Դոգոնբադան
Դոգոնբադան (պարս.՝ دوگنبدان), քաղաք Իրանի հարավ-արևմուտքում, Քոհգիլուե և Բոյեր Ահմադ օսթանում։ Հանդիսանում է Գաչսարան շահրեստանի (գավառի) վարչական կենտրոնը։ Վերջին մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 96 728 մարդ (2016)[1]։
Քաղաք | ||
---|---|---|
Դոգոնբադան | ||
պարս.՝ دوگنبدان | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Քոհգիլուե և Բոյեր Ահմադ | |
Շահրեստան | Գաչսարան | |
ԲԾՄ | 738 մետր | |
Բնակչություն | 96 728 մարդ (2016)[1] | |
Հեռախոսային կոդ | 0742 | |
Պաշտոնական կայք | dogonbadan.ir(պարս.) | |
| ||
Գտնվում է Քոհգիլուե և Բոյեր Ահմադ օսթանի հարավային մասում, օսթանի վարչական կենտրոն Յասուջից մոտ 78 կմ հարավ-արևմուտք։ Տեղադրված է արևմտյան Զագրոսի լեռնային շրջանում, ծովի մակարդակից 736 մ բարձրության վրա։ Քաղաքից ոչ հեռու գտնվում է խոշոր Գաչսարան նավթագազային հանքավայրը։
Բնակչություն խմբագրել
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 96 728 մարդ, որոնք կազմում էին 26 770 տնտեսություն[2]։ Դոգոնբադանը Քոհգիլուե և Բոյեր Ահմադ օսթանի բնակչությամբ երկրորդ ամենախոշոր քաղաքն է օսթանի վարչական կենտրոն Յասուջից հետո[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Տարի | 1966 | 1986 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 13 430[4] | 51 107 | 62 230[5] | 70 422[5] | 81 902[6] | 91 739[7] | 96 728[2] |
Ծանոթություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- ↑ 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2017 թ. օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «IRAN: Kohgiluyeh and Boyer-Ahmad» (անգլերեն). City Populations.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ 5,0 5,1 «Իրանի քաղաքները» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեբերի 22-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոգոնբադան» հոդվածին։ |