Ֆիտոնցիդներ
Ֆիտոնցիդներ (հուն․՝ φυτóν — «բույս» և լատ.՝ caedo — «սպանում եմ»)[1], բույսերում առաջացող կենսաբանորեն ակտիվ մանրեասպան նյութեր, որոնք ոչնչացնում կամ ճնշում են բակտերիաների, մանրադիտակային սնկերի, նախակենդանիների աճը և զարգացումը։ Կարևոր դեր են կատարում բույսերի իմունիտետի և կենսաերկրացենոզներում օրգանիզմների փոխհարաբերությունների պրոցեսներում։ Ֆիտոնցիդները հայտնաբերել է խորհրդային գիտնական Լենինգրադի համալսարանի կենսաքիմիկոս Բ․ Տոկինը, 1928 թվականին[2]։
Հետաքրքիր փաստերԽմբագրել
Դենդրոպարկի սոճիների փոշոտման ընթացքում (տարվա մեջ միայն մի կարճ ժամանակաշրջան` մայիս-հունիս ամիսներին), սոճու անտառներում արտադրվում են ֆիտոնցիդ նյութեր։ Այն օժտված է բուժական հատկություններով, չափազանց կազդուրիչ է շնչառական ուղիների, հատկապես թոքային հիվանդություններով տառապող անձանց համար[3]։ Մանկահասակ երեխաների համար հատկապես անփոխարինելի են սոճիների արտազատած նյութերը, որոնք ունենալով արտահայտված հակաբորբոքային և հակավիրուսային ազդեցություն, շնչառական ուղիներով անցնում են թոքեր և մանրէազերծում դրանք[4]։
Ֆիտանցիդներ են պարունակվում սխտորում, սոխում, դառը օշինդրում, խրենում, կարմիր պղպեղում,
Կոսմետոլոգիական բնագավառում ալոճենին հայտնի է որպես բնական արդյունավետ ֆիտոնցիդ, այսինքն՝ կանխում է բակտերիաների և միկրոսկոպիկ սնկերի աճն ու զարգացումը[5]։
1 հա գիհու անտառն օրական մթնոլորտ է նետում մոտ 30 կգ ֆիտոնցիդ։ Ըստ էության փշատերև անտառներում (հատկապես երիտասարդ սոճու անտառներում) օդը գործնականում ստերիլ է ( ընդամենը մոտ 200-300 բակտերիալ բջիջ/1 մ³-ում), ինչով հետաքրքրված են հիգիենիստները, այգեգործության մասնագետները և այլն։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «ФИТОНЦИДЫ • Большая российская энциклопедия - электронная версия»։ bigenc.ru։ Վերցված է 2022-06-17
- ↑ «Токин Борис Петрович»։ warheroes.ru։ Վերցված է 2022-06-17
- ↑ «Դենտրոպարկ․ Սոճիների փոշոտման շրջանի բուժական հատկությունները»։ Eco.am (hy-AM)։ 2021-05-17։ Վերցված է 2022-06-17
- ↑ «Փոշոտումը Ստեփանավանում»։ vardanaramyan1.blogspot.com (անգլերեն)։ Վերցված է 2022-06-17
- ↑ «ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ԴԵՂԱԲՈՒՅՍԵՐԸ | Chap Chemical»։ chapchemical.am։ Վերցված է 2022-06-17
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆիտոնցիդներ կատեգորիայում։ |