Կիպրոս փայլուն

բույսերի տեսակ
(Վերահղված է Կիպրոս սովորականից)

Կիպրոս փայլուն (լատին․՝ Ligustrum lucidum), ձիթազգիների ընտանիքի, կիպրոս ցեղի բույս։

Կիպրոս փայլուն
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Բոգածաղկավորներ
Ընտանիք Ձիթազգիներ
Ցեղ Կիպրոս
Տեսակ Կիպրոս փայլուն
Լատիներեն անվանում
Ligustrum lucidum
Հատուկ պահպանություն

Նկարագրություն խմբագրել

Մշտադալար ծառ է՝ մինչև 10 մետր բարձրությամբ, որը հաճախ թփանման տեսք է ունենում։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մուգ մոխրագույն է, սպիտակ, կետանման ոսպնյակներով։ Ընձյուղները մերկ են, դեղնամոխրավուն։ Տերևները ձվաձև են, երկարավուն ձվաձև, էլիպսաձև, դրանց անցողիկ բոլոր ձևերով, 8-17 սմ երկարությամբ և 4-7 սմ լայնությամբ, գագաթում աստիճանաբար սրված կամ միանգամից սրված, կլոլուն, մուգ կանաչ, Ներքևի կողմից' կապտավունից մինչև դեղնականաչավուն, դեպի ցած ոլորված եզրերով, 6-8 զույգ կողմնային ջղերով։

Տերևակոթունը ունի 1-2 սմ երկարություն, հարթ է, փոքր-ինչ փողրակավոր։ Ծաղկաբույլերը լայն բրգաձև են, 12-20 սմ երկարությամբ, մերկ, անկյունավոր առանցքով։ Ծաղիկները համարյա նոտադիր են։

Բաժակն ունի ատամնավոր եզրեր, սպիտակ կանաչավուն է, հավասար է առէջների և խողովակի երկարությանը։ Պսակի մասերը հավասար են կամ մի փոքր ավելի երկար են խողովակից։ Պտուղը կլորավուն է կամ ձվաձև, 0,6-0,8 սմ տրամագծով, անփայլ սև գույնի։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում է սեպտեմբեր-հոկտեմբերին։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կորեայում, միջին և հարավային Չինաստանում (Հուբեյ, Յունան, Սիչուան), Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Կենտրոնական Ամերիկայում, Արգենտինայում, Իսպանիայում, Իտալիայում, Ալժիրում, Հարավային Աֆրիկայում, Լեսոթոյում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Ջրմասեր է, չորադիմացկուն, բավականին լուսասեր, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։

Հայաստանի պայմաններում մշակվում է միայն հյուսիսարևելյան շրջանների ցածրադիր գոտում՝ ծովի մակարդակից մինչև 1000—1200 մետր բարձրության վրա։

Իջևանում, Բագրատաշենում և Նոյեմբերյանում առատորեն ծաղկում և պտղաբերում է։ Օգտագործվում է կանաչապատման բնագավառում որպես մշտադալար, բարձր դեկորատիվ և դիմացկուն տեսակ[1]։

Կիրառություն խմբագրել

Էկոլոգիական խումբը՝ IX: Մշակության հավանական շրջանները՝ 2-3, 6-14, 17-32: [2]:

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 254։
  2. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (258։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիպրոս փայլուն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիպրոս փայլուն» հոդվածին։