Ռոբերտ Սարգսյան (ռեժիսոր)
դերասան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբերտ Սարգսյան (այլ կիրառումներ)
Ռոբերտ Լիպարիտի Սարգսյան (հոկտեմբերի 25, 1938, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ), խորհրդային հայ կինոռեժիսոր, դերասան, ՀԽՍՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ (մարտի 1, 1981)[1]։
![]() | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1938 (85 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1963) |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր դերասան |
Կենսագրություն խմբագրել
Ռոբերտ Սարգսյանը ծնվել է 1938 թվականին Թբիլիսիում։ 1963 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1963-1965 թվականներին աշխատել է Հայաստանի մշակույթի նախարարությունում։ 1965 թվականից եղել է Երևան կինոստուդիայի ռեժիսորը։ Նկարահանել է 3 խաղարկային և 30 փաստագրական ֆիլմ[2]։
Ֆիլմագրություն խմբագրել
Ռեժիսոր խմբագրել
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1990 | Երկրորդ ձմեռը |
1989 | Հավերժ շրջանը |
1985 | Բարի լույս |
1984 | Գրիգոր Խանջյան |
1983 | Կիսակայարան |
1981 | Լավաշ |
1979 | Գևորգ Էմին |
1978 | Մոտիկ աստղերը |
1977 | Նկարներ, տարիներ |
1975 | Նորից ամառ եկավ... |
1975 | Մեծամորի կրակները |
1974 | Մատենադարան |
1971 | Վարորդները |
1968 | Երգում է Ռոզի Արմենը |
Դերերը կինոյում խմբագրել
Տարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1956 | Երբ քեզ հետ են ընկերներդ | Ռուբեն |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Справочник Союза кинематографистов СССР 1981 года (сост. Г. Мирнова) // М., БПСК, Московская типография № 6
- ↑ Ռոբերտ Սահակյանի մասին kino-teatr.ru կայքում