانشگاه علوم پزشکی یاسوج». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
  10. «پورتال دانشگاه آزاد اسلامی واحد گچساران — صفحه اصلي». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոհգիլուե և Բոյեր Ահմադ» հոդվածին։