Կիպրոս (բույս)

բույսերի ցեղ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիպրոս (այլ կիրառումներ)
Կիպրոս
Կիպրոս սովորականի ծաղիկը
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Խլածաղկավորներ
Ընտանիք Ձիթենազգիներ
Ցեղ Կիպրոս
Լատիներեն անվանում
Ligustrum
Հայերեն տարանուններ

Սրնգենի


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 32973
NCBI 13596

Կիպրոս կամ սրնգենի (լատին․՝ Ligustrum), ձիթենազգիների ընտանիքի տերևաթափ և մշտադալար թփերի, հազվադեպ՝ ծառերի ցեղ։ Տերևները պարզ են, հակադիր, լայն նշտարաձև։ Ծաղիկները երկսեռ են, սպիտակ, բուրավետ։ Ծաղկաբույլը հուրան է կամ ողկույզ։ Պտուղը կլոր է, հատապտղանման կորիզապտուղ, կապույտ, մանուշակագույն, կանաչ, սև երանգներով։

Հայտնի 40 տեսակներն աճում են Արևելյան կիսագնդի արևադարձային, մերձարևադարձային և բարեխառն գոտիներում։ Սովորական Կիպրոսը (L. vulgare) տարածված է նաև Հայաստանում։

Տերևաթափ կամ կիսաձմռականաչ թուփ է, 2-5 մ բարձրությամբ։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին և երկար ժամանակ մնում թփի վրա։ Աճում է ամենուրեք, թփուտների մեջ, անտառների եզրին։

Մշակության մեջ օգտագործվում է կենդանի ցանկապատեր ստեղծելու համար։ Բազմացվում է սերմերով, կտրոններով։ Հայաստանի Իջևանի, Նոյեմբերյանի շրջաններում մշակության մեջ հանդիպում են նաև փայլուն Կիպրոսի (L. lucidum) և ճապոնական Կիպրոսի (Լ. japonium) մշտադալար տեսակները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 443
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիպրոս (բույս)» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիպրոս (բույս)» հոդվածին։