Կլաուս Ալոֆս

գերմանացի ֆուտբոլիստ

Կլաուս Ալոֆս (գերմ.՝ Klaus Allofs; դեկտեմբերի 5, 1956(1956-12-05)[1], Դյուսելդորֆ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Նա ունի կրտսեր եղբայր՝ Թոմասը, ով նույնպես ֆուտբոլիստ էր։

Կլաուս Ալոֆս
գերմ.՝ Klaus Allofs
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 5, 1956(1956-12-05)[1] (67 տարեկան)
Ծննդավայր Դյուսելդորֆ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Հասակ 174 սանտիմետր
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա խմբագրել

Ալոֆսը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1975 թվականին «Ֆորտունայում»։ Նա հանդես է եկել հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքում և անցկացրել է մոտ 100 հանդիպում՝ ակումբին օգնելով երկու անգամ անընդմեջ նվաճել Գերմանիայի գավաթը։ 1978/79 մրցաշրջանում Ալոֆսը դարձավ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուն, ինչպես նաև չորս գոլ խփեց Գավաթակիրների գավաթի ութ խաղերում, որում նրա թիմը հասավ եզրափակիչ, որտեղ զիջեց «Բարսելոնային»։

1981 թվականին Ալոֆսը տեղափոխվեց «Քյոլն», որտեղ շարունակեց կանոնավոր գոլեր խփել։ 1985/86 մրցաշրջանում նա 7 գոլ է խփել երկրի առաջնությունում և 9 անգամ աչքի է ընկել ՈՒԵՖԱ-ի գավաթում։ Եվրագավաթի այս խաղարկությունում «Քյոլնը» հասավ եզրափակիչ, որտեղ պարտվեց Մադրիդի «Ռեալին»։ Հաջորդ մրցաշրջանում Ալոֆսը խաղացել է եղբոր՝ Թոմասի հետ, իսկ հետո երեք տարով լքել է Գերմանիայի առաջնությունը՝ մեկնելով Մարսելի «Օլիմպիկ»։

Ալոֆսը կարիերան ավարտել է Բրեմենի «Վերդերում» անցկացրած երեք մրցաշրջաններից հետո։ Գավաթակիրների գավաթի 1991/92 մրցաշրջանում նա եզրափակչում գոլ է խփել «Մոնակոյին», ինչի շնորհիվ իր ակումբը հաղթել է մրցաշարում։ 1993 թվականին 36-ամյա Ալոֆսն ավարտել է խաղային կարիերան, որի ընթացքում Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնություններում անցկացրել է 515 հանդիպում և դարձել 211 գոլի հեղինակ։

Կարիերան հավաքականում խմբագրել

Ալոֆսը Գերմանիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 56 հանդիպման և դարձել 17 գոլի հեղինակ[2]։ Հավաքականում նրա նորամուտը տեղի է ունեցել 1978 թվականի հոկտեմբերի 11-ին Պրահայում Չեխոսլովակիայի թիմի հետ խաղում, որը գերմանացիները հաղթել են 4:3 հաշվով։

Ալոֆսը դարձավ 1980-ի Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկուն, որտեղ նա երեք գոլ խփեց, բոլորը Հոլանդիայի հավաքականի դեմ խմբային մրցաշարի խաղում։ Գերմանիայի հավաքականը հաղթեց այդ առաջնությունում։ Ալոֆսը խաղացել է նաև 1984 թվականի Եվրոպայի առաջնությունում և 1986 թվականի աշխարհի առաջնությունում։ 1986 թվականին Գերմանիայի հավաքականը հասավ մրցաշարի եզրափակիչ։ Ազգային հավաքականի կազմում վերջին հանդիպումը Ալոֆսը անցկացրել է 1988 թվականի մարտի 31-ին Շվեդիայի հավաքականի հետ ընկերական խաղում, որում աչքի է ընկել խփած գոլով։

Որպես մարզիչ և ֆունկցիոներ խմբագրել

1998-1999 թվականներին Ալոֆսը ժամանակավորապես կատարել է «Ֆորտունայի» գլխավոր մենեջերի և մարզչի պարտականությունները։ 1999 թվականին ստացել է «Վերդերի» մարզական տնօրենի պաշտոնը, որտեղ աշխատել է 13 տարի։ 2012 թվականի նոյեմբերին տեղափոխվել է նմանատիպ պաշտոնի «Վոլֆսբուրգում»[3], որը լքել է 2016 թվականի դեկտեմբերին[4]։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

«Ֆորտունա»
«Քյոլն»
«Օլիմպիկ Մարսել»
«Վերդեր»
Գերմանիայի հավաքական

Անձնական խմբագրել

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ Եվրագավաթներ Այլ Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆորտունա

(Դյուսելդորֆ)

1975/76 12 0 2 1 0 0 0 0 14 1
1976/77 33 7 2 0 0 0 0 0 35 7
1977/78 30 7 8 4 0 0 0 0 38 11
1978/79 33 22 7 2 9 3 0 0 49 27
1979/80 28 16 7 9 2 0 0 0 37 25
1980/81 33 19 5 2 9 5 0 0 47 26
Ընդամենը 169 71 31 18 20 8 0 0 220 97
Քյոլն 1981/82 30 9 1 0 0 0 0 0 31 9
1982/83 24 12 5 1 6 4 0 0 35 17
1983/84 34 20 3 1 4 4 0 0 41 25
1984/85 32 26 2 3 8 1 0 0 42 30
1985/86 24 7 2 4 9 9 0 0 35 20
1986/87 33 14 3 5 0 0 0 0 36 19
Ընդամենը 177 88 16 14 27 18 0 0 220 120
Օլիմպիկ Մարսել 1987/88 31 13 1 0 8 4 0 0 40 17
1988/89 22 7 10 10 0 0 0 0 32 17
Ընդամենը 53 20 11 10 8 4 0 0 72 34
Բորդո 1989/90 37 14 3 6 0 0 0 0 40 20
1990/91 1 0 0 0 0 0 0 0 1 0
Ընդամենը 38 14 3 6 0 0 0 0 41 20
Վերդեր 1990/91 30 10 7 3 0 0 0 0 37 13
1991/92 32 8 3 1 6 2 2 0 43 11
1992/93 16 0 4 3 4 0 2 1 26 4
Ընդամենը 78 18 14 7 10 2 4 1 106 28
Ընդամենը կարիերայի ընթացքում 515 211 75 55 65 32 4 1 659 299

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Статистика Клауса Аллофса в матчах за национальную сборную». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
  3. «Klaus Allofs Leaves Werder Bremen for Wolfsburg Post» (անգլերեն). InsideFutbol. 2012 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.
  4. ««Вольфсбург» уволил спортивного директора Аллофса». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաուս Ալոֆս» հոդվածին։