Կիրիակ Զավրիև

վրացի ինժեներ-շինարար, պրոֆեսոր

Կիրիակ Սամսոնի Զավրիև (Հարություն Զավրիյան, հունվարի 16 (28), 1891 կամ հունվարի 16, 1881(1881-01-16), Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] և Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 14, 1978(1978-12-14)[2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շինարար, մեխանիկայի և սեյսմոլոգիայի բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1936), պրոֆեսոր (1923): ՎԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1941): ՎԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1941)։

Կիրիակ Զավրիև
վրաց.՝ კირიაკ სამსონის ძე ზავრიევი
Ծնվել էհունվարի 16 (28), 1891 կամ հունվարի 16, 1881(1881-01-16)
Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] կամ Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 14, 1978(1978-12-14)[2]
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանSaburtalo Pantheon
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհամալսարանի դասախոս և ակադեմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի տրանսպորտի համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

ՎԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ, պատմաբան, արևելագետ Դավիթ Զավրիևի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

Կիրիակ Զավրիևը ծնվել է 1891 թվականին Թիֆլիսում։ 1914 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի հաղորդակցության ճանապարհների ճարտարագետների ինստիտուտը։ 1930-1938 թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանում, 1947-1978 թվականներին եղել է ՎԽՍՀ ԳԱ շինարարական մեխանիկայի և սեյսմակայունության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 1951-1963 թվականներին՝ ՎԽՍՀ ԳԽ պատգամավոր, 1957 թվականին՝ նախալարված երկաթբետոնի ամերիկյան ինստիտուտի պատվավոր անդամ, 1963 թվականին՝ սեյսմակայուն շինարարության միջազգային ասոցիացիայի գործկոմի տնօրեն[3]։ Մասնակցել է ՀԽՍՀ մի շարք կառույցների, այդ թվում՝ Կառավարական տան նախագծմանն ու կառուցմանը։

Աշխատանքները վերաբերում են երկաթբետոնի դիմադրության, շենքերի և ճարտարագիտական կառույցների (հիմնականում կամուրջների) նախագծման, հաշվարկների կատարելագործման, կառուցման, սեյսմակայուն շինարարության զարգացման հարցերին։ Ապացուցել է քարե սեյսմակայուն կառույցների իրականացման հնարավորությունը և շենքերի հակասեյսմիկ գոտիների անհրաժեշտությունը։ Ստեղծել է դինամիկ սեյսմակայունության տեսություն, նախագծել Անդրկովկասյան երկաթուղու բազմաթիվ խոշոր կամուրջներ[4][5]։

Երկեր խմբագրել

  • Проектирование состава бетона из портландцемента, в кн.: Бетон. Материалы по теории проектирования состава и технологии бетона, Тифлис. 1930:
  • Расчетные формулы прочности в особых случаях, М.—Л., 1935:
  • Динамика сооружений, М., 1946:
  • Բետոնի կազմության նախագծումը, Երևան, 1947 (համահեղինակ)։
  • Массивные своды из легкого бетона, М., 1948:
  • Ускоренный расчет сводов каменных мостов, в кн.: Теория сооружений, М., 1948:
  • Расчет арочных мостов, М., 1956:
  • Завриев К. С., Основы расчета сооружений по методу расчетных предельных состояний, Тбилиси, 1956:

Գրականություն խմբագրել

  • Воспоминания о К. С. Завриеве (сб),Тб., 1981.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Завриев Кириак Самсонович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 http://am.hayazg.info/index.php?curid=2787
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. «Кириак Самсонович Завриев – крупный ученый, инженер широкого профиля » Armenian Art Hall». www.armenianarthall.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
  5. «Заврієв Кіріак Самсонович - Енциклопедія Сучасної України». esu.com.ua. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.