Կծվիչ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Cardamineae
Ցեղ Կծվիչ (Armoracia)
G.Gaertn., B.Mey. & Scherb., 1800

Կծվիչ, ծովաբողկ, ժախուկ, քթառ (լատին․՝ Armoracia), կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

 
Կծվիչ սովորական: Բուսաբանական նկարազարդում Martin Cilenšek «Naše škodljive rastline» գրքից (1892)

Արմատները մսալի են։ 50-150 սմ բարձրությամբ ցողունը կանգուն է։ Խոշոր տերևները երկարավուն են։ Ծաղիկները մանր են, սպիտակ, ծաղկաբույլը՝ ողկույզ։ Մանր սերմերով պտուղը պատիճ է։

Տարածվածություն խմբագրել

Աճեցվում է բանջարանոցներում, վայրի պայմաններում հանդիպում է Գեղարքունիքի մարզի թփուտներում և աղբավայրերում։ Գեղազարդային բույս է[1]։

Նշանակություն և կիրառում խմբագրել

Արմատները և տերևները պարունակում են վիտամիններ, եթերային յուղեր, հանքային աղեր, ֆիտոնցիդներ, լիզոցիմ ֆերմենտ։ Կծու համը և յուրահատուկ հոտը պայմանավորված են ալիլային (մանանեխային) յուղով և սինիգրին գլիկոզիդով։ Արմատները որպես համեմունք հում, եփած, թթու դրած վիճակում օգտագործում են սննդի մեջ։

Բույսն ունի բուժիչ նշանակություն (ախորժաբեր, հակացինգային, ստամոքս-աղիքային համակարգի գործունեությունը կանոնավորող և այլն)։ Կիրառվում է նաև կոսմետիկայում։ Մշակության մեջ բազմացնում են արմատային կտրոններով։ Բերքը հավաքում են աշնանը (բերքատվությունը՝ 50-100 ց/հա)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կծվիչ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կծվիչ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 485