«Կոկաին» (անգլ.՝ Blow), ռեժիսորը Թեդդա Դեմանի դետեկտիվ ֆիլմը , որը թողարկվել է 2001 թվականին։ Ֆիլմն իրական դեպքերի հիման վրա է նկարահանված և պատմում է մաքսանենգ Ջորջ Յանգի կյանքի մասին։

Picto infobox cinema.png
Կոկաին
անգլ.՝ Blow
Կոկաին (ֆիլմ).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, քրեական, դրամա և ֆիլմ բանտի մասին
Թեմակազմակերպված հանցագործություն և George Jung?
Թվական2001 և հուլիսի 26, 2001[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորTed Demme?
ՊրոդյուսերTed Demme? և Դենիս Լիրի
Սցենարի հեղինակՆիկ Կասսավետիս և Դևիդ ՄակՔեննա
ԴերակատարներՋոնի Դեփ, Պենելոպե Կրուս, Ֆրանկա Պոտենտե, Ռեյ Լիոտա, Ռեյչել Գրիֆիթս, Փոլ Ռուբենս, Jordi Mollà?, Կլիֆ Կուրտիս, Միգել Սանդովալ, Իթան Սափլի, Էմմա Ռոբերթս, Ջեյմի Քինգ, Քևին Գեյջ, Մաքս Պերլիխ, Նիկ Կասսավետիս, Ռիչարդ ԼաԳրավենեզե, Ted Demme?, Ջեսի Ջեյմս[2], Թոնի Ամենդոլա[2], Բոբքեթ Գոլդթուեյթ[2], Մոնե Մազուր[2], Քևին Չեփմեն[2], Lola Glaudini?[2], Բրայան Գուդման[2], Էլիզաբեթ Ռոդրիգես, Michael Tucci? և Jennifer Gimenez?
ՕպերատորԷլեն Կուրաս
ԵրաժշտությունԳրեմ Ռևել
ՄոնտաժՔևին Թենթ
Պատմվածքի վայրԿոլումբիա
Նկարահանման վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿինոընկերությունNew Line Cinema
Տևողություն124 րոպե
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Սա մի պատմություն է, որը հիմնականում պատմում է կոկաինի, սեռական հարաբերություների ու երեկույթների, ինչպես նաև անմեղությունից ցինիզմին և մարիխուաննայից կոկաինին անցնելու մասին։ Եվ դա շատ անձնական պատմություն է, քանի որ Պաբլո Էսկոբարի, Ջորջ Յանգի կոկայինի առևտուրը շատ հայտնի մարդկանց վրա ազդեց։ Ջորջ Յանգը, քաղաքի արվարձաններից մի սովորական տղամարդ, որոշում է իրականացնել ամերիկյան երազանքն իր ձևով. դառնալ առաջին ամերիկացին, որը կներմուծի մեծ քանակությամբ կոկաին։ Նա հայտնի ամերիկացիների համար կոկաինի առևտրի շուկա ստեղծեց։ Շուտով նա հարստացավ և վայելում էր այնպիսի շքեղություն, որի մասին շատերն էին երազում։ Նրան հաջողվեց շրջանցել ոչ միայ Հետաքննությունների դաշնային բյուրոյից այլ նաև կոլումբիական նարկոկարտելից։ Սակայն իրական հաճույք նա ստացավ տարբեր վտանգավոր և ռիսկային արարքներից։ Թմրանյութերի նախկին չափաբաժիններից ավելի բարձր ադրենալին էր անհրաժեշտ Յանգին։

Ֆիլմի փաստացի կերպարներԽմբագրել

Ջորջ ՅանգԽմբագրել

Ջորջ Յանգը ծնվել է 1942 թվականի օգոստոսի 6-ին։ Մականունը՝ Բոստոնական Ջորջ։ Նա եղել է ԱՄՆ-ի կոկոինի շուկայում խոշոր դերակատար 1970-1980 ական թվականներին։ Գործում էր Մեդելին Քարթելի (Կոլումբիա) կազմակերպությունում, որը ներմուծում էր ԱՄՆ-ի կոկաինի 85%-ը։

Մրցանակներ և նոմինացիաներԽմբագրել

  • 2002 թվական - ֆիլմը արժանացավ Prisme Awards մրցանակին, որպես լավագույն գեղարվեստական ֆիլմ։
  • 2002 թվական – Զգեստների լավագույն ձևավորում անվանակարգ։ (Մարկ Բրիդջես)
  • 2001 թվական – Կառլովի Վարի միջազգային կինոփառատոնի Բյուրեղապակյա գլոբուս մրցանակի (Թեդ Դեմմե)։
  • 2002 թվական –MTV Movie Awards մրցանակաբաշխությունում՝ լավագույն կանացի դերակատարում անվանակարգ (Պենելոպե Կրուս)։
  • 2001 թվական – World Soundtrack Awards մրցանակաբաշխությունում ՝ լավագույն ամերիկյան սաունդթրեք անվանակարգ (Գրեմ Րևել)։
  • 2001 թվական – Ոսկե ազնվամորի մրցանակի համար՝ վատագույն կին դերասան անվանակարգ (Պենելոպե Կրուս)։

ՔննադատությունԽմբագրել

Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարանիշը կազմել է 55 %։ 140 քննադատների գնահատականների հիման վրա՝ 10 բալից միջին գնահատականը՝ 5,8 բալ է եղել[3]։ Metacritic կայքում ֆիլմը 100 բալից հավաքել է 52 բալ՝ 34 քննադատների գնահատականների հիման վրա[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Кокаин»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
  4. ««Кокаин»»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում: